Ֆերնանդո (ֆուտբոլիստ)
![]() Ֆերնանդոն Մանչեսթեր Սիթիի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Fernando Francisco Reges Mouta | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1987[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալտու Պարաիզու դի Գոյաս | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2005 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2007 |
![]() | 57 | (3) |
2007-2014 |
![]() | 142 | (2) |
2007-2008 |
→ ![]() | 26 | (1) |
2014-2017 |
![]() | 64 | (4) |
2017-2019 |
![]() | 47 | (4) |
2019-ներկա |
![]() | 2 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2007 |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆերնանդո Ֆրանսիսկո Ռեժես Մոուտա (պորտ.՝ Fernando Francisco Reges Mouta, հուլիսի 25, 1987[1], Ալտու Պարաիզու դի Գոյաս), առավել հայտնի որպես պարզապես Ֆերնանդո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում: Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]:
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆերնանդոն սկսել է Վիլա Նովայում: 2007 թվականի հունիսին նա 5 տարվա պայմանագիր կնքեց պորտուգալական Պորտուի հետ[3]՝ իր առաջին մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով Էշտրելա Ամադորայում[4]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Նավալի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2008 թվականի փետրվարի 1-ին՝ Բրագայի դեմ խաղում[6]։ Էշտրելա Ամադորայի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2008-09 մրցաշրջանում Ֆերնանդոն վերադարձավ Պորտու, որտեղ իր դիրքում խաղում էին Լուչո Գոնսալեզը և Ռաուլ Մեյրելեշը: Իր դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենֆիկայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[8]։ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆերնանդոն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի Չելսիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[9]։ 2009-10 մրցաշրջանում Ֆերնանդոն անցկացրեց 39 հանդիպում[10]։

Իր առաջին գոլը Պորտուի կազմում Ֆերնանդոն խփեց 2010 թվականի օգոստոսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Գենկի դեմ խաղում[11]։ 2010-11 մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[12], իսկ Պորտուն թրեբլ ձևակերպեց[13]՝ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, Պորտուգալիայի գավաթը և Եվրոպայի Լիգան[14], որի եզրափակչում պարտության մատնեց Բրագային[15][16]։
2014 թվականի փետրվարի 9-ին Ֆերնանդոն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը[17][18][19]։ Ապրիլի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից ապրիլի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում[20]։ Պորտուի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 237 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և թիմի հետ 4 անգամ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, 3 անգամ՝ Պորտուգալիայի գավաթը ու 4 անգամ՝ Պորտուգալիայի սուպերգավաթը։
Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսի 25-ին Ֆերնանդոն 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[21][22][23][24]: Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի սուպերգավաթի Արսենալի դեմ խաղում[25][26]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 17-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[27][28]։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում Ֆերնանդոն խփեց դեկտեմբերի 26-ին՝ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[29][30]։ 2015 թվականի մարտի 21-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[31]։ 2016 թվականի փետրվարի 28-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[32]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[33][34]։ Մանչեսթեր Սիթիի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 102 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Գալաթասարայ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 4-ին Ֆերնանդոն 3 տարվա պայմանագիր կնքեց Գալաթասարայի հետ[35][36][37][38]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Կայսերիսպորի դեմ խաղում[39][40]։ Իր առաջին գոլը Թուրքիայի առաջնությունում խփեց դեկտեմբերի 9-ին՝ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[41][42]։ 2019 թվականի մայիսի 5-ին Ֆերնանդոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[43][44]։ Մայիսի 15-ին բրազիլացին փոխարինեց Սոֆիան Ֆեղուլիին Թուրքիայի գավաթի եզրափակչի Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[45]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[46][47]։ Գալաթասարայի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[48][49]։
Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 12-ին Ֆերնանդոն 3 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[50][51][52]։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[53][54][55]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[56][57]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ Ֆերնանդոն մասնակցեց 2007 թվականի Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որտեղ նա կարմիր քարտ ստացավ Չիլիի դեմ խաղում՝ մրցավար Ալբերտ Դուարտեի հետ վիճելու համար[58]: Բրազիլիան շարունակեց մասնակցությունը և հաղթեց գավաթը: Այնուամենայնիվ, Ֆերնանդոն 1 տարվա արգելք ստացավ ԿՈՆՄԵԲՈԼ-ից իր գործողությունների համար և չմասնակցեց 2007 թվականի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությանը[59]:
2013 թվականի հունվարին Ֆերնանդոն հայտարարեց՝ «Եթե նույնիսկ ինձ քաղաքացիություն առաջարկեն, ես կհրաժարվեմ: Իմ երազանքն է խաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում: Ես վստահ եմ, որ մի օր կհագնեմ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը»[60]: Այնուամենայնիվ, դեկտեմբերին նա դարձավ Պորտուգալիայի քաղաքացի և դիմեց ՖԻՖԱ, որպեսզի նրան թույլ տան խաղալ Պորտուգալիայի հավաքականում, սակայն նրան մերժեցին[61]: Նա իրավասու էր ներկայացնել միայն Բրազիլիայի հավաքականը, քանի որ արդեն հանդես էր եկել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ այդ ժամանակ Պորտուգալիայի քաղաքացիություն չուներ[62]:
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[63]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էշտրելա Ամադորա (վարձավճար) | 2007–08 | Պրիմեյրա Լիգա | 26 | 1 | 0 | 0 | — | 26 | 1 | |||
Պորտու | 2008–09 | 25 | 0 | 4 | 0 | 10 | 0 | 2 | 0 | 41 | 0 | |
2009–10 | 25 | 0 | 6 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 39 | 0 | ||
2010–11 | 21 | 0 | 4 | 0 | 14 | 1 | 2 | 1 | 41 | 2 | ||
2011–12 | 22 | 1 | 1 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 34 | 1 | ||
2012–13 | 24 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 6 | 1 | 37 | 2 | ||
2013–14 | 25 | 0 | 4 | 1 | 11 | 0 | 5 | 0 | 45 | 1 | ||
Ընդհանուր | 142 | 2 | 20 | 1 | 55 | 1 | 20 | 2 | 237 | 6 | ||
Մանչեսթեր Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 25 | 2 | 2 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 33 | 2 |
2015–16 | 24 | 2 | 3 | 0 | 10 | 0 | 5 | 0 | 42 | 2 | ||
2016–17 | 15 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 27 | 0 | ||
Ընդհանուր | 64 | 4 | 9 | 0 | 21 | 0 | 8 | 0 | 102 | 4 | ||
Գալաթասարայ | 2017–18 | Սուպեր Լիգ | 25 | 2 | 1 | 0 | 0 | 0 | — | 26 | 2 | |
2018–19 | 22 | 2 | 4 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 32 | 2 | ||
Ընդհանուր | 47 | 4 | 5 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 58 | 4 | ||
Սևիլյա | 2019–20 | Լա Լիգա | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 281 | 11 | 34 | 1 | 81 | 1 | 29 | 2 | 425 | 15 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլա Նովա
- Լիգա Գոյանո. 2005[64]
Պորտու
- Պորտուգալիայի առաջնություն. 2008–09[65], 2010–11[66], 2011–12[67], 2012–13[68]
- Պորտուգալիայի գավաթ. 2008–09[69], 2009–10[70], 2010–11[71]
- Պորտուգալիայի սուպերգավաթ. 2009[72], 2010[73], 2012[74], 2013[75]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2010–11[14]
Մանչեսթեր Սիթի
- Անգլիայի լիգայի գավաթ. 2015–16[33]
Գալաթասարայ
- Թուրքիայի առաջնություն. 2017–18[76], 2018–19[77]
- Թուրքիայի գավաթ. 2018–19[47]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիա Մ20
- Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. 2007[78]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ «Brazil - Fernando - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ uefa.com։ «Porto put faith in Fernando»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando emprestado ao Estrela»։ www.record.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «CF Estrela Amadora - Associação Naval 1893, Aug 26, 2007 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «CF Estrela Amadora - SC Braga, Feb 1, 2008 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «SL Benfica - FC Porto, Aug 30, 2008 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «FC Porto - Fenerbahce SK, Sep 17, 2008 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Chelsea FC - FC Porto, Sep 15, 2009 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando | Football Stats | Sevilla | Season 2009/2010 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «FC Porto - KRC Genk, Aug 26, 2010 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando | Football Stats | Sevilla | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «FC Porto win treble in year of records»։ Portugal Travel Tips (en-US)։ 2011-05-25։ Վերցված է 2019-08-23
- ↑ 14,0 14,1 «Falcao strikes to bring Europa League glory to Porto»։ The Guardian (en-GB)։ 2011-05-18։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-23
- ↑ «FC Porto - SC Braga, May 18, 2011 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Europa League final: Porto 1-0 Braga» (en-GB)։ 2011-05-18։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando signs new Porto contract | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Man City will turn to France star after Fernando pens new Porto deal»։ talkSPORT (en-US)։ 2014-02-10։ Վերցված է 2019-08-23
- ↑ «TuttoMercatoWeb - Fernando renews his contract with PortoTuttoMercatoWeb - Fernando förnyar kontraktet med Porto»։ Sempreinter (en-US)։ 2014-02-09։ Վերցված է 2019-08-23
- ↑ «FC Porto - Sevilla FC, Apr 3, 2014 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando: Manchester City sign FC Porto midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2014-06-26։ Վերցված է 2017-06-14
- ↑ «Manchester City complete £12m signing of Porto midfielder Fernando»։ The Guardian (en-GB)։ 2014-06-26։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-23
- ↑ Sport Telegraph (2014-06-25)։ «Manchester City agree £12 million deal to sign Porto defensive midfielder Fernando» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Manchester City sign Fernando: City snap up Porto midfielder for £12m»։ The Independent (անգլերեն)։ 2014-06-25։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Arsenal FC - Manchester City, Aug 10, 2014 - Community Shield - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Arsenal 3-0 Manchester City»։ BBC Sport (en-GB)։ 2014-08-10։ Վերցված է 2017-06-14
- ↑ «Newcastle United - Manchester City, Aug 17, 2014 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Newcastle United 0-2 Manchester City»։ BBC Sport (en-GB)։ 2014-08-17։ Վերցված է 2017-06-14
- ↑ «West Bromwich Albion - Manchester City, Dec 26, 2014 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «West Bromwich Albion 1-3 Manchester City»։ BBC Sport (en-GB)։ 2014-12-26։ Վերցված է 2017-06-14
- ↑ «Manchester City - West Bromwich Albion, Mar 21, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Liverpool FC - Manchester City, Feb 28, 2016 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ 33,0 33,1 «Liverpool 1-1 Manchester City (pens 1-3)» (en-GB)։ 2016-02-28։ Վերցված է 2019-08-23
- ↑ Smyth Rob (2016-02-28)։ «Liverpool v Manchester City: Capital One Cup final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando Galatasaray'da»։ www.galatasaray.org։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Transfer news: Galatasaray seal Fernando signing from Manchester City | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-15
- ↑ «Fernando leaves Man City for Galatasaray»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-15
- ↑ «Manchester City Confirm the Sale of Midfielder Fernando to Turkish Outfit Galatasaray»։ 90min.com (անգլերեն)։ 2017-08-05։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Galatasaray SK - Kayserispor, Aug 14, 2017 - Süper Lig - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ (թուրքերեն) İşte Galatasaray - Kayserispor maçının özeti - tr.beinsports.com, http://tr.beinsports.com/haber/galatasaray-kayserispor-5, վերցված է 2019-08-23
- ↑ «Galatasaray SK - Akhisarspor, Dec 9, 2017 - Süper Lig - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Geri dönüşlerin Aslan'ı!»։ haberturk.com (թուրքերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Galatasaray SK - Besiktas JK, May 5, 2019 - Süper Lig - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ fanatik։ «Galatasaray-Beşiktaş maç sonucu: 2-0»։ Fanatik։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Akhisarspor - Galatasaray SK, May 15, 2019 - Türkiye Kupasi - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Football: Galatasaray win Turkish Cup»։ www.aa.com.tr։ Վերցված է 2019-08-23
- ↑ 47,0 47,1 «Galatasaray clinches Ziraat Turkey Cup for 18th time»։ DailySabah։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Galatasaray confirms Fernando’s transfer to Spain's Sevilla»։ DailySabah։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Football: Galatasaray confirm Fernando’s exit»։ www.aa.com.tr։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Sevilla FC sign Fernando Reges»։ sevillafc.es (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «La Liga transfer news: Former Manchester City midfielder Fernando joins Sevilla revolution from Galatasaray | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Sevilla Sign Fernando From Galatasaray»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Official: Sevilla sign Fernando from Galatasaray»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-12։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Done deal: Sevilla sign Galatasaray midfielder Fernando | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Sevilla sign former Manchester City midfielder from Galatasaray»։ AS.com (անգլերեն)։ 2019-07-10։ Վերցված է 2019-08-23
- ↑ «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Espanyol 0-2 Sevilla: results, summary and goals»։ AS.com (անգլերեն)։ 2019-08-15։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Meia Fernando é suspenso do Sul-Americano sub-20 por agredir árbitro - 22/01/2007 - UOL Últimas Notícias»։ noticias.uol.com.br։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Volante da seleção sub-20 é suspenso por um ano»։ O Globo (pt-BR)։ 2007-02-14։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando: "É impossível naturalizar-me português"»։ relvado.sapo.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «FIFA regulations on the status and transfer of players»։ FIFA։ Վերցված է 3 February 2014
- ↑ «Porto midfielder Fernando denied chance to play for Portugal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Fernando»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Vila Nova receberá R$ 1 milhão com venda de volante»։ Portal Mais Goiás (pt-br)։ 2014-06-27։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Primeira Liga 2008/2009 Standings - Football/Portugal»։ www.flashscore.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Primeira Liga 2010/2011 Standings - Football/Portugal»։ www.flashscore.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Primeira Liga 2011/2012 Standings - Football/Portugal»։ www.flashscore.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Primeira Liga 2012/2013 Standings - Football/Portugal»։ www.flashscore.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «FC Porto win Taca de Portugal»։ Soccer News (en-US)։ 2009-05-31։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Porto retain grip on Portuguese Cup – UEFA.com»։ www.uefa.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ uefa.com (2011-05-22)։ «Dominant Porto sweep Guimarães aside»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Supertaça Cândido de Oliveira 2009 - FC Porto 2-0 P. Ferreira (Resumo)»։ adamirtorres.blogs.sapo.pt։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Porto win Super Cup»։ Eurosport։ 2010-08-08։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Jackson resolve à boa maneira de um ´thriller´! (1x0) :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ uefa.com (2013-08-10)։ «Porto cruise to Portuguese Super Cup triumph»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ AS Diario (2018-05-20)։ «Galatasaray win 21st Turkish title on final day»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Galatasaray becomes champion in Turkish Super League»։ www.aa.com.tr։ Վերցված է 2019-08-23
- ↑ «XXIII Sudamericano Juvenil 2007 (Paraguay)»։ www.rsssf.com։ Վերցված է 2019-08-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆերնանդո (ֆուտբոլիստ) Վիքիպահեստում |
---|
- Ֆերնանդոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ֆերնանդոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Ֆերնանդոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆերնանդոն transfermarkt-ում
- Ֆերնանդոն soccerbase.com-ում
- Ֆերնանդոն WhoScored.com կայքում
- Ֆերնանդոն Սևիլյայի պաշտոնական կայքում
- Ֆերնանդոն Մանչեսթեր Սիթիի պաշտոնական կայքում
- Ֆերնանդոն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ֆերնանդոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆերնանդոն Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Վիլա Նովայի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Էշտրելա Ամադորայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Գալաթասարայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ