Մեթ Դոերթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մեթ Դոերթի
անգլ.՝ Matt Doherty
Matt Doherty (cropped).jpg
Քաղաքացիությունը Flag of Ireland.svg Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1992(1992-01-16)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Պաշտպան

Մեթյու Ջեյմս Դոերթի (անգլ.՝ Matthew James Doherty, հունվարի 16, 1992(1992-01-16)[1], Դուբլին, Իռլանդիա), առավել հայտնի է որպես Մեթ Դոերթի (անգլ.՝ Matt Doherty), իռլանդացի ֆուտբոլիստ, Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Տոտենհեմ ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Դոերթիին Վուլվերհեմպտոնը ձեռք բերեց իռլանդական «Բոհեմիանս» ակումբից։ Ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 24-ին «Լիվերպուլի» դեմ խաղում։ 2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական Հիբերնիան ակումբ[2] : Շոտլանդիայի առաջնությունում ֆուտբոլիստն անցկացրել է 13 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ, որից հետո վերադարձել է «Վուլվերհեմպտոն»։ 2012 թվականի հոկտեմբերին Դոերթին կրկին վարձավճարով ուղարկվել է Բերի ակումբ։ Նա հաստատվել է հիմնական կազմում ՝ խաղալով աջ պաշտպան և գովեստի խոսքեր է վաստակել մարզիչ Քևին Բլեքվելից։ Այնուամենայնիվ, ակումբում ֆինանսական խնդիրները հանգեցրին նրան, որ նրանց վարձակալած բոլոր խաղացողները, ներառյալ Դոերթին 2013 թվականի հունվարին հետ ուղարկվեցին իրենց ակումբներ։ 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Դոերթին նոր պայմանագիր է կքնել մինչև 2021 թվականի ամառը։ 2017/2018 մրցաշրջանում Վուլվերհեմպտոնը վեց տարվա բացակայությունից հետո վերադարձավ Պրեմիեր Լիգա։ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին Դոերթին խփեց Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։2018-ի սեպտեմբերին Դոերթին ստացավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող մրցանակ։ 2019 թվականի փետրվարի 15-ին Դոերթին նոր պայմանագիր կնքեց մինչև 2023 թվականի ամառը[3]։ 2019 թվականի դեկտեմբերին The Guardian-ի համար նախատեսված հոդվածում Պոլ Դոյլը Դոերթիին անվանեց Վուլվերհեմպտոնում հանդես եկած տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ[4]։

2020 թվականի օգոստոսի 30-ին Դոերթին չորս տարվա պայմանագիր կնքեց «Տոտենհեմի» հետ[5]։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին իր նոր ակումբում նորամուտը նշեց «Էվերթոնի» դեմ խաղում[6]։

Դոերթին խաղացել է Իռլանդիայի մինչ 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականում։ 2012 թվականի մայիսին նա տեղափոխվեց մինչև 21 տարեկանների պահեստային կազմ։ 2016 թվականի մարտի 11-ին Դոերթին իր առաջին հրավերն ստացավ Իռլանդիայի մեծահասակների ազգային հավաքական՝ Շվեյցարիայի և Սլովակիայի դեմ ընկերական խաղերի համար 2018 թվականի մարտի 23-ին նա իր նորամուտը նշեց Թուրքիայի դեմ ՝ փոխարինելով ավագ Սիմուս Քոուլմանին։

Դոերթին իրավունք ուներ հանդես գալ նաև Հոլանդիայի ազգային հավաքականում, քանի որ նրա մայրը հոլանդացի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Coventry's O'Donovan and Wolves' Doherty loaned to Hibs»։ BBC Sport։ 31 January 2012 
  3. «Wolves: Conor Coady and Matt Doherty sign new deals until 2023»։ BBC Sport։ 15 February 2019։ Վերցված է 16 February 2019 
  4. «Premier League clubs' best players of the decade»։ The Guardian։ 24 December 2019։ Վերցված է 24 December 2019 
  5. «Matt Doherty: Tottenham sign defender from Wolves»։ BBC Sport։ 30 August 2020։ Վերցված է 30 August 2020 
  6. Johnston Neil (13 September 2020)։ «Tottenham Hotspur 0–1 Everton»։ BBC Sport։ Վերցված է 14 September 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]