Բելեմ (Բրազիլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բելեմ (այլ կիրառումներ)
Քաղաք
Բելեմ
պորտ.՝ Belém
Դրոշ Զինանշան
Bandeira belem.jpg Coat of arms Belem do Para Brazil.jpg

Montagem Belém.jpg
Կոորդինատներ: 1°27′21″ հվ. լ. 48°30′14″ ամ. ե. / 1.45583° հս․. լ. 48.50389° ավ. ե. / 1.45583; 48.50389
Երկիր Բրազիլիա Բրազիլիա
Նահանգ Պարա
Քաղաքապետ Zenaldo Rodrigues Coutinho Junior (PSDB)
Հիմնադրված է 1616 թ.
Տվյալ կարգավիճակում 1939 թվականից
Մակերես 1 059,458 կմ²
ԲԾՄ 10 մ
Կլիմայի տեսակ Հասարակածային
Խոսվող լեզուներ Պորտուգալերեն
Բնակչություն 1 499 561 մարդ (2015)
Խտություն 1415,4 մարդ/կմ²
Ագլոմերացիա 2,3 մլն մարդ
Ժամային գոտի UTC-3
Հեռախոսային կոդ 55-91-xxxxxxxx
Փոստային ինդեքս 66000-000
Փոստային ինդեքսներ 66000-000
Քաղաքային իշխանություն 1501402
Պաշտոնական կայք belem.pa.gov.br
##Բելեմ (Բրազիլիա) (Բրազիլիա)
Red pog.png

Բելեմ (պորտ.՝ Belém), քաղաք և նավահանգիստ Բրազիլիայի հյուսիսում, Պարա նահանգի մայրաքաղաքը։ Բելեմ ագլոմերացիայի կազմող մասը։ Մտնում է Բելեմի տնտեսավիճակագրական միկրոշրջանի մեջ։ 2015 թվականի դրությամբ բնակչությունը կազմում է 1 499 561 մարդ։ Զբաղեցնում է 1 059,458 կմ² տարածք։ Բնակչության խտությունը 1415,4 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ եվրոպայի կողմից գաղութացվելուն ներկայիս Բելեմի տարածքում բնակվում է հնդկական շուկուրու ցեղը, որոնք զբաղվում էին ձկնորսությամբ, որսորդությամբ և հավաքչությամբ։

1615 թվականին նավապետության նավապետ գեներալ Բաիյա Ֆրանսիսկու Բրանկուն, անհանգստացած Ամազոնի ավազանում ֆրանսիացիների, հոլանդացիների և անգլիացիների ակտիվացման լուրով, անձամբ ղեկավարեց դեպի այդ շրջան գնացող արշավախումբը, որպեսզի պարզի իրավիճակը։

1616 թվականի հունվարի 12-ին պորտուգալացիների նավերը խարիսխ գցեցին Գուաժարա ծոցում (Պարա և Գուամա գետերի միացման վայրում), սխալմամբ համարելով այն Պարայի հիմնական հունը։ Դուրս գալով ափ, Ֆ․ Բրանկուն հայտարարեց նոր բնակավայր ստեղծելու մասին՝ Ֆելից Լուզիտանյա։ Արշավախմբի անդամները հիմնեցին ոչ մեծ փայտե ամրոց տասնյակ զենքերով, կառամատույց և մի քանի տնտեսական կառույցներ ապագա բնակիչների ընդունման համար։ Նոր բնակչությունը չկարողացավ կանխել արտասահմանցի մաքսանենգների և ծովահենների հարձակումը տարածաշրջան, բայց հիմք ստեղծեցին Ամազոնի դելտայում պորտուգալական գաղութի ստեղծման համար։ Հստակ հայտնի չէ, երբ է բնակավայրի անվանումը փոխվել Բելեմ (պորտուգալերեն տարբերակը արտասանվում է Վիֆլեմա), բայց 1655 թվականին պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստանալով, արդեն այն գործածվում էր նոր անվանումով։ 1772 թվականին Բելեմը դարձավ նորաստեղծ Պարա նահանգի մայրաքաղաքը։

Բրազիլիայի անկախության հաստատումը բացասական ընդունվեց Հարավային Ամերիկայում պորտուգալական տիրության հյուսիսում և հյուսիս-արևելքում։ Տեղի սպիտակամորթների էլիտան տնտեսապես և մշակույթով կապված էր Եվրոպայի հետ ավելի շատ, քան հեռու Ռիո դե Ժանեյրոի կայսրության հետ։ Անգլոբրազիլական զորքերի կողմից Հասարակածային կոնֆեդերացիայի երկրների ապստամբությունն արագ ջախջախում թույլ չտվեց Պարային սեցեսիայի փորձ անել, բայց մի փոքր անց Կաբանաժենի ապստամբությունը մեծ վնաս հասցրեց տարածաշրջանին։ Բրազիլիացի զինվորականները, որոնք ճնշում էին ապստամբությունը, գործում էին մեծ դաժանությամբ վերացնելով տարածաշրջանի բնակչության 1/3-ը։

Բելենի տնտեսական զարգացումը բնութագրվում էր հաջորդաբար ընթացող կտրուկ վերելքների շարքով (կապված այս կամ այն մոնոկուլտուրայի հետ) և շարունակական դեպրեսիաներով։ Մինչ XVII դարի վերջ նրա հիմնական տնտեսությունը եղել է շաքարը, մինչ XVIII դար խոշոր եղջերավոր անասունները, մինչ XIX դարի կեսերը կոֆեն, բրինձը և բամբակը։ XIX-ից XX դարում Բելեմի էլիտային առևտրային մեծ եկամուտ բերեց կաուչուկի մեծաքանակ վաճառքը։ Այդ ընթացքում քաղաքում կառուցվել է բազմաթիվ շքեղ շենքեր, որոնք ծառայում են որպես քաղաքի զարդ մինչ օրս, ինչպես նաև եկան մեծ թվով էմիգրանտներ Եվրոպայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից։

2009 թվականի փետրվարի 1-ից քաղաքում անցկացվեց Համաշխարհային սոցիալական ֆորումը։

Բելեմ

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դասակարգման բնակելի շրջան

Բրազիալիական աշխարհագրության և վիճակագրական ինստիտուտի տվյալներով երկրի բնակչությունը 2014 թվականին 1,43 միլիոն մարդ, իսկ ագլոմերացիայինը ավելի քան 2,3 միլիոն (համապատասխանաբար 10-րդ և 11-րդ հորիզոնականները երկրում)։

Բնակչության ռասայական կազմը՝

* սպիտակամորթներ — 27,5 %
* պարդու— 64,5 %
* սևամորթներ — 7,3 %
* ասիացիներ և հնդկացիներ — 0,7 %

Բնակչության 3/4-ը կաթոլիկներ են, 1/5-ը բողոքականներ։ Երբեմնի մեծաքանակ եվրոպական հասարակությունը կրճատվել է և կազմում է 1,5 հազար մարդ, բայց շարունակում է մեծ դեր խաղալ քաղաքի տնտեսությունում։

Հացագործությունների քանակը մեծ է նույնիսկ բրազիլական չափորոշիչներով, բայց մեծ մասը իրականացվում է քաղաքի աղքատ հատվածներում։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի Ազգային աշխարհագրության և վիճակագրական ինստիտուտի (IBGE) իրականացված մարդահամարի արդյունքի հիման վրա քաղաքի բնակչությունը կազմում է՝

Ամբողջ բնակչությունը
1 393 399
Այդ թվում:
Քաղաքային բնակչություն
1 381 475
Քաղաքային բնակչության տոկոսը, %
99,14
Գյուղական բնակչությունը
11 924
Գյուղական բնակչության տոկոսը, %
0,86
Տղամարդիկ
659 008
Տղամարդիկց տոկոսը, %
47,29
Կանայք
734 391
Կանանց տոկոսը, %
52,71
Բնակչության խտությունը, մարդ/կմ²
1315,20
Քաղաքի բնակչությունը
%-ով արտայատված նահանգում
18,38

2015 թվականի արդյունքներով քաղաքի բնակչությունը կազմում է 1 499 561 մարդ։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելեմը գտնվում է Գուաժարա ծոցի մոտ, Պարա գետի հարավային ափին (Ամազոնի վտակներից մեկը), Ատլանտյան օվկիանոսից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա։ Գետով դեպի հյուսիս գտնվում է աշխարհի խոշորագույն գետային կղզին՝ Մարաժոն։ Բելեմի ռելիեֆը հիմնականում հարթ է և զգալի բարձրություններ չկան։ Ինչպես նաև քաղաքի տարածք է համարվում մեծ կուրորտային Մոսկուէիրո կղզու (պորտ.՝ Mosqueiro) արևմտյան մասը, իր հանրահայտ քաղցրահամ ջրով հայտնի լողափով։

Քաղաքը ընկած է հասարակածային կլիմայական գոտում (Կյոպպենի կլիմաների դասակարգման համաձայն՝ Af)։ Տաք և խոնավ տիրում է ամբողջ տարին, բայց տեղումների մեծ մասը թափվում են դեկտեմբերից մայիս ընկած հատվածում։

Բելեմ (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35.9
(96.6)
34.8
(94.6)
37.3
(99.1)
35
(95)
34
(93)
35
(95)
35.3
(95.5)
35.5
(95.9)
34
(93)
35
(95)
35
(95)
37
(99)
37.3
(99.1)
Միջին բարձր °C (°F) 30.9
(87.6)
30.5
(86.9)
30.4
(86.7)
30.8
(87.4)
31.3
(88.3)
31.7
(89.1)
31.7
(89.1)
32.1
(89.8)
32.1
(89.8)
32.2
(90)
32.3
(90.1)
31.9
(89.4)
31.5
(88.7)
Միջին օրական °C (°F) 25.6
(78.1)
25.4
(77.7)
25.5
(77.9)
25.6
(78.1)
25.8
(78.4)
26
(79)
25.7
(78.3)
26
(79)
26
(79)
26.4
(79.5)
26.5
(79.7)
26.2
(79.2)
25.9
(78.6)
Միջին ցածր °C (°F) 22.1
(71.8)
22.2
(72)
22.4
(72.3)
22.6
(72.7)
22.6
(72.7)
22.1
(71.8)
21.7
(71.1)
21.7
(71.1)
21.7
(71.1)
21.6
(70.9)
21.9
(71.4)
22
(72)
22.1
(71.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 19.4
(66.9)
18.8
(65.8)
19.8
(67.6)
19.2
(66.6)
19.8
(67.6)
19.8
(67.6)
14
(57)
18.5
(65.3)
18.8
(65.8)
18.9
(66)
18.6
(65.5)
19
(66)
14
(57)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 385.5
(15.177)
412.5
(16.24)
447.1
(17.602)
353.4
(13.913)
305.5
(12.028)
155.3
(6.114)
155.5
(6.122)
126.4
(4.976)
144.8
(5.701)
114.6
(4.512)
118.2
(4.654)
203
(7.99)
2921,7
(115,028)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 24 24 26 24 23 16 15 12 15 12 13 17 221
% խոնավություն 89.7 91 91 91 88 86 85 84 84 83 83 86 86.8
Միջին ամսական արևային ժամ 139.4 102.5 103.6 121.9 181.6 225.9 252.4 263.5 230.5 233.4 204.6 182.3 2241,6
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[1][2][3][4][5][6][7][8][9]

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելեմի հիմնական տնտեսությունը համարվում է առևտրի, սպասարկման և տուրիզմի ոլորտները։ Նավահանգտով իրականացվում է երկաթի հանքաքարի, բոքսիտի, բրազիլիական ընկույզի, արևադարձային մրգերի, տավարի մսի, ջուտի, ծովամթերքի և փայտի արտահանումը։ Մսանաճուղային արտադրություններից զարգացած են սննդային (հատկապես մսի և ձկնամթերքի, պահոացված և փաթեթավորված մրգերի և ընկույզի), մետալուրգիական, քիմիական և փայտամշակմանը։ Վերջին տարիներին զարգանում է բիոտեխնոլոգիան։

Հանրապետության հրապարակ

Բելեմը սպասարկում է միջազգային Վալ դի Կանս (IATA: BEL, ICAO: SBBE) օդանավակայանը, տարեկան 3,5 միլիոն ուղևորափոխադրությամբ (2013)։ Հիմնական ուղևորափոխադրումները կատարվում են Բրազիլիայի հիմնական քաղաքներ, ինչպես նաև Պարամարիբոն, Կայեննան և Լիսաբոնը։

Քաղաքով է անցնում BR-010 (Բրազիլիա - Բելեմ) և BR-316 (Բելեմ - Մասեիո) դաշնային մայրուղիները։ Բելեմի Տնտեսության մեջ մեծ դեր է խաղում գետային տրանսպորտը (Ամազոնով և Տոկանտինսով

Հեռավորությունը երկրի խոշոր քաղաքներից

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարի Սանտու Ալեժանդրի վանքը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին ապրանքաշրջանառությունը 2005 թվականին կազմել է 11 277 415 հազար ռեալ (Բրազիլիա աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով)։
  • Համախառն ներքին ապրանքաշրջանառությունը 2005 թվականին մեկ հոգու համար կազմել է 8022 ռեալ (Բրազիլիա աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով)։
  • Մարդկային հնարավորություններ Ինդեքսի զարգացումը 2000 թվականի դրությամբ կազմում է 0,806 (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր տվյալներով)։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաժանվում է 8 շրջանի

Անվանումը
շրջան
Անվանումը
շրջան(պորտ.՝ )
Տարածք,
км²
Բնակչություն, մարդ(2010) Խտություն,
մարդ/կմ²
Շրջանի կոդը
ընդամենը
քաղաքային գյուղական
1
Բելեմ
Belém
14,83
144948
144948
-
9773,97
150140205
2
Բենգի
Bengui
34,54
284670
284670
-
8241,75
150140245
3
Էնտրոնակամենտու
Entroncamento
70,11
125400
125400
-
1788,62
150140250
4
Գուամա
Guamá
16,03
342742
342742
-
21381,29
150140255
5
Իկոարասի
Icoaraci
36
167035
167035
-
4639,86
150140260
6
Մոսկեիրու
Mosqueiro
459,18
33232
31394
1838
72,37
150140265
7
Օուտեիրու
Outeiro
413,13
38731
28645
10086
93,75
150140267
8
Սակրամենտա
Sacramenta
15,62
256641
256641
-
16430,28
150140275

Կարևոր բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայր
Բնակավայր
(պորտ.՝ )
Կարգավիճակ Բնակչություն մարդ (2010) Քարտեզի վրա
1
Բելեմ
Belém
քաղաք
1 381 475
1°27′29″ հվ. լ. 48°29′16″ ամ. ե. / 1.45804° հվ. լ. 48.48777° ամ. ե. / -1.45804; -48.48777
2
Իլյա դու Կոտիժուբա
Ilha do Cotijuba
գյուղակ
3 356
1°15′39″ հվ. լ. 48°33′36″ ամ. ե. / 1.26075° հվ. լ. 48.55991° ամ. ե. / -1.26075; -48.55991
3
Ֆիդելիս
Fidélis
գյուղակ
2 060
1°16′20″ հվ. լ. 48°25′58″ ամ. ե. / 1.27217° հվ. լ. 48.43267° ամ. ե. / -1.27217; -48.43267
4
Ֆուրու դաս Մարինյաս
Furo das Marinhas
գյուղակ
585
1°10′21″ հվ. լ. 48°20′07″ ամ. ե. / 1.17254° հվ. լ. 48.33514° ամ. ե. / -1.17254; -48.33514
5
Ֆամա
Fama
գյուղակ
448
1°14′25″ հվ. լ. 48°25′31″ ամ. ե. / 1.24033° հվ. լ. 48.42541° ամ. ե. / -1.24033; -48.42541
6
Տուկումաէիրա
Tucumaeira
գյուղակ
379
1°14′13″ հվ. լ. 48°26′00″ ամ. ե. / 1.23685° հվ. լ. 48.4334° ամ. ե. / -1.23685; -48.4334
7
Նովա Էսպերանսա դաս Բարեիրաս
Nova Esperança das Barreiras
83
1°08′48″ հվ. լ. 48°19′32″ ամ. ե. / 1.14671° հվ. լ. 48.32568° ամ. ե. / -1.14671; -48.32568

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Temperatura Média Compensada (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված օրիգինալից-ից May 5, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  2. «Temperatura Máxima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված օրիգինալից-ից May 5, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  3. «Temperatura Mínima (°C)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված օրիգինալից-ից May 5, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  4. «Precipitação Acumulada Mensal e Anual (mm)» (Portuguese)։ Brazilian National Institute of Meteorology։ 1961–1990։ Արխիվացված օրիգինալից-ից May 5, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  5. «Número de Dias com Precipitação Mayor ou Igual a 1 mm (dias)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված օրիգինալից-ից May 5, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  6. «Insolação Total (horas)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված օրիգինալից-ից May 5, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  7. «Umidade Relativa do Ar Média Compensada (%)»։ Brazilian National Institute of Meteorology։ Արխիվացված օրիգինալից-ից May 5, 2014-ին։ Վերցված է August 19, 2014 
  8. «Temperatura Máxima Absoluta (°C)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է August 19, 2014 (չաշխատող հղում)Կաղապար:Cbignore
  9. «Temperatura Mínima Absoluta (°C)»։ Brazilian National Institute of Meteorology (Inmet)։ Վերցված է August 19, 2014 (չաշխատող հղում)Կաղապար:Cbignore

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]