Ժոան Ժորդան
![]() Ժորդանը Էյբարի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Joan Jordán Moreno | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 6, 1994[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեժենկոս, Բաշ Էմպորդա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2005 |
![]() | ||
2005-2008 |
![]() | ||
2008-2009 |
![]() | ||
2009-2011 |
![]() | ||
2011-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 |
![]() | 85 | (12) |
2014-2017 |
![]() | 12 | (1) |
2016-2017 |
→ ![]() | 35 | (3) |
2017-2019 |
![]() | 71 | (10) |
2019-ներկա |
![]() | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոան Ժորդան (իսպ.՝ Joan Jordán, հուլիսի 6, 1994[1][2], Ռեժենկոս, Բաշ Էմպորդա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսպանյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ժորդանը սկսել է Էսպանյոլում[4][5]։ 2014 թվականի օգոստոսի 21-ին նա 5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Էսպանյոլի առաջին թիմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 30-ին՝ փոխարինման մտնելով Սևիլյայի դեմ խաղում[6][7]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի հունվարի 10-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի հունվարի 10-ին՝ Էյբարի դեմ խաղում[9][10]։ Էսպանյոլի կազմում Ժորդանը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2016 թվականի հուլիսի 26-ին Ժորդանը 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Վալյադոլիդին[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց հոկտեմբերի 16-ին՝ Խիմնաստիկ Տառագոնայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին`Սևիլյա B-ի դեմ խաղում[16]։ 2017 թվականի հունվարի 13-ին իսպանացին խփեց Կադիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ Վալյադոլիդի կազմում Ժորդանը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։
Էյբար[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 13-ին Ժորդանը 3 տարվա պայմանագիր կնքեց Էյբարի հետ[19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մալագայի դեմ խաղում[22]։ Օգոստոսի 27-ին իսպանացին հեռացվեց խաղադաշտից Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[23]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[24]։ Դեկտեմբերի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում՝ օգնելով Էյբարին հաղթել 2-1 հաշվով[25][26]։ Իր առաջին մրցաշրջանում Ժորդանը անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[27]։
2018 թվականի նոյեմբերի 4-ին Ժորդանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Էյբարին[28]։ 2019 թվականի հունվարի 26-ին՝ Լեգանեսի դեմ խաղում իսպանացին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[29]։ Ապրիլի 14-ին նա տուգանային հարվածով գրավեց Ռեալ Սոսիեդադի դարպասը հանդիպման 85-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[30][31]։ Էյբարի կազմում Ժորդանը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[32]։
Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 27-ին Ժորդանը 4 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[33][34][35]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն եվրո[36][37][38]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[39][40]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էսպանյոլ | 2014–15 | Լա Լիգա | 3 | 0 | 2 | 0 | — | 5 | 0 | |||
2015–16 | 9 | 1 | 3 | 0 | 12 | 1 | ||||||
Ընդհանուր | 12 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 | ||
Վալյադոլիդ (վարձավճար) | 2016–17 | Սեգունդա Դիվիզիոն | 35 | 3 | 2 | 0 | — | 37 | 3 | |||
Էյբար | 2017–18 | Լա Լիգա | 35 | 6 | 2 | 0 | 37 | 6 | ||||
2018–19 | 36 | 4 | 2 | 0 | 38 | 4 | ||||||
Ընդհանուր | 71 | 10 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 75 | 10 | ||
Սևիլյա | 2019–20 | Լա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 119 | 14 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 130 | 14 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Spain - Joan Jordán - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Who is Joan Jordan? Arsenal 'plan transfer for La Liga's fifth-most creative player'»։ Squawka (en-GB)։ 2019-03-29։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Who is Joan Jordan: The reported West Ham target available for just £13m?»։ Hammers News (en-GB)։ 2019-06-11։ Վերցված է 2019-08-20
- ↑ «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 30, 2014 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Espanyol vs Sevilla: resumen, goles y resultado»։ MARCA.com։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Real Madrid - RCD Espanyol Barcelona, Jan 10, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «SD Eibar - RCD Espanyol Barcelona, Jan 10, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Eibar vs Espanyol: resumen, goles y resultado»։ MARCA.com։ 2016-09-01։ Վերցված է 2019-08-20
- ↑ realvalladolid.es։ «El Pucela se hace con la cesión de Joan Jordán»։ www.realvalladolid.es (es-es)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «OFFICIAL - ESPANYOL loan Joan Jordan to Valladolid»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordán, cedido al Valladolid»։ www.rcdespanyol.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Rayo Vallecano - Real Valladolid CF, Aug 28, 2016 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Gimnàstic de Tarragona - Real Valladolid CF, Oct 16, 2016 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Real Valladolid CF - Sevilla Atlético, Nov 5, 2016 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Cádiz CF - Real Valladolid CF, Jan 13, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordan Moreno | Football Stats | Sevilla | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordán signs for SD Eibar until 2020 | SD Eibar - Web Oficial»։ www.sdeibar.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20(չաշխատող հղում)
- ↑ «El Eibar ficha al mediocentro Joan Jordán, procedente del Espanyol»։ naiz: (իսպաներեն)։ 2017-07-13։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordán ficha por el Eibar hasta el 2020»։ SD Eibar - El Diario Vasco (իսպաներեն)։ 2017-07-14։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Málaga CF - SD Eibar, Aug 21, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «SD Eibar - Athletic Bilbao, Aug 27, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Real Sociedad - SD Eibar, Nov 5, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «SD Eibar - Valencia CF, Dec 16, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Eibar vs. Valencia - Football Match Report - December 16, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordan Moreno | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-20
- ↑ «SD Eibar - Deportivo Alavés, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «CD Leganés - SD Eibar, Jan 26, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Real Sociedad - SD Eibar, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordan rescues late point for Eibar»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-04-14։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Sevilla to beat Arsenal to Eibar midfielder Joan Jordan | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordán joins Sevilla FC until 2023»։ sevillafc.es (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Sevilla sign Eibar midfielder Joan Jordan | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Sevilla Beat West Ham To Signing Of Joan Jordan From Eibar»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Official: Sevilla sign Joan Jordan»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-06-27։ Վերցված է 2019-08-20
- ↑ «DONE DEAL: Sevilla complete signing of Eibar midfielder Joan Jordan - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-08-20
- ↑ Onefootball։ «Sevilla confirm signing of Arsenal-linked Joan Jordan»։ Onefootball (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Espanyol 0-2 Sevilla: results, summary and goals»։ AS.com (անգլերեն)։ 2019-08-15։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Joan Jordán»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժոան Ժորդան Վիքիպահեստում |
---|
- Ժորդանը transfermarkt-ում
- Ժորդանը soccerbase.com-ում
- Ժորդանը WhoScored.com կայքում
- Ժորդանը Սևիլյայի պաշտոնական կայքում
|
|