Սանտիագո Սոլարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սանտիագո Սոլարի
Football against poverty 2014 - Santiago Solari (cropped).jpg
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1976(1976-10-07)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ

Սանտիագո Սոլարի (իսպ.՝ Santiago Hernán Solari Poggio, հոկտեմբերի 7, 1976, Ռոսարիո), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտիագոյի հայրը՝ Էդուարդո Միգել Սոլարին աշխատում է որպես տեխնիկական տնօրեն, մայրը՝ Ալիսիա Սուսանա Պոդջիոն՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Սանտիագոն ունի 3 եղբայր և 1 քույր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Նյուքասլ Օլդ Բոյս» արգենտինական ֆուտբոլային ակումբում։ «Նյուքասլ Օլդ Բոյս»-ի կազմում չի անցկացնում ոչ մի խաղ, քանի որ պահեստային խաղացող էր։ 1994 թվականին գնում է ԱՄՆ, որպեսզի սովորի անգլերեն։ 1995 թվականին Սոլարին տեղափոխվում է «Ռիվեր Փլեյթ»: «Ռիվեր Փլեյթ»-ում դառնում է հիմնական կազմի խաղացող։ Անցկացնում է 66 խաղ և դառնում 13 գոլի հեղինակ։ 1999-2000 թվականներին հանդես է եկել իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 45 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ։ 2000-2005 թվականներին հանդես է եկել «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 131 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ։ 2005-2008 թվականներին հանդես է եկել «Ինտերնացիոնալե» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 39 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ[2]: 2008-2009 թվականներին հանդես է եկել «Սան Լորենսո» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 26 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ 2009-2010 թվականներին հանդես է եկել «Ատլանտե» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 33 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։

2010-2011 մրցաշրջանն անցկացրել է ուրուգվայական «Պենյարոլ» ֆուտբոլային ակումբում[3]:

2011 թվականին ավարտել է ֆուտբոլային կարիերան։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2004 թվականներին հանդես է եկել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում, անցկացրել է 11 խաղ և չի դառել ոչ մի գոլի հեղինակ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Inter.it»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2016-02-24 
  3. «Солари перебрался в "Пеньяроль"»։ www.championat.com։ Վերցված է 2016-02-24 
  4. Strack-Zimmermann Benjamin։ «Santiago Solari»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2016-02-24