Նոլիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Նոլիտո
Nolito on Benfica (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մանուել Ագուդո Դուրան
Ազգությունը Իսպանիա Իսպանիա
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1986 (31 տարեկան)
Ծննդավայր Սանլուկար դե Բառամեդա, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 9
Պատանեկան կարիերա
1990-2000 Իսպանիա Բարսելոնա
2000-2005 Իսպանիա Ատլետիկո Սանլուկենո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Իսպանիա Ատլետիկո Սանլուկենո ? (?)
2006-2008 Իսպանիա Էսիխա Բալոմպե 71 (15)
2008-2011 Իսպանիա Բարսելոնա 2 (0)
2008-2011  Իսպանիա Բարսելոնա Բ 106 (29)
2011-2013 Պորտուգալիա Բենֆիկա 35 (12)
2013  Իսպանիա Գրանադա 17 (3)
2013-2016 Իսպանիա Սելտա 100 (39)
2016-մ.հ. Անգլիա Մանչեսթեր Սիթի 4 (2)
Ազգային հավաքական
2014-մ.հ. Իսպանիա Իսպանիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 6, 2015 թվական:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 12, 2015 թվական

Մանուել Ագուդո Դուրան (իսպ. Manuel Agudo Durán) ավելի հայտնի որպես Նոլիտո (իսպ. Nolito; նոյեմբերի 15, 1986 թվական, Սանլուկար դե Բառամեդա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող[1][2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոլիտոն «Բենֆիկա»-ի կազմում:

Նոլիտոն 22 տարեկան հասակում «Էսիխի Բալոմպե» ֆուտբոլային ակումբից տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա»: Նա Սեգունդա Բ-ում՝ «Բարսելոնա Բ»-ի կազմում դարձել է 12 գոլի հեղինակ և հաջորդ մրցաշրջանում ակումբը արդեն հանդես է եկել մեկ դիվիզիոն բարձր առաջնությունում՝ երկրորդ դիվիզիոնում[3][4]:

2010 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 23 տարեկան հասակում Նոլիտոն «Բարսելոնա»-յի կազմում, «Մալյորկա»-յի դեմ խաղում փոխարինելով Պեդրո Ռոդրիգեսին կատարել է նորամուտ Լա Լիգայում[5], իսկ նոյեմբերի 10-ին նա արդեն Իսպանիայի գավաթի մրցությունում՝ «Սեուտա»-յի դեմ խաղում բացել է խաղի հանդիպման հաշիվը[6][7]:

Նոլիտոն իր կարիերայի առաջին հեթ-տրիկն է ձևակերպել 2011 թվականի մարտի 7-ին, երբ որ «Բարսելոնա Բ»-ն հաղթել է «Տեներիֆե»-ին[8]:

2011 թվականին Նոլիտոն կնքելով 5 տարվա պայմանագիր տեղափոխվում է պորտուգալական «Բենֆիկա»[4]: Հուլիսի 27-ին թուրքական «Տրաբզոնսպոր»-ի դեմ խաղում՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում Նոլիտոն պորտուգալական ակումբի կազմում իր առաջին պաշտոնական խաղում դարձավ իր առաջին գոլի հեղինակը[9]: Պատասխան խաղում նա ևս մեկ անգամ գրավեց թուրքական ակումբի դարպասը[10]: Օգոստոսի 12-ին «Ժիլ Վիսենտե»-ի դեմ խաղում Նոլիտոն կատարեց իր նորամուտը Սանգրիշ լիգայում[11]: Հենց այդ խաղում նա առաջնությունում հեղինակեց իր առաջին գոլը։ Օգոստոսի 16-ին Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում՝ նիդերլանդական «Տվենտե»-ի դեմ խաղում Նոլիտոն դարձավ գոլի հեղինակ և օգնեց թիմին դուրս գալ առաջնության հիմնական մրցաշար[12]: Իր առաջին մրցաշրջանում Նոլիտոն «Արծիվներին» օգնեց 11 գոլով[13][14]:

2013 թվականի սկզբներին Նոլիտոն վարձավճարով տեղափոխվեց իսպանական «Գրանադա»: Փետրվարի 2-ին Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը[15][16]: Այդ խաղում Նոլիտոյի իրացրած անկյունային հարվածից հետո գնդակը քսվեց Կրիշտիանու Ռոնալդույի գլխին և միամտաբար հայտնվեց դարպասում[17]: Այդ ինքնագոլը օգնեց «Գրանդա»-յին վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ «սերուցքայինների» դեմ խաղում հաղթանակ տանելու համար[18][19]: Մարտի 3-ին «Մալյորկա»-յի դեմ խաղում Նոլիտոն դարձավ իր առաջին գոլի հեղինակը[20]: Ամռանը Նոլիտոն վերադարձավ «Բենֆիկա»:

Հուլիսի 1-ին Նոլիտոն կնքելով 4 տարվա պայմանագիր տեղափոխվում է իսպանական «Սելտա»[14]: Նոր ակումբում նա միացավ Լուիս Էնրիկեյի հետ, ով նրան մարզել էր դեռևս «Բարսելոնա Բ»-ում։ Նոլիտոյի տրանֆերի գինը կազմեց շուրջ 2,6 մլն եվրո։ Նոր թիմի կազմում Նոլիտոն նորամուտ կատարեց «Էսպանյոլ (ֆուտբոլային ակումբ)»-ի դեմ խաղում։ Իսկ առաջին գոլի հեղինակը դարձավ օգոստոսի 25-ին կայացած «Բետիս»-ի դեմ խաղում[21]: Նոլիտոն իր նորամուտային մրցաշրջանում խփեց 14 գոլ և դարձավ թիմի լավագույն ռմբարկուն։ Հաջորդ մրցաշրջանում նա հեղինակեց 13 գնդակ[22][23]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 18-ին Գերմանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Նոլիտոն կատարեց իր նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում[24][25]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2015 թվականի հոկտեմբերի 31-ի[18][19][26]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Էսիխա 2006-07 31 2 5 3 36 5
2007-08 40 13 0 0 40 13
Ընդհանուր 71 15 5 3 76 18
Բարսելոնա Բ 2008-09 28 4 28 4
2009-10 40 12 40 12
2010-11 38 13 38 13
Ընդհանուր 106 29 106 29
Բարսելոնա 2010-11 2 0 3 1 0 0 5 1
Ընդհանուր 2 0 3 1 0 0 5 1
Բենֆիկա 2011-12 29 11 7 1 12 3 48 15
2012-13 6 1 6 0 3 0 15 1
Ընդհանուր 35 12 13 1 15 3 63 16
Գրանադա 2012-13 17 3 17 3
Ընդհանուր 17 3 17 3
Սելտա 2013-14 35 14 2 0 37 14
2014-15 36 13 1 0 37 13
2015-16 10 7 0 0 10 8
Ընդհանուր 81 34 3 0 84 35
Ընդհանուրը կարիերայում 312 94 24 5 15 3 351 101

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nolito, el gol callejero de España» [Nolito, Spain's street goal] (Spanish)։ ABC։ նոյեմբերի 13, 2014։ Վերցված է սեպտեմբերի 25, 2015 
  2. Nsue shocks Barca; ESPN Soccernet, 3 October 2010
  3. Barcelona 5–1 Ceuta; ESPN Soccernet, 10 November 2010
  4. 4,0 4,1 Nolito confirma su fichaje por el Benfica (Nolito confirms deal with Benfica); Marca, 21 May 2011 (Spanish)
  5. «Nsue shocks Barca» (անգլերեն)։ 3 октября 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-05-27 
  6. «Barcelona 5 - 1 Ceuta» (անգլերեն)։ 10 ноября 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-05-27 
  7. Nolito iguala Eusébio (Nolito equals Eusébio); Record, 21 August 2011 (Portuguese)
  8. «Carnaval de Nolito ante el Tenerife en el Heliodoro» (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-05-27 
  9. «Бенфика Лиссабон VS. Трабзонспор 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-27 
  10. «Трабзонспор VS. Бенфика Лиссабон 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-03 
  11. «Жил Висенте VS. Бенфика Лиссабон 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-12 
  12. «Твенте VS. Бенфика Лиссабон 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-16 
  13. «La temporada de oro de Nolito» [Nolito's golden season] (Spanish)։ La Voz de Galicia։ մայիսի 26, 2014։ Վերցված է հունիսի 3, 2014 
  14. 14,0 14,1 «Nolito refuerza la delantera del Real Club Celta» [Nolito strengthens Real Club Celta's offense] (Spanish)։ Celta's official website։ հուլիսի 1, 2013։ Վերցված է հուլիսի 1, 2013 
  15. «Iago Aspas scores twice as Celta Vigo give Barcelona shock thrashing»։ The Guardian։ սեպտեմբերի 23, 2015։ Վերցված է սեպտեմբերի 24, 2015 
  16. «Kevin de Bruyne: Manchester City sign Wolfsburg midfielder»։ BBC Sport։ օգոստոսի 30, 2015։ Վերցված է օգոստոսի 30, 2015 
  17. «Premios BBVA a los mejores de septiembre» [BBVA awards for the best in September] (Spanish)։ Liga de Fútbol Profesional։ հոկտեմբերի 6, 2014։ Վերցված է նոյեմբերի 8, 2014 
  18. 18,0 18,1 «Granada 1–0 Real Madrid: Ronaldo own goal gifts Andalusians three precious points»։ Goal.com։ փետրվարի 2, 2013։ Վերցված է փետրվարի 2, 2013 
  19. 19,0 19,1 «Result: Cristiano Ronaldo own goal gives Granada the win»։ Sportsmole։ փետրվարի 2, 2013։ Վերցված է փետրվարի 2, 2013 
  20. «Гранада VS. Мальорка 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-03-03 
  21. «Бетис VS. Сельта 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-08-25 
  22. «Nolito será rojiblanco hasta junio de 2013» [Nolito will be rojiblanco until June 2013] (Spanish)։ Granada's official website։ հունվարի 29, 2013։ Վերցված է հունվարի 29, 2013 
  23. «Jesus confirma saída de Nolito» [Jesus confirms Nolito exit] (Portuguese)։ Sábado։ հունվարի 29, 2013։ Վերցված է հունվարի 29, 2013 
  24. «Испания VS. Германия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-11-18 
  25. «Nolito named Liga BBVA Player of the Month for September»։ Liga de Fútbol Profesional։ հոկտեմբերի 1, 2015։ Վերցված է նոյեմբերի 10, 2015 
  26. «Nolito»։ Soccerway։ Վերցված է ապրիլի 15, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]