Միխալ Կադլեց
![]() | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1984[1] (38 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիշկով[1] | ||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
Ակումբ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
|
Միխալ Կադլեց (չեխ․՝ Michal Kadlec, դեկտեմբերի 13, 1984[1], Վիշկով[1]), չեխ ֆուտբոլիստ, «Սլովացկո» ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի պաշտպան։ 1996 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Միրոսլավ Կադլեցի որդին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխալ Կադլեցը «Ալսենբոռն», «Կայզերսլաուտերն» և «Սլովացկո» («Սինոտ») ֆուտբոլային դպրոցների սան է։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին «Սլովացկո» ակումբում, որում իր նորամուտը նշել է Օստրավայի «Բանիկի» դեմ խաղում։ 2005 թվականին տեղափոխվել է Պրահայի «Սպարտա»։ Ակումբի կազմում նա երկու անգամ նվաճել է Չեխիայի չեմպիոնի տիտղոսը և երեք անգամ՝ Չեխիայի գավաթը[2]։
2008 թվականին Միխալը վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Բայեր 04»։ 2009 թվականի հունվարին նա պայմանագիր է ստորագրել լևերկուզենյան ակումբի հետ մինչև 2013 թվականը[3]։
2013 թվականի հունիսին Կադլեցը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե», որի կազմում 2013/14 մրցաշրջանում դարձել է Թուրքիայի չեմպիոն, իսկ 2014 թվականին՝ երկրի սուպերգավաթակիր[2]։
2016 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Միխալը վերադառնում է «Սպարտա»՝ ակումբի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[4]։
Այնտեղ նա մնացել է մինչև 2018 թվականի օգոստոս, երբ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Սլովացկո» ակումբ, որտեղ էլ այժմ խաղում է[2]։
Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականից Կադլեցը խաղացել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, իսկ Չեխիայի ազգային թիմի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի նոյեմբերի 17-ին Սլովակիայի ազգային հավաքականի հետ խաղում, իսկ առաջին գոլը ազգային թիմում խփել է հաջորդ տարվա մայիսի 30-ին Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում[5]։
Եվրոպայի 2008 և 2012 թվականների առաջնությունների մասնակից է, Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում նույնպես ազգային թիմի կազմում էր, բայց ոչ մի հանդիպման չի մասնակցել[5]։
Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է 67 խաղ և խփել 8 գոլ[5]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սպարտա» (Պրահա)
- Չեխիայի չեմպիոն (2)՝ 2004/05, 2006/07
- Չեխիայի գավաթակիր (3)՝ 2005/2006, 2006/2007, 2007/2008
«Ֆեներբահչե»
- Թուրքիայի չեմպիոն՝ 2013/14
- Թուրքիայի սուպերգավաթակիր՝ 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 «Michal Kadlec - Titles & achievements»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-28
- ↑ Leverkusen bindet Michal Kadlec
- ↑ «Kadlece přemlouval i prezident Fenerbahce, obránce ale zvolil návrat do Sparty» (չեխերեն)։ rozhlas.cz
- ↑ 5,0 5,1 5,2 «Michal Kadlec - National team»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը «Սլովացկո» ակումբի պաշտոնական կայքում Archived 2021-04-28 at the Wayback Machine.(չեխ.)
- Պրոֆիլը Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքում(չեխ.)
- Պրոֆիլը Առաջին լիգայի պաշտոնական կայքում(չեխ.)
|
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆեներբահչեի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Սպարտա Պրահայի ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Չեխ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Կայզերսլաուտերնի ֆուտբոլիստներ