Դիեգո Կառլոս Սանտոս Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դիեգո Կառլոս
Diego Carlos
Diego Carlos 2020.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Diego Carlos Santos Silva
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1993(1993-03-15)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Barra Bonita, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 185 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 20
Պատանեկան կարիերա
2009-2010 Բրազիլիա Ամերիկա ՍՊ
2010-2013 Բրազիլիա Դեսպորտիվո Բրազիլիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Բրազիլիա Դեսպորտիվո Բրազիլիա 0 (0)
2013   Բրազիլիա Սան Պաուլու 0 (0)
2014   Բրազիլիա Պաուլիստա 0 (0)
2014   Բրազիլիա Մադուրեյրա 2 (0)
2014-2016 Պորտուգալիա Էշտորիլ 31 (2)
2014-2015   Պորտուգալիա Պորտու B 19 (0)
2016-2019 Ֆրանսիա Նանտ 97 (4)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2019

Դիեգո Կառլոս (պորտ.՝ Diego Carlos, մարտի 15, 1993(1993-03-15)[1][2], Barra Bonita, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպորտիվո Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Կառլոսը Դեսպորտիվո Բրազիլիայի ակադեմիայի սան է։ 2013 թվականի սկզբին նա վարձավճարով միացավ Սան Պաուլուին, սակայն ակումբի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում։ 2014 թվականին Դիեգոն վարձավճարով տեղափոխվեց Պաուլիստա։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մարտի 2-ին՝ Լիգա Պաուլիստայի Ռիու Կլարուի դեմ խաղում[4]։ Մայիսին բրազիլացին մոտ 1 ամսվա վարձավճարով միացավ Մադուրեյրային։ Առաջին հանդիպումը Սերիա C-ում անցկացրեց մայիսի 24-ին՝ փոխարինման մտնելով Սան Կաետանոյի դեմ խաղում[5]։ Մադուրեյրայի կազմում Դիեգոն անցկացրեց 2 հանդիպում։

Էշտորիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 2-ին Դիեգո Կառլոսը տեղափոխվեց Էշտորիլ Պրայա[6]։ Սեպտեմբերին նա 1 տարվա վարձավճարով միացավ Պորտուին[7], որտեղ սկսեց հանդես գալ ակումբի երկրորդ թիմի կազմում։ Իր դեբյուտը Պորտու B-ի կազմում նշեց նոյեմբերի 5-ին՝ Տոնդելայի դեմ խաղում[8]։ Թիմի կազմում բրազիլացին անցկացրեց 19 հանդիպում։

2015-16 մրցաշրջանում Դիեգոն վերադարձավ Էշտորիլ։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց 2015 թվականի օգոստոսի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենֆիկայի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 19-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Տոնդելայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 86-րդ րոպեին[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում[11]։ 2016 թվականի հունվարի 30-ին Դիեգոն գոլ խփեց Պորտուի դեմ խաղում[12]։ Մարտի 7-ին նա կարմիր քարտ ստացավ Ռիու Ավիի դեմ խաղում[13]։ Էշտորիլի կազմում Դիեգո Կառլոսը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[14]։

Նանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին Դիեգո Կառլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Նանտի հետ[15][16]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դիժոնի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց 2017 թվականի փետրվարի 12-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[18]։ Մարտի 1-ին Դիեգոն գոլի հեղինակ դարձավ Բաստիայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[19][20]։ Սեպտեմբերի 9-ին բրազիլացին խփեց Մոնպելիեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նանտին[21][22]։ 2018 թվականի հունվարի 14-ին Դիեգոն հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[23][24]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 30-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Մոնպելիեի դեմ խաղում[25]։ Նանտի կազմում Դիեգո Կառլոսը անցկացրեց 108 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[26]։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 3-ին Դիեգո Կառլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[27][28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[30][31][32]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[33][34]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պորտու B (վարձավճար) 2014–15 Սեգունդա Լիգա 19 0 19 0
Էշտորիլ 2015–16 Պրիմեյրա Լիգա 31 2 2 0 0 0 33 2
Նանտ 2016–17 Լիգա 1 34 2 2 0 3 0 39 2
2017–18 28 1 1 0 0 0 29 1
2018–19 35 1 3 0 2 0 40 1
Ընդհանուր 97 4 6 0 0 0 5 0 108 4
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 149 6 8 0 0 0 5 0 162 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Brazil - Diego Carlos - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-24 
  4. «Rio Claro vs. Paulista - 1 March 2014 - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-24 
  5. «Madureira vs. São Caetano - 24 May 2014 - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-24 
  6. «Estoril apresenta Diego Carlos e Fernandinho»։ lusogolo.com։ Վերցված է 2019-08-24 (չաշխատող հղում)
  7. «Fecha o mercado: Kléber no Estoril e Diego Carlos no FC Porto, Dolly Menga no Benfica, Cissé fica no Sporting :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-08-24 (չաշխատող հղում)
  8. «FC Porto B - CD Tondela, Nov 5, 2014 - Liga Pro - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  9. «SL Benfica - Estoril Praia, Aug 16, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  10. «CD Tondela - Estoril Praia, Sep 19, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  11. «Estoril Praia - Rio Ave FC, Oct 24, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  12. «Estoril Praia - FC Porto, Jan 30, 2016 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  13. «Rio Ave FC - Estoril Praia, Mar 7, 2016 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  14. «Diego Carlos | Football Stats | Sevilla | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-24 
  15. «Official | Nantes sign Diego Carlos from Estoril | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-08-24 
  16. «Le défenseur brésilien Diego Carlos signe à Nantes - Foot - Transfert»։ L'Équipe (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-08-24 
  17. «FCO Dijon - FC Nantes, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  18. «FC Nantes - Olympique Marseille, Feb 12, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  19. «SC Bastia - FC Nantes, Mar 1, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  20. «Nantes hit back to deny Rui Almeida victory in bow as Bastia boss»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  21. «HSC Montpellier - FC Nantes, Sep 9, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  22. «LIVE Montpellier HSC - FC Nantes - Ligue 1 - 9 September 2017»։ Eurosport։ 2017-09-09։ Վերցված է 2019-08-24 
  23. «FC Nantes - Paris Saint-Germain, Jan 14, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  24. «Ligue 1 referee Tony Chapron kicks Nantes player before sending him off»։ The Guardian (en-GB)։ 2018-01-14։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-24 
  25. «HSC Montpellier - FC Nantes, Oct 30, 2018 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  26. «Diego Carlos Departs From FC Nantes - Dugout»։ Dugout.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  27. «Agreement with FC Nantes for Diego Carlos | Sevilla FC»։ sevillafc.es (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 
  28. «Official: Sevilla sign Nantes centre-back Diego Carlos»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-31։ Վերցված է 2019-08-24 
  29. «Nantes centre-back Diego Carlos agrees terms with Sevilla - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-08-24 
  30. «Sevilla confirm Diego Carlos signing from Nantes | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-24 
  31. «Sevilla Sign Diego Carlos From Nantes»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-08-24 
  32. JustFootballNews (2019-06-03)։ «Sevilla sign Nantes defender Diego Carlos»։ Just Football News (en-US)։ Վերցված է 2019-08-24 (չաշխատող հղում)
  33. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  34. «Espanyol 0-2 Sevilla: results, summary and goals»։ AS.com (անգլերեն)։ 2019-08-15։ Վերցված է 2019-08-20 
  35. «Diego Carlos»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]