Էգլ
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Էգլ | |||||
| ֆրանսերեն՝ Aigle | |||||
| |||||
| 46°19′2.3″N 6°57′52.6″E / 46.317306°N 6.964611°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Aigle District? | ||||
| Մակերես | 16,41 կմ² | ||||
| ԲԾՄ | 415 մետր, 418 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
| Բնակչություն | ▲11 752 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[1] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 024 | ||||
| Փոստային դասիչ | 1860 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | VD | ||||
| Պաշտոնական կայք | aigle.ch(ֆր.) | ||||
|
| |||||
Էգլ (ֆրանսերեն՝ Aigle, գերմ. Älen), քաղաք Շվեյցարիայում, ֆրանսախոս Վո կանտոնի արևելքում, նույնանուն (Էգլ) շրջանի վարչական կենտրոնը։ Այստեղ է գտնվում Հեծանվորդների համաշխարհային կենտրոնը (World Cycling Centre (UCI)):
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգլ քաղաքն ընկած է Շվեյցարիայի հարավ-արևմուտքում, Մոնտրյոյից 13 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ռոն գետի հովտի արևլյան հատվածում։ Զբաղեցնում է 16,4 կմ² տարածք՝ ընդգրկելով Ռոնի գետահովտի ցածրադիր շրջանն ու Ալպերի հարակից լեռնափեշերը։ Տարածքի 24 %-ը զբաղեցնում են բնակավայրի շենքերը, փողոցներն ու հրապարակները, 38 %-ը՝ անտառները, 35 %-ը՝ մշակովի հողերը[2]։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Էգլում ապրում էր 10.131 մարդ, որոնց 37 տոկոսը օտարերկրացիներ էին[3]։
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4]

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Էգլի ներկայիս տարածքում ու մերձակայքում մարդիկ ապրել են՝ սկսած բրոնզեդարյան ժամանակներից։ Հին Հռոմի տիրապետության շրջանից պահպանվել են մի շարք դամբարանադաշտեր; 1076 թվականին Հռոմեական սրբազան կայսրության միապետ Հենրիխ Չորրորդը Էգլի շրջական հանձնել է Սավոյական ազնվականական տոհմին։ Էգլն ինքը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1152 թվականին՝ որպես Aleo: XI դարի վերջերին այստեղ արդեն իշխել է ազնվականական դ՛Էգլ (d’Aigle) տոհմը, որն էլ ձեռնարկել է ամրոցի շինարարությունը։ Միջին դարերում Էգլը եղել է առևտրական հարուստ քաղաք Իտալիա-Ֆրանսիա ճանապարհին։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգլի ամրոցը, De La Vigne թանգարանը, շվեյցարական ռեֆորմիստական Սեն Մորիս եկեղեցին և De la Dîme House-ը ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Ինքը՝ Էգլ քաղաքն ամբողջությամբ և նրա միջնադարյան ամրոցը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]
- Քաղաքի համայնապատկերը
- Ամրոցի մի հատվածը
- Ռեֆորմիստական եկեղեցին
- Հեծանվորդների համաշխարհային կենտրոնի շենքը
Անվանի էգլցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուստավ Դորե (1866 – 1943) - շվեյցարացի կոմպոզիտոր և դիրիժոր
- Շառլ Էմիլ Էգլի (1877 – 1937) - ծնունդով շվեյցարացի նկարիչ
- Ֆաննի Սմիթ (ծնվ. 1992 թ., Էգլում) - շվեյցարացի ֆրիսթայլ ոճի դահուկորդուհի, մասնակցել է 2010, 2014 and 2018 թվականների ձմեռային օլիմպիական խաղերին, նվաճել բրոնզե մեդալ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգլի քույր քաղաքներն են[6]՝
|
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Bezirken und Gemeinden, 1991-2024 - 1991-2024 | Daten - Tabelle (գերմ.) — 2025.
- ↑ Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
- ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված 28 Հունիս 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված 30 Սեպտեմբեր 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jumelage» (French). Commune d'Aigle. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը
- Webcam on the Rue de la Gare
- Les TPC: Transports Publics du Chablais: Website includes color maps
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
