Լյուկ դե Յոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ դե Յոնգ
Luuk de Jong
Դե Յոնգը ՊՍՎ Էյնդհովենի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1990(1990-08-27)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Էգլ, Վո, Շվեյցարիա
Հասակ 188 սմ
Քաշ 86 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 19
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ ԴԶԿ '68
2001-2008 Նիդերլանդներ Դե Գրաֆսխապ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2009 Նիդերլանդներ Դե Գրաֆսխապ 14 (2)
2009-2012 Նիդերլանդներ Տվենտե 75 (39)
2012-2014 Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 36 (6)
2014   Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 12 (0)
2014-2019 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 159 (94)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 2 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 5 (1)
2009-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 18 (5)
2011-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 19 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2019

Լյուկ դե Յոնգ (հոլ.՝ Luuk de Jong, օգոստոսի 27, 1990(1990-08-27)[1][2][3], Էգլ, Վո, Շվեյցարիա), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Գրաֆսխապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Յոնգը Դե Գրաֆսխապի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի նոյեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2009 թվականի փետրվարի 8-ին՝ Տվենտեի դեմ խաղում[6]։ Մարտի 7-ին հոլանդացին խփեց Հերակլեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[7]։ Դե Գրաֆսխապի առաջին թիմի կազմում Դե Յոնգը անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Տվենտե[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-10 մրցաշրջան

2009 թվականի ապրիլի 6-ին Դե Յոնգը 3 տարվա պայմանագիր կնքեց Տվենտեի հետ[8][9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 23-ին՝ փոխարինման մտնելով Նիդերլանդների գավաթի Յաուրեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 22-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Շերիֆի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 28-ին՝ դուբլ ձևակերպելով Նիդերլանդների գավաթի Կապելեի դեմ խաղում[13]։ Դեկտեմբերի 23-ին Դե Յոնգը դուբլի հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Հելմոնդ Սպորտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[14]։ Եվրոպայի Լիգայում իր առաջին գոլը խփեց 2010 թվականի փետրվարի 25-ին՝ 1/16 եզրափակչի Վերդեր Բրեմենի դեմ խաղում[15]։ 2009-10 մրցաշրջանում Դե Յոնգը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Տվենտեն հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[16][17]։

2010-11 մրցաշրջան

2010 թվական հուլիսի 31-ին Դե Յոնգը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների սուպերգավաթի Այաքսի դեմ խաղում[18]՝ խփելով այս հանդիպման միակ գնդակը և օգնելով Տվենտեին նվաճել գավաթը[19][20]։ Օգոստոսի 21-ին նա դուբլ ձևակերպեց Վիտեսի դեմ խաղում[21]։ Օգոստոսի 29-ին հոլանդացին դուբլի հեղինակ դարձավ Ուտրեխտի դեմ խաղում[22]։ Սեպտեմբերի 11-ին Դե Յոնգը 2 գոլային փոխանցում տվեց ՎՎՎ Վենլոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[23]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ խմբային փուլի Ինտեր Միլանի դեմ խաղում[24]։ Հոկտեմբերի 3-ին հոլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Գրոնինգենի դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 27-ին Դե Յոնգը դուբլ ձևակերպեց Վիլեմ II-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[26]։

Դե Յոնգը Տվենտեի կազմում 2010 թվականին

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Դե Յոնգը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Վիտեսի դեմ խաղում[27]։ 2011 թվականի հունվարի 19-ին հոլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերակլեսի դեմ խաղում[28]։ Մարտի 10-ին նա 2 գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[29]։ Մարտի 20-ին Դե Յոնգը 2 գոլային փոխանցում տվեց Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[30]։ Մայիսի 8-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի եզրափակչի Այաքսի դեմ խաղում[31]՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Տվենտեին հաղթել 3-2 հաշվով[32][33]։ 2010-11 մրցաշրջանում Դե Յոնգը անցկացրեց 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ[34]։

2011-12 մրցաշրջան

2011 թվականի հուլիսի 30-ին Դե Յոնգը գոլային փոխանցում տվեց Նիդերլանդների սուպերգավաթի Այաքսի դեմ խաղում[35]՝ օգնելով Տվենտեին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[36][37]։ Օգոստոսի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերենվենի դեմ խաղում[38][39]։ Օգոստոսի 27-ին հոլանդացին դուբլ ձևակերպեց ՎՎՎ Վենլոյի դեմ խաղում[40][41]։ Սեպտեմբերի 18-ին Դե Յոնգը դուբլի հեղինակ դարձավ ԱԴՕ Դեն Հագի դեմ խաղում[42]։ Սեպտեմբերի 21-ին նա 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Զվալուվեն Վլարդինգենի դեմ խաղում[43]։ Սեպտեմբերի 24-ին հոլանդացին գոլ խփեց Այաքսի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[44]։ Հոկտեմբերի 20-ին Դե Յոնգը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օդենսեի դեմ խաղում[45]։

2011 թվականի նոյեմբերի 6-ին Դե Յոնգը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դե Գրաֆսխապի դեմ խաղում[46]։ Դեկտեմբերի 10-ին՝ ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[47]։ 2012 թվականի հունվարի 21-ին հոլանդացին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վալվեյկի դեմ խաղում[48][49]։ Հունվարի 29-ին Դե Յոնգը հեթ-տրիկ ձևակերպեց Գրոնինգենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով[50][51]։ Փետրվարի 10-ին նա 2 գոլ խփեց Հերակլես Ալմելոյի դեմ խաղում, սակայն Տվենտեն պարտվեց 2-3 հաշվով[52][53]։ Փետրվարի 26-ին հոլանդացին խփեց Ուտրեխտի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[54]։

2012 թվականի մարտի 4-ին Դե Յոնգը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[55][56]։ Մարտի 8-ին նա խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ իրացնելով 11-մետրանոցը հանդիպման 62-րդ րոպեին և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57][58]։ Ապրիլի 14-ին Դե Յոնգը դուբլի հեղինակ դարձավ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[59][60]։ Մայիսի 2-ին հոլանդացին դուբլ ձևակերպեց Հերենվենի դեմ խաղում[61]։ Տվենտեի կազմում Դե Յոնգը անցկացրեց 120 հանդիպում՝ դառնալով 59 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ[62]։

Բորուսիա Մյոնխենգլադբախ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 18-ին Դե Յոնգը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[63][64][65]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[66][67][68]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ Գերմանիայի գավաթի Ալեմանիա Ախենի դեմ խաղում[69]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հոֆենհայմի դեմ խաղում[70]։ Իր առաջին գոլը Բորուսիայի կազմում խփեց սեպտեմբերի 15-ին՝ Նյուրնբերգի դեմ խաղում[71]։ 2013 թվականի մարտի 1-ին Դե Յոնգը խփեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Գլադբախին[72]։ Մարտի 17-ին՝ Հանովերի դեմ խաղում հոլանդացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[73]։ Ապրիլի 6-ին նա գոլ խփեց Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[74]։ Բորուսիա Մյոնխենգլադբախի կազմում Դե Յոնգը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

2014 թվականի հունվարի 29-ին Դե Յոնգը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացաավ Նյուքասլ Յունայթեդին[75][76][77][78]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 1-ին՝ փոխարինման մտնելով Սանդերլենդի դեմ խաղում[79][80]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 8-ին՝ Չելսիի դեմ խաղում[81][82]։ Ապրիլի 19-ին հոլանդացին գոլային փոխանցում տվեց Սուոնսի Սիթիի դեմ խաղում[83][84]։ Նյուքասլ Յունայթեդի կազմում Դե Յոնգը անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[85]։

ՊՍՎ Էյնդհովեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-15 մրցաշրջան

2014 թվականի հուլիսի 12-ին Դե Յոնգը 5 տարվա պայմանագիր կնքեց ՊՍՎ Էյնդհովենի հետ[86][87][88][89]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Սանկտ Պյոլտենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[90][91]։ Իր առաջին գոլը Էրեդիվիզիում ՊՍՎ-ի կազմում խփեց օգոստոսի 31-ին՝ Վիտեսի դեմ խաղում[92]։ Սեպտեմբերի 18-ին Դե Յոնգը խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Էշտորիլ Պրայայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[93]։ Դեկտեմբերի 17-ին հոլանդացին հեթ-տրիկ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում՝ օգնելով ՊՍՎ-ին հաղթել 4-3 հաշվով[94]։

2015 թվականի հունվարի 20-ին Դե Յոնգը 2 գոլ խփեց Նիդերլանդների գավաթի Ռոդայի դեմ խաղում, սակայն ՊՍՎ-ն պարտվեց 3-2 հաշվով[95]։ Փետրվարի 13-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[96]։ Մարտի 15-ին հոլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Գրոնինգենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[97]։ Ապրիլի 18-ին Դե Յոնգը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերենվենի դեմ խաղում[98][99]։ Մայիսի 17-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԱԴՕ Դեն Հագի դեմ խաղում[100]։ 2014-15 մրցաշրջանում Դե Յոնգը անցկացրեց 45 հանդիպում[101]՝ դառնալով 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ՊՍՎ-ն հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[102][103]։

2015-16 մրցաշրջան

2015-16 մրցաշրջանում Դե Յոնգը դարձավ ՊՍՎ Էյնդհովենի հիմնական ավագը։ 2015 թվականի օգոստոսի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նիդերլանդների սուպերգավաթի Գրոնինգենի դեմ խաղում[104]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[105][106]։ Սեպտեմբերի 12-ին հոլանդացին հեթ-տրիկ ձևակերպեց Կամբյուրի դեմ խաղում[107]։ Նոյեմբերի 21-ին Դե Յոնգը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլեմ II-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[108]։ Նոյեմբերի 29-ին հոլանդացին 2 գոլ խփեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում[109]։ 2016 թվականի հունվարի 27-ին Դե Յոնգը գոլի և գոլային փոխանցման հեղիանկ դարձավ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[110]։

2016 թվականի ապրիլի 9-ին Դե Յոնգը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլեմ II-ի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով ՊՍՎ Էյնդհովենին[111]։ Ապրիլի 16-ին նա դուբլ ձևակերպեց Ռոդայի դեմ խաղում[112]։ Մայիսի 1-ին Դե Յոնգը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կամբյուրի դեմ խաղում[113]։ Մայիսի 8-ին հոլանդացին դուբլի հեղինակ դարձավ ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[114]։ 2015-16 մրցաշրջանում Դե Յոնգը անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում[115]՝ դառնալով 32 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ՊՍՎ Էյնդհովենին կրկին հաղթել Նիդերլանդների առաջնությունը[116][117]։

2016-17 մրցաշրջան

2016 թվականի հուլիսի 30-ին Դե Յոնգը երկարաձգեց իր պայմանագիրը ՊՍՎ Էյնդհովենի հետ մինչև 2020 թվականը[118][119][120]։ Հուլիսի 31-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների սուպերգավաթի Ֆեյենորդի դեմ խաղում[121]՝ օգնելով իր թիմին հաղթել գավաթը[122][123]։ Սեպտեմբերի 10-ին Դե Յոնգը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում[124]։ Սեպտեմբերի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ռոստովի դեմ խաղում հոլանդացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[125]։ 2017 թվականի փետրվարի 4-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԱԶ Ալկմարի դեմ խաղում, իսկ ՊՍՎ-ն հաղթել 4-2 հաշվով[126]։ 2016-17 մրցաշրջանում Դե Յոնգը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[127]։

2017-18 մրցաշրջան

2017 թվականի հոկտեմբերի 26-ին Դե Յոնգը 2 գոլային փոխանցում տվեց Նիդերլանդների գավաթի Վոլենդամի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[128]։ Դեկտեմբերի 3-ին նա խփեց Սպարտա Ռոտերդամի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[129]։ Դեկտեմբերի 16-ին հոլանդացին դուբլի հեղինակ դարձավ ԱԴՕ Դեն Հագի դեմ խաղում[130]։ 2018 թվականի հունվարի 21-ին՝ Հերակլեսի դեմ խաղում Դե Յոնգը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով ՊՍՎ-ին հաղթել 2-1 հաշվով[131]։ Փետրվարի 3-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[132]։ Մարտի 31-ին հոլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[133]։ 2017-18 մրցաշրջանում Դե Յոնգը անցկացրեց 33 հանդիպում[134]՝ դառնալով 13 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[135], իսկ ՊՍՎ Էյնդհովենը հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[136][137]։

2018-19 մրցաշրջան

2018 թվականի հուլիսի 16-ին Դե Յոնգը 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[138][139][140]։ Օգոստոսի 4-ին հոլանդացին մասնակցեց Նիդերլանդների սուպերգավաթի Ֆեյենորդի դեմ խաղին[141], և թեև նա իրացրեց իր 11-մետրանոցը՝ ՊՍՎ-ն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[142][143]։ Օգոստոսի 25-ին Դե Յոնգը դուբլ ձևակերպեց ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[144]։ Օգոստոսի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում[145]։ Սեպտեմբերի 15-ին՝ ԱԴՕ Դեն Հագի դեմ խաղում հոլանդացին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 7-0 հաշվով[146]։ Հոկտեմբերի 20-ին Դե Յոնգը դուբլ ձևակերպեց Էմենի դեմ խաղում[147]։ Հոկտեմբերի 24-ին հոլանդացին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով ՊՍՎ-ին պարտությունից[148][149]։

2018 թվականի նոյեմբերի 3-ին Դե Յոնգը խփեց Վիտեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով ՊՍՎ-ին[150]։ Նոյեմբերի 10-ին նա դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դե Գրաֆսխապի դեմ խաղում[151]։ Դեկտեմբերի 7-ին հոլանդացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[152]։ 2019 թվականի փետրվարի 3-ին Դե Յոնգը հեթ-տրիկ ձևակերպեց Ֆորտունա Սիտարդի դեմ խաղում[153]։ Փետրվարի 10-ին հոլանդացին 2 գոլ խփեց Ուտրեխտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[154]։ Ապրիլի 4-ին Դե Յոնգը դուբլի հեղինակ դարձավ ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[155]։ 2018-19 մրցաշրջանում նա դարձավ 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում[156]՝ ընդգրկվելով Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[157] և կիսելով մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչումը Դուշան Տադիչի հետ[158][159]։ ՊՍՎ Էյնդհովենի կազմում Դե Յոնգը անցկացրեց 204 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 112 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ[160]։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 1-ին Դե Յոնգը 4 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[161][162][163]։ Ակումբը նրա համար վճարեց 12.5 միլիոն եվրո[164][165][166]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[167][168]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Յոնգը Գրեգորի վան դեր Վիլի հետ 2011 թվականին

Դե Յոնգը ներկայացրել է Նիդերլանդները մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[169]։ Դե Յոնգը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ խմբային փուլի Ռուսաստանի դեմ խաղում[170][171], իսկ Նիդերլանդները հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Իտալիային[172][173]։

Նիդերլանդների ազգային հավաքական Դե Յոնգը առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի հունվարի 26-ին՝ Ավստրիայի դեմ ընկերական խաղի համար[174][175][176]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց փետրվարի 9-ին՝ փոխարինելով Դիրկ Կույտին Ավստրիայի դեմ խաղում[177][178]։ Իր առաջին գոլը Նիդերլանդների հավաքականի կազմում խփեց սեպտեմբերի 6-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[179][180]։

2012 թվականի մայիսի 26-ին Դե Յոնգը ընդգրկվեց Նիդերլանդների՝ Եվրո 2012-ի համար վերջնական կազմում[181][182][183], սակայն առաջնությունում չանցկացրեց ոչ մի հանդիպում[184]։ Հոլանդիան դուրս մնաց խմբային փուլից՝ պարտվելով իր բոլոր խաղերը[185][186]։ 2016 թվականի մայիսի 27-ին Դե Յոնգը գոլի հեղինակ դարձավ Իռլանդիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[187][188]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[189]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դե Գրաֆսխապ 2008–09 Էրեդիվիզի 14 2 2 0 3 1 19 3
Տվենտե 2009–10 12 2 4 4 4 1 0 0 20 7
2010–11 32 12 5 3 11 4 1 1 49 20
2011–12 31 25 3 2 14 5 3 0 51 32
Ընդհանուր 75 39 12 9 29 10 4 1 120 59
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2012–13 Բունդեսլիգա 23 6 1 0 7 2 31 8
2013–14 13 0 1 0 14 0
Ընդհանուր 36 6 2 0 7 2 0 0 45 8
Նյուքասլ Յունայթեդ (վարձավճար) 2013–14 Պրեմիեր Լիգա 12 0 0 0 12 0
ՊՍՎ Էյնդհովեն 2014–15 Էրեդիվիզի 32 20 2 2 11 4 45 26
2015–16 33 26 4 2 6 2 1 2 44 32
2016–17 32 8 1 0 5 1 1 0 39 9
2017–18 28 12 3 1 2 0 0 0 33 13
2018–19 34 28 0 0 8 4 1 0 43 32
Ընդհանուր 159 94 10 5 32 11 3 2 204 112
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 298 141 26 14 68 23 10 4 402 182

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[189]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2011 6 1
2012 1 0
2015 2 0
2016 3 2
2017 2 1
2018 3 0
2019 2 0
Ընդհանուր 19 4

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 6, 2011 Օլիմպիական մարզադաշտ, Հելսինկի, Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 2–0 2–0 Եվրո 2012 Որակավորում
2. Մարտի 25, 2016 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Ֆրանսիա Ֆրանսիա 1–2 2–3 Ընկերական խաղ
3. Մայիսի 27, 2016 Ավիվա մարզադաշտ, Դուբլին, Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիա 1–0 1–1
4. Նոյեմբեր 14, 2017 Ազգային մարզադաշտ, Բուխարեստ, Ռումինիա Ռումինիա Ռումինիա 3–0 3–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվենտե

ՊՍՎ Էյնդհովեն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://int.soccerway.com/players/luuk-de-jong/65056/
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Netherlands - L. de Jong - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «De Graafschap Doetinchem - NAC Breda, Nov 7, 2008 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «De Graafschap Doetinchem - FC Twente Enschede, Feb 8, 2009 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «De Graafschap Doetinchem - Heracles Almelo, Mar 7, 2009 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «Twente Sign Highly Rated De Graafschap Forward Luuk De Jong | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Broertje Siem de Jong naar FC Twente». Het Parool (հոլանդերեն). 2009 թ․ ապրիլի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «FC Twente versterkt selectie met Luuk de Jong». FCUpdate.nl. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  11. «SC Joure - FC Twente Enschede, Sep 23, 2009 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Sheriff Tiraspol - FC Twente Enschede, Oct 22, 2009 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «FC Twente Enschede - VV Capelle, Oct 28, 2009 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «FC Twente Enschede - Helmond Sport, Dec 23, 2009 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «SV Werder Bremen - FC Twente Enschede, Feb 25, 2010 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  16. 16,0 16,1 «McClaren's Twente win Dutch title» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «NAC Breda 0-2 FC Twente | Eredivisie match report». The Guardian (բրիտանական անգլերեն). 2010 թ․ մայիսի 2. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  18. «Ajax Amsterdam - FC Twente Enschede, Jul 31, 2010 - Johan Cruijff Schaal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  19. 19,0 19,1 «Suarez sent off as Twente beat Ajax 1-0 to win Super Cup». Reuters (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  20. «Twente beat Ajax to win Super Cup». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «Vitesse Arnhem - FC Twente Enschede, Aug 21, 2010 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «FC Twente Enschede - FC Utrecht, Aug 29, 2010 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  23. «VVV-Venlo - FC Twente Enschede, Sep 11, 2010 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  24. «FC Twente Enschede - Inter Milan, Sep 14, 2010 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  25. «FC Twente Enschede - FC Groningen, Oct 3, 2010 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «Willem II Tilburg - FC Twente Enschede, Oct 27, 2010 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  27. «FC Twente Enschede - Vitesse Arnhem, Dec 21, 2010 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  28. «FC Twente Enschede - Heracles Almelo, Jan 19, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  29. «FC Twente Enschede - Zenit St. Petersburg, Mar 10, 2011 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «SBV Excelsior Rotterdam - FC Twente Enschede, Mar 20, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  31. «FC Twente Enschede - Ajax Amsterdam, May 8, 2011 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  32. 32,0 32,1 uefa.com (2011 թ․ մայիսի 8). «Twente comeback stuns Ajax in Dutch Cup final». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  33. «FC Twente Beat Ajax 3-2 to lift Dutch Cup - The Malta Independent». www.independent.com.mt. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  34. «Luuk de Jong | Football Stats | Sevilla | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  35. «Ajax Amsterdam - FC Twente Enschede, Jul 30, 2011 - Johan Cruijff Schaal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  36. 36,0 36,1 uefa.com (2011 թ․ հուլիսի 30). «Ten-man Twente claim second Dutch Super Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  37. «Twente beat Ajax 2-1 to win Dutch Super Cup». TimesLIVE (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  38. «SC Heerenveen - FC Twente Enschede, Aug 20, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  39. «Heerenveen vs. FC Twente - Football Match Summary - August 20, 2011 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  40. «FC Twente Enschede - VVV-Venlo, Aug 27, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  41. «FC Twente vs. VVV Venlo - Football Match Summary - August 27, 2011 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  42. «FC Twente Enschede - ADO Den Haag, Sep 18, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  43. «VV Zwaluwen Vlaardingen - FC Twente Enschede, Sep 21, 2011 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  44. «Ajax Amsterdam - FC Twente Enschede, Sep 24, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  45. «Odense Boldklub - FC Twente Enschede, Oct 20, 2011 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  46. «FC Twente Enschede - De Graafschap Doetinchem, Nov 6, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  47. «FC Twente Enschede - NEC Nijmegen, Dec 10, 2011 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  48. «FC Twente Enschede - RKC Waalwijk, Jan 21, 2012 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  49. «FC Twente vs. RKC Waalwijk - Football Match Summary - January 21, 2012 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  50. «FC Twente Enschede - FC Groningen, Jan 29, 2012 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  51. «FC Twente vs. FC Groningen - Football Match Summary - January 29, 2012 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  52. «FC Twente Enschede - Heracles Almelo, Feb 10, 2012 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  53. «FC Twente vs. SC Heracles Almelo - Football Match Summary - February 10, 2012 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  54. «FC Twente Enschede - FC Utrecht, Feb 26, 2012 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  55. «PSV Eindhoven - FC Twente Enschede, Mar 4, 2012 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  56. «PSV Eindhoven vs. FC Twente - Football Match Summary - March 4, 2012 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  57. «FC Twente Enschede - FC Schalke 04, Mar 8, 2012 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  58. «Winning penalty kicks DIY style! Liverpool target De Jong caught in controversial dive storm». Mail Online. 2012 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  59. «FC Twente Enschede - NAC Breda, Apr 14, 2012 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  60. «FC Twente vs. NAC Breda - Football Match Summary - April 14, 2012 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  61. «FC Twente Enschede - SC Heerenveen, May 2, 2012 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  62. «PSV confirm Luuk de Jong departure amid Sevilla links». Squawka (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  63. «Borussia sign De Jong - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  64. «De Jong joins Gladbach». ESPN.com (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  65. «Luuk de Jong joins Borussia Monchengladbach». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  66. UEFA.com. «De Jong pens five-year deal at Mönchengladbach». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  67. «Dutch striker Luuk de Jong joins Mönchengladbach». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  68. Quinn, Phillip (2012 թ․ հուլիսի 19). «Borussia Mönchengladbach Sign Luuk De Jong». SBNation.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  69. «Alemannia Aachen - Borussia Mönchengladbach, Aug 18, 2012 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  70. «Borussia Mönchengladbach - TSG 1899 Hoffenheim, Aug 25, 2012 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  71. «Borussia Mönchengladbach - 1.FC Nuremberg, Sep 15, 2012 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  72. «Eintracht Frankfurt - Borussia Mönchengladbach, Mar 1, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  73. «Borussia Mönchengladbach - Hannover 96, Mar 17, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  74. «Borussia Mönchengladbach - SpVgg Greuther Fürth, Apr 6, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  75. «Newcastle Complete de Jong Capture». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  76. «Luuk de Jong: Newcastle sign Netherlands striker on loan» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  77. Hamilton, Callum (2014 թ․ հունվարի 29). «Newcastle sign Luuk de Jong on loan-to-buy deal». SBNation.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  78. «Newcastle sign striker De Jong on loan». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  79. «Newcastle United - Sunderland AFC, Feb 1, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  80. «Newcastle United 0-3 Sunderland» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  81. «Chelsea FC - Newcastle United, Feb 8, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  82. «Chelsea 3-0 Newcastle United» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  83. «Newcastle United - Swansea City, Apr 19, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  84. «Newcastle United 1-2 Swansea City» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  85. «Luuk de Jong | Football Stats | Sevilla | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  86. «Luuk de Jong signs five-year PSV deal». www.psv.nl (հոլանդերեն). 2014 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  87. «De Jong joins Eindhoven - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  88. «PSV complete De Jong signing | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  89. «Transfer News: Luuk de Jong joins PSV Eindhoven from Borussia Monchengladbach». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  90. «PSV Eindhoven - SKN St. Pölten, Jul 30, 2014 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  91. «Ploeterend PSV werkt zich pas na rust voorbij Oostenrijkers». www.vi.nl. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  92. «PSV Eindhoven - Vitesse Arnhem, Aug 31, 2014 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  93. «PSV Eindhoven - Estoril Praia, Sep 18, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  94. «PSV Eindhoven - Feyenoord Rotterdam, Dec 17, 2014 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  95. «Roda JC Kerkrade - PSV Eindhoven, Jan 20, 2015 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  96. «AZ Alkmaar - PSV Eindhoven, Feb 13, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  97. «PSV Eindhoven - FC Groningen, Mar 15, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  98. «PSV Eindhoven - SC Heerenveen, Apr 18, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  99. «PSV 4-1 sc Heerenveen» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  100. «ADO Den Haag - PSV Eindhoven, May 17, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  101. «Luuk de Jong | Football Stats | Sevilla | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  102. 102,0 102,1 uefa.com (2015 թ․ ապրիլի 18). «PSV win first Eredivisie title since 2008». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  103. «PSV Eindhoven win 22nd Dutch Eredivisie title with three games to spare». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  104. «FC Groningen - PSV Eindhoven, Aug 2, 2015 - Johan Cruijff Schaal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  105. 105,0 105,1 «Groningen 0-3 PSV: Eindhoven ease to Super Cup win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  106. «De Jong double lifts PSV to Dutch Super Cup glory». SBS News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  107. «SC Cambuur-Leeuwarden - PSV Eindhoven, Sep 12, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  108. «Willem II Tilburg - PSV Eindhoven, Nov 21, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  109. «PSV Eindhoven - AZ Alkmaar, Nov 29, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  110. «SBV Excelsior Rotterdam - PSV Eindhoven, Jan 27, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  111. «PSV Eindhoven - Willem II Tilburg, Apr 9, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  112. «Roda JC Kerkrade - PSV Eindhoven, Apr 16, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  113. «PSV Eindhoven - SC Cambuur-Leeuwarden, May 1, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  114. «PEC Zwolle - PSV Eindhoven, May 8, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  115. «Luuk de Jong | Football Stats | Sevilla | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  116. 116,0 116,1 «PSV Eindhoven clinch Eredivisie title after Ajax fail to win». The Guardian (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 8. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  117. «Eredivisie title 2015-16: PSV Eindhoven wins, Ajax slips up final day». Fox Sports (ավստրալիական անգլերեն). 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  118. «De Jong extends contract with PSV until 2020». www.psv.nl (հոլանդերեն). 2016 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  119. «De Jong extends PSV Eindhoven contract». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  120. «De Jong signs PSV renewal until 2020». beIN SPORTS (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  121. «Feyenoord Rotterdam - PSV Eindhoven, Jul 31, 2016 - Johan Cruijff Schaal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  122. 122,0 122,1 «Champions PSV win Dutch Super Cup». Eurosport Australia. 2016 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  123. IANS (2016 թ․ օգոստոսի 1). «PSV Eindhoven beat Feyenoord to claim Dutch Super Cup». Business Standard India. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  124. «NEC Nijmegen - PSV Eindhoven, Sep 10, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  125. «FK Rostov - PSV Eindhoven, Sep 28, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  126. «AZ Alkmaar - PSV Eindhoven, Feb 4, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  127. «Luuk de Jong | Football Stats | Sevilla | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  128. «FC Volendam - PSV Eindhoven, Oct 26, 2017 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  129. «PSV Eindhoven - Sparta Rotterdam, Dec 3, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  130. «PSV Eindhoven - ADO Den Haag, Dec 16, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  131. «Heracles Almelo - PSV Eindhoven, Jan 21, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  132. «PSV Eindhoven - PEC Zwolle, Feb 3, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  133. «PSV Eindhoven - NAC Breda, Mar 31, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  134. «Luuk de Jong | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  135. 135,0 135,1 «Elftal van het seizoen 2017/2018 bekend | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  136. 136,0 136,1 «PSV Eindhoven beat Ajax to seal title» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  137. «PSV clinch 24th Dutch league title with 3-0 win over Ajax». DutchNews.nl (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  138. «Luuk de Jong extends contract with PSV». www.psv.nl (հոլանդերեն). 2018 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  139. «PSV renew their trust in Luuk De Jong». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  140. «Luuk de Jong tekent nieuw contract en blijft langer bij PSV». Omroep Brabant (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  141. «PSV Eindhoven - Feyenoord Rotterdam, Aug 4, 2018 - Johan Cruijff Schaal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  142. «Feyenoord win Dutch Super Cup». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  143. «Feyenoord beat PSV via penalty shootout to lift Dutch Super Cup». India Today (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  144. «PEC Zwolle - PSV Eindhoven, Aug 25, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  145. «PSV Eindhoven - BATE Borisov, Aug 29, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  146. «PSV Eindhoven - BATE Borisov, Aug 29, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  147. «PSV Eindhoven - FC Emmen, Oct 20, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  148. «PSV Eindhoven - Tottenham Hotspur, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  149. «Luuk de Jong salvages draw for PSV against 10-man Tottenham». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  150. «PSV Eindhoven - Vitesse Arnhem, Nov 3, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  151. «De Graafschap Doetinchem - PSV Eindhoven, Nov 10, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  152. «PSV Eindhoven - SBV Excelsior Rotterdam, Dec 7, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  153. «PSV Eindhoven - Fortuna Sittard, Feb 3, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  154. «FC Utrecht - PSV Eindhoven, Feb 10, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  155. «PSV Eindhoven - PEC Zwolle, Apr 4, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  156. «Luuk de Jong | Football Stats | Sevilla | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  157. 157,0 157,1 «FRENKIE DE JONG EREDIVISIE PLAYER OF THE SEASON 2018/2019 | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  158. 158,0 158,1 «Luuk de Jong and Tadic with 28 goals shared Eredivisie top scorer | tellerreport.com». www.tellerreport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  159. «Tadic en De Jong gedeeld topscorer Eredivisie». www.foxsports.nl (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  160. «PSV reach agreement with Sevilla over Luuk de Jong». www.psv.nl (հոլանդերեն). 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  161. «Luuk de Jong: Sevillista until 2023». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  162. «Transfers: Sevilla seal deal for PSV and Netherlands striker De Jong | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  163. «Official: Luuk de Jong is a new Sevilla FC summer transfer». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  164. «Sevilla confirm signing of Luuk de Jong from PSV Eindhoven | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  165. «Netherlands striker De Jong joins Sevilla». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  166. «Sevilla confirm the signing of Luuk de Jong». Sports Here (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  167. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  168. «Espanyol 0-2 Sevilla: results, summary and goals». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  169. uefa.com. «Under-21 2013 - History - Netherlands». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  170. «Netherlands U21 - Russia U21, Jun 9, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  171. uefa.com (2013 թ․ հունիսի 9). «Netherlands beat ten-man Russia to progress». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  172. «Italy U21 - Netherlands U21, Jun 15, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  173. uefa.com (2013 թ․ հունիսի 15). «Borini downs Dutch to set up Spain final». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  174. «Nigel De Jong Included In Netherlands Squad For Austria Friendly | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  175. «Manchester City's Nigel de Jong recalled by Holland to face Austria». The Guardian (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հունվարի 26. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  176. «Nigel De Jong is forgiven». Express.co.uk (անգլերեն). 2011 թ․ հունվարի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  177. «Netherlands - Austria, Feb 9, 2011 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  178. «Netherlands vs. Austria - Football Match Summary - February 9, 2011 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  179. «Finland - Netherlands, Sep 6, 2011 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  180. «Finland vs. Netherlands - Football Match Summary - September 6, 2011 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  181. «Euro 2012: Tim Krul & Michel Vorm in final Netherlands squad» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  182. «Netherlands announce final 23-man squad for Euro 2012 | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  183. «Holland squad guide: Star-studded Dutch go in search of glory». Mail Online. 2012 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  184. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Netherlands». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  185. Hlongwane, Sipho. «Euro 2012 Group of Death kills the Netherlands». Daily Maverick (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  186. Holmes, Matt (2012 թ․ հունիսի 17). «Cristiano Ronaldo Sends Holland Out Of Euro 2012». WhatCulture.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  187. «Republic of Ireland - Netherlands, May 27, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  188. Doyle, Paul (2016 թ․ մայիսի 27). «Republic of Ireland v Holland – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  189. 189,0 189,1 «Luuk de Jong». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ դե Յոնգ» հոդվածին։