Միշել Վորմ
Միշել Վորմ նիդ.՝ Michel Vorm | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Միշել Վորմ | ||||||||||||||
Ազգությունը | նիդերլանդցի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 20, 1983[1][2] (39 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Էյսելստեյն, Ուտրեխտ, Նիդերլանդներ | ||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||
Քաշ | 84 կգ | ||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 13 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Միշել Վորմ (նիդ.՝ Michel Vorm, հոկտեմբերի 20, 1983[1][2], Էյսելստեյն, Ուտրեխտ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս անգլիական «Տոտենհեմ Հոտսպուր»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վորմը սկսել է ֆուտբոլ խաղալ հարազատ քաղաքի սիրողական թիմում։
2005/06 մրացշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Դեն Բոսխ»-ի կազմում։ Թիմի կազմում անցկացրած միակ մրցաշրջանում Վորմը մասնակցել է 35 հանդիպման։
Մրցաշրջանի ավարտից հետո Միշելը վերադարձել է «Ուտրեխտ»։ Թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2006 թվականի օգոստոսին՝ «Վիլեմ II»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Միշելը մասնակցել է 33 հանդպման։
Միշել Վորմը թիմից հեռացել է 2011-12 մրցաշրջանից հետո։ Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության շրջանակներում Վորմը դաշտ է դուրս եկել 136 անգամ։
«Սուոնսի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսին Միշել Վորմը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սուոնսի Սիթի»։ Տրանսֆերն արժեցել է 1.5 միլիոն եվրո[3]։
Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 15-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում՝ որն ավարտվել է 4-0 հաշվով քաղաքայինների հաղթանակով[4]։ Վորմը այդ խաղում բաց է թողել 4 գոլ, բայց միևնույն ժամանակ կատարել է 11 սեյվ՝ ավելին քան որևէ այլ դարպասապահ։
Իր երկրորդ հանդիպման ընթացքում Միշելը հետ է մղել Բեն Ուոթսոնի իրացրած 11-մետրանոց հարվածը[5]։ Իր առաջին մրցաշրջանում Միշելը մասնակցել է 37 հանդիպման, որոնցից 13-ում նա անառիկ է պահել դարպասը[6]։
2012 թվականի սեպտեմբերի 27-ին Միշել Վորմը 4 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[7]։
«Տոտենհեմ Հոտսպուր»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 23-ին Միշել Վորմը տեղափոխվել է «Տոտենհեմ Հոտսպուր»[8]։ Ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 3.5 միլիոն եվրո, որի 30%-ը ստացել է «Ուտրեխտ»-ը։
«Տոտենհեմ»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի դեմ խաղում։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում Վորմը իր առաջին հանդիպումը անցկացրել է 2015 թվականի մարտի 21-ին՝ մանսակցելով «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով՝ լոնդոնցիների հաղթանակով[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Միշել Վորմը իր նորամուտը նշել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում Վորմը մասնակցել է ԱԱ 2010-ին, ԱԱ 2014-ին և Եվրո 2012-ին։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիայի լիգայի գավաթակիր - 2015
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Swansea agree fee for Dutch international goalkeeper Michel Vorm»։ The Guardian (London)։ օգոստոսի 7, 2011։ Վերցված է օգոստոսի 23, 2011
- ↑ «Manchester City vs. Swansea City - Football Match Report - August 15, 2011»։ ESPN
- ↑ «Swansea 0–0 Wigan»։ BBC News։ օգոստոսի 20, 2011
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2012-ին։ Վերցված է հուլիսի 24, 2012
- ↑ «Goalkeeper Michel Vorm signs new Swansea City contract»։ BBC Sport։ սեպտեմբերի 27, 2012
- ↑ «Vorm Confirms Tottenham Switch»։ Goal.com։ հուլիսի 23, 2014
- ↑ Sanghera Mandeep (մարտի 21, 2015)։ «Tottenham 4–3 Leicester»։ BBC Sport։ Վերցված է մարտի 22, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Միշել Վորմի էջը voetbalstats.nl կայքում (նիդեր.)
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նիդերլանդներում ծնվածներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ