Ռոնի Լոպեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռոնի Լոպեշ
Rony Lopes
Marcos Lopes 2015.jpg
Լոպեշը Լիլի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marcos Paulo Mesquita Lopes
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1995(1995-12-28)[1] (27 տարեկան) կամ հուլիսի 18, 1997(1997-07-18)[2] (25 տարեկան)
Ծննդավայր Բելեմ
Հասակ 174 սմ
Քաշ 68 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 7
Պատանեկան կարիերա
2003-2006 Պորտուգալիա Պոլարիշ
2006-2011 Պորտուգալիա Բենֆիկա
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2014-2015   Ֆրանսիա Լիլ 23 (3)
2015-2019 Ֆրանսիա Մոնակո 65 (17)
2016-2017   Ֆրանսիա Լիլ 37 (6)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ16 8 (3)
2011-2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 11 (1)
2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ18 3 (1)
2012-2014 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 24 (14)
2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 7 (0)
2014-2017 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 12 (1)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 21-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 21-ի, 2019

Ռոնի Լոպեշ (պորտ.՝ Rony Lopes, դեկտեմբերի 28, 1995(1995-12-28)[1] կամ հուլիսի 18, 1997(1997-07-18)[2], Բելեմ), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Լոպեշը սկսել է Բենֆիկայում[4]։ 2011 թվականին նա միացավ Մանչեսթեր Սիթիի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հունվարի 5-ին՝ փոխարինելով Դավիթ Սիլվային Անգլիայի գավաթի Ուոտֆորդի դեմ խաղում[5]։ Պորտուգալացին խաղադաշտ մտավ հանդիպման 88-րդ րոպեին և գոլ խփեց 2 րոպե անց՝ 17 տարեկան և 9 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Մանչեսթեր Սիթիի կազմում[6]։ 2012-13 մրցաշրջանում Լոպեշը ճանաչվեց Սիթիի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[7][8]։ 2014 թվականի հունվարի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի Վեստ Հեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[9][10]։

2014 թվականի հուլիսի 7-ին Լոպեշը 1 տարվա վարձավճարով միացավ Լիլին[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Մեցի դեմ խաղում[14][15]։ Առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը Լիլի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Նանտի դեմ խաղում[17][18]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում[19]։ 2015 թվականի փետրվարի 28-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[20]։ Լիլի կազմում Լոպեշը անցկացրեց 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[21]։ 2015 թվականի օգոստոսի 5-ին նա Ջեյսոն Դենայերի և Կելեչի Իհեանաչոյի հետ տեղափոխվեց Մանչեսթեր Սիթիի առաջին թիմ[22]։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 28-ին Լոպեշը 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մոնակո[23][24][25]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ Լորյանի դեմ խաղում[26]։

2016 թվականի հունվարին Լոպեշը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Լիլին[27]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 20-ին՝ Ֆրանսիայի գավաթի Տրելիսակի դեմ խաղում[28]։ 2016 թվականի հուլիսին Լիլը 1 տարով երկարաձգեց վարձավճարը Լոպեշի հետ[29]։ Օգոստոսի 13-ին նա դուբլ ձևակերպեց Մեցի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 29-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[31]։ 2016-17 մրցաշրջանում Լոպեշը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[32]։

2017-18 մրցաշրջանում Լոպեշը վերադարձավ Մոնակո՝ դառնալով ակումբի հիմնական կազմի խաղացող։ 2017 թվականի հուլիսի 29-ին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի ՊՍԺ-ի դեմ խաղում[33], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[34][35]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[36][37]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը Լոպեշը նշեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինելով Թոմաս Լեմարին Պորտուի դեմ խաղում[38]։ Հոկտեմբերի 13-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 2-3 հաշվով[39]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց նոյեմբերի 1-ին՝ Բեշիկթաշի դեմ խաղում[40]։ 2018 թվականի փետրվարից ապրիլը ընկած ժամանակահատվածում Լոպեշը 8 խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ Լիգա 1-ում[41][42][43][44][45][46][47]՝ ներառյալ դուբլը Թուլուզի դեմ խաղում[48]։ Մայիսի 19-ին պորտուգալացին դուբլ ձևակերպեց Տրուայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[49]։ 2017-18 մրցաշրջանում Լոպեշը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[50]։

2018 թվականի օգոստոսի 4-ին Լոպեշը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[51], սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[52][53]։ Սեպտեմբերին պորտուգալացին ստացավ մկանների վնասվածք՝ բաց թողելով ավելի քան 3 ամիս[54]։ Դեկտեմբերի 2-ին Լոպեշը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[55][56][57][58]։ 2019 թվականի հունվարի 9-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Ռենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին խաղը տեղափոխել հանդիպման լրացուցիչ ժամանակ և հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[59][60]։ Փետրվարի 24-ին նա գոլ խփեց Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[61][62]։ Մոնակոյի կազմում Լոպեշը անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[63]։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 14-ին Լոպեշը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[64][65][66], և այս գործարքով Վիսամ Բեն Եդերը տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[67][68][69]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպեշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[70]։ Պորտուգալիայի Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2013[71] և 2014 թվականների Եվրոպայի առաջնություններին[72]՝ օգնելով իր թիմին հասնել 2014 թվականի առաջնության եզրափակիչ[73], որտեղ սակայն Պորտուգալիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[74]։ Մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Լոպեշը մասնացկեց 2015 թվականի աշխարհի առաջնությանը[75], սակայն Պորտուգալիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Բրազիլիային[76][77]։

Իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Լոպեշը նշեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Գոնսալու Գեդեշին Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[78]։ 2018 թվականին նա ներառվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար 35-հոգանոց ընդլայնված կազմում[79], սակայն չընդգրկվեց թիմի վերջնական կազմում[80]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ[81]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2012–13 Պրեմիեր Լիգա 0 0 1 1 0 0 1 1
2013–14 0 0 1 0 3 0 4 0
Ընդհանուր 0 0 2 1 0 0 3 0 5 1
Լիլ (վարձավճար) 2014–15 Լիգա 1 23 3 0 0 3 0 1 0 27 3
2015–16 12 2 1 1 0 0 3 0 16 3
2016–17 25 4 2 2 2 0 0 0 29 6
Ընդհանուր 60 9 3 3 5 0 4 0 72 12
Մոնակո 2015–16 Լիգա 1 2 0 0 0 0 0 2 0
2017–18 38 15 2 1 5 1 5 0 50 17
2018–19 24 2 2 0 0 0 3 2 29 4
2019–20 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 65 17 4 1 5 1 8 2 82 21
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 125 26 9 5 10 1 15 2 159 34

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ[81]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի
Մոնակո

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2014[74]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
  3. «Portugal - Rony Lopes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  4. «Scouting Spotlight: Lopes impresses»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  5. «Manchester City - Watford FC, Jan 5, 2013 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  6. «Marcos Lopes takes the crown»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  7. «Marcos Lopes: Star of the (Near) Future?»։ Portugal Futbol (en-US)։ 2013-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-01-ին։ Վերցված է 2018-07-28 
  8. Pollard Rob։ «What Role Will Marcos Lopes Play for Manchester City in 2015/16 Season?»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-07-28 
  9. «West Ham United - Manchester City, Jan 21, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  10. «West Ham United 0-3 Manchester City»։ BBC Sport (en-GB)։ 2014։ Վերցված է 2018-07-28 
  11. «Manchester City player Marcos Lopes joins Lille on loan»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  12. «Transfer news: Manchester City midfielder Marcos Lopes joins Lille on loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  13. «Lille sign Marcos Lopes on one year loan | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-07-28 
  14. «LOSC Lille - FC Metz, Aug 9, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  15. «French Ligue 1 report: Goalless between Lille and Metz»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  16. «LOSC Lille - FC Porto, Aug 20, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  17. «LOSC Lille - FC Nantes, Sep 14, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  18. «ORIGI INSPIRES LILLE TO TOP OF THE TABLE»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-07-ին։ Վերցված է 2018-07-28 
  19. «LOSC Lille - FK Krasnodar, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  20. «LOSC Lille - Olympique Lyon, Feb 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  21. «Rony Lopes | Football Stats | Monaco | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-28 
  22. «.@Jasondenayer, @Rony10Lopes & @67Kelechi on stage now. Three academy graduates promoted to the first team.»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  23. «Rony Lopes joins AS Monaco on a five-year deal | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-22-ին։ Վերցված է 2018-07-28 
  24. «Monaco sign Rony Lopes from Manchester City» (en-US)։ Վերցված է 2018-07-28 
  25. «City sell Lopes to Monaco, to boss' surprise»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  26. «AS Monaco - FC Lorient, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  27. «Lille sign Rony Lopes - Soccer News»։ www.soccernews.com (en-US)։ Վերցված է 2018-07-28 
  28. «FC Trélissac - LOSC Lille, Jan 20, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  29. «Man City youngster Marcos Lopes joins Lille on loan»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  30. «FC Metz - LOSC Lille, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  31. «LOSC Lille - SM Caen, Nov 29, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  32. «Rony Lopes | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-28 
  33. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  34. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  35. «PSG beat Monaco in French curtain-raiser»։ BeSoccer (en-EN)։ 2017-07-29։ Վերցված է 2019-08-20 
  36. «AS Monaco - RC Strasbourg Alsace, Sep 16, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  37. «FALCAO STARS AS MONACO SWEEP PAST STRASBOURG»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-04-ին։ Վերցված է 2018-07-28 
  38. «AS Monaco - FC Porto, Sep 26, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  39. «Olympique Lyon - AS Monaco, Oct 13, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  40. «Besiktas JK - AS Monaco, Nov 1, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  41. «AS Monaco - FCO Dijon, Feb 16, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  42. «AS Monaco - FC Girondins Bordeaux, Mar 2, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  43. «RC Strasbourg Alsace - AS Monaco, Mar 9, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  44. «AS Monaco - LOSC Lille, Mar 16, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  45. «Stade Rennais FC - AS Monaco, Apr 4, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  46. «AS Monaco - FC Nantes, Apr 7, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  47. «Paris Saint-Germain - AS Monaco, Apr 15, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  48. «FC Toulouse - AS Monaco, Feb 24, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  49. «ES Troyes AC - AS Monaco, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  50. «Rony Lopes | Football Stats | Monaco | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-28 
  51. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  52. «PSG 4-0 Monaco: Neymar makes his return»։ Mail Online։ 2018-08-04։ Վերցված է 2019-08-20 
  53. «PSG thrash Monaco 4-0 for French Super Cup»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  54. «Injury to the selection Rma Lopes |» (en-US)։ Վերցված է 2019-08-20 (չաշխատող հղում)
  55. «Rony Lopes prolonge jusqu’en 2022»։ AS Monaco (fr-FR)։ 2018-12-02։ Վերցված է 2019-08-20 
  56. «Rony Lopes signs 2022 contract extension with struggling Monaco | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-20 
  57. «Rony Lopes Extends Monaco Stay»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-08-20 
  58. «Rony Lopes signs new Monaco contract until 2022 | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-08-20 
  59. «AS Monaco - Stade Rennais FC, Jan 9, 2019 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  60. «Henry's Monaco advance to French Cup semis»։ BeSoccer (en-EN)։ 2019-01-09։ Վերցված է 2019-08-20 
  61. «AS Monaco - Olympique Lyon, Feb 24, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  62. «MONACO SINK LYON TO CONTINUE REVIVAL»։ www.ligue1.com։ Վերցված է 2019-08-20 (չաշխատող հղում)
  63. Costa Jorge (2019-08-14)։ «Rony Lopes becomes Sevilla’s 10th signing»։ Soccer Antenna (en-US)։ Վերցված է 2019-08-20 
  64. «Agreement with AS Monaco for the transfer of Rony Lopes»։ sevillafc.es (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  65. «Official: Rony Lopes joins Sevilla on five-year contract»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-08-14։ Վերցված է 2019-08-20 
  66. «Sevilla sign Monaco midfielder Rony Lopes | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-20 
  67. «RONY LOPES LEAVES MONACO FOR SEVILLE»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-16-ին։ Վերցված է 2019-08-20 
  68. «Monaco sign Ben Yedder as Rony Lopes moves to Sevilla»։ AS.com (անգլերեն)։ 2019-08-14։ Վերցված է 2019-08-20 
  69. «Official: Ben Yedder leaves Sevilla to become their most expensive sale»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-08-14։ Վերցված է 2019-08-20 
  70. «One To Watch: Monaco's 21-Year old Star Marcos Lopes» (անգլերեն)։ 2017-11-28։ Վերցված է 2018-07-28 
  71. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  72. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  73. «Portugal U19 - Germany U19, Jul 31, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  74. 74,0 74,1 UEFA.com։ «Under-19 - Germany secure second title in Hungary»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  75. FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-28-ին։ Վերցված է 2018-07-28 
  76. «Brazil U20 - Portugal U20, Jun 14, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  77. FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Matches - Brazil-Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-16-ին։ Վերցված է 2018-07-28 
  78. «Portugal - United States, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  79. «Renato Sanches left out of Portugal's preliminary World Cup squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  80. «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup»։ SBS News (en-GB)։ Վերցված է 2018-07-28 
  81. 81,0 81,1 «Rony Lopes»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-28 
  82. «Manchester City 3-1 Sunderland»։ BBC Sport (en-GB)։ 2014-03-02։ Վերցված է 2018-07-28 
  83. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco»։ BBC Sport (en-GB)։ 2018-03-31։ Վերցված է 2018-07-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]