Սանտյագո Սոլարի
Սանտյագո Սոլարի իսպ.՝ Santiago Solari | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1976[1][2][3] (49 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | ||
| Հասակ | 185 սանտիմետր | ||
| Քաշ | 75 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Սանտյագո Սոլարի (իսպ.՝ Santiago Hernán Solari Poggio, հոկտեմբերի 7, 1976[1][2][3], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտյագոյի հայրը՝ Էդուարդո Միգել Սոլարին աշխատում է որպես տեխնիկական տնօրեն, մայրը՝ Ալիսիա Սուսանա Պոդջիոն՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Սանտյագոն ունի 3 եղբայր և 1 քույր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Նյուքասլ Օլդ Բոյս» արգենտինական ֆուտբոլային ակումբում։ «Նյուքասլ Օլդ Բոյս»-ի կազմում չի անցկացնում ոչ մի խաղ, քանի որ պահեստային խաղացող էր։ 1994 թվականին գնում է ԱՄՆ, որպեսզի սովորի անգլերեն։ 1995 թվականին Սոլարին տեղափոխվում է «Ռիվեր Փլեյթ»։ «Ռիվեր Փլեյթ»-ում դառնում է հիմնական կազմի խաղացող։ Անցկացնում է 66 խաղ և դառնում 13 գոլի հեղինակ։ 1999-2000 թվականներին հանդես է եկել իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 45 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ։ 2000-2005 թվականներին հանդես է եկել «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 131 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ։ 2005-2008 թվականներին հանդես է եկել «Ինտերնացիոնալե» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 39 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ[4]։ 2008-2009 թվականներին հանդես է եկել «Սան Լորենսո» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 26 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ 2009-2010 թվականներին հանդես է եկել «Ատլանտե» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 33 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։
2010-2011 մրցաշրջանն անցկացրել է ուրուգվայական «Պենյարոլ» ֆուտբոլային ակումբում[5]։
2011 թվականին ավարտել է ֆուտբոլային կարիերան։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-2004 թվականներին հանդես է եկել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում, անցկացրել է 11 խաղ և չի դառել ոչ մի գոլի հեղինակ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Inter.it». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Солари перебрался в "Пеньяроль"». www.championat.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Santiago Solari». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Սոլարի» հոդվածին։ |
| ||||||
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Նյուելս Օլդ Բոյզի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ ՖԱ մարզիչներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով