Պավել Կադերժաբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կադերժաբեկ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1992(1992-04-25)[1][2][3][…] (31 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Հասակ 182 սանտիմետր[1]
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան և պաշտպան
Պատանեկան կարիերա
4—2010 Չեխիա Սպարտա Պրահա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2015 Չեխիա Սպարտա Պրահա 76 (10)
2010—2012 ֆարմ ակումբ Չեխիա Սպարտա Պրահա Բ 35 (1)
2011  Չեխիա Վիկտորիա Ժիժկով 11 (0)
2015—ներկա Գերմանիա Հոֆենհայմ 150 (7)
Ազգային հավաքական
2007—2008 Չեխիա Չեխիա (մինչև 16) 14 (3)
2008—2009 Չեխիա Չեխիա (մինչև 17) 15 (0)
2009 Չեխիա Չեխիա (մինչև 18) 5 (1)
2010—2011 Չեխիա Չեխիա (մինչև 19) 20 (1)
2013—2015 Չեխիա Չեխիա (մինչև 21) 7 (1)
2014—ներկա Չեխիա Չեխիայի ազգային հավաքական 47 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պավել Կադերժաբեկ (չեխ․՝ Pavel Kadeřábek, ապրիլի 25, 1992(1992-04-25)[1][2][3][…], Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), չեխ ֆուտբոլիստ, գերմանական «Հոֆենհայմ» ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսին Պավել Կադերժաբեկն իր նորամուտն է նշել Պրահայի «Սպարտա» ակումբի կազմում՝ Չեմպիոնների լիգայի 2010/11 մրցաշրջանի Սլովակիայի «Ժիլինա» ակումբի դեմ որակավորման խաղում փոխարինման դուրս գալով 61-րդ րոպեին[4]։

2011 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է «Վիկտորիա Ժիժկով», որի կազմում անցկացրել է 11 հանդիպում[5]։

2015 թվականի հունիսի 17-ին նա չորս տարվա պայմանագիր է կնքել գերմանական Բունդեսլիգայի «Հոֆենհայմ» ակումբի հետ[6], որի կազմում խաղում է մինչ օրս[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի 2011 թվականի պատանեկան առաջնությունում Կադերժաբեկը Չեխիայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկն էր։ Այդ առաջնությունում չեխերը հասել էին եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում 2-3 հաշվով զիջել էին Իսպանիայի պատանեկան հավաքականին[7]։

Չեխիայի ազգային հավաքականի կազմում նրա նորամուտը կայացել է 2014 թվականի մայիսի 21-ին Ֆինլանդիայի ազգային ընտրանու դեմ ընկերական խաղում[8]։ Մինչ օրս ազգային ընտրանիում նա անցկացրել է 47 խաղ և խփել 3 գոլ[9]։

Պավել Կադերժաբեկը «Հոֆենհայմի» մարզաշապիկով

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտա» Պրահա

  • Չեխիայի չեմպիոն՝ 2013/14
  • Չեխիայի գավաթակիր՝ 2013/14
  • Չեխիայի Սուպերգավաթակիր՝ 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. UEFA.com. «Жилина-Спарта Прага 2011 История | Составы | Лига чемпионов УЕФА». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  5. 5,0 5,1 «Pavel Kaderabek - Hoffenheim». footballdatabase.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Sparta potvrdila Kadeřábkův odchod, ale už získala náhradu i Litsingiho». iDNES.cz. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  7. UEFA.com (2011 թ․ օգոստոսի 2). «More Under-19 glory for five-star Spain | Under-19». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  8. «Финляндия - Чехия, 21 мая 2014, прямая трансляция матча, счёт 2 : 2, Товарищеские матчи, Товарищеский матч». sport-express.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  9. «FOTBAL.CZ - Reprezentace A - statistiky». nv.fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կադերժաբեկ» հոդվածին։