Մարկուս Ռաշֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարկուս Ռեշֆորդից)
Football pictogram.svg
Մարկուս Ռաշֆորդ
անգլ.՝ Marcus Rashford
Marcus Rashford, FWC 2018 - Round of 16 - COL v ENG - Photo 106 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկուս Ռաշֆորդ
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1997 (25 տարեկան)
Ծննդավայր , Անգլիա Անգլիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
Համար 39

Մարկուս Ռաշֆորդ (անգլ.՝ Marcus Rashford, ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 31, Մանչեստեր)-անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Մանչեթտեր Յունայթեդ» ակումբում։

Ակումբային Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Ռաշֆորդը 5 տարեկան հասակից հանդես է եկել մոտակա «Ֆլետչեր Մոսս Ռենջերներ» ակումբում, որտեղ ժամանակին հանդես են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսի Դաննի Ուելբեկը, Ջեսսի Լինգարդը։ Ռաշֆորդով հետաքրքրվում էին այնպիսի անկումբներ, ինչպիսին էին «Էվերտոնը», «Լիվերփուլը», «Մանչեստեր Յունայթեդը» և «Մանչեստեր Սիթին»։ Հիմնական պայքարի մեջ էին մտնում Մանչեստերյան երկու ակումբները։ Ռաշֆորդը մարզվում էր Յունայթեդի և Սիթիի դաշտում։ Բայց 15 տարեկան հասակում Մարկուսը ընտրեց «Մանչեստեր Յունայթեդ»-ը[1][2]։ Փետրվարի 25-ին 2016 թվականի իր դեբյուտը անցկացրեց «Մանչեստեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում ըննդեմ «Միտյուլլանդ» ակումբի դեմ, որտեղ խփեց երկու գոլ, իսկ «Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց։ 18 տարեկան հասակում, նա դարձավ «Մանչեստեր Յունայթեդ»-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպական առաջնություններում, անցնելով Ջորջ Բեսթի ռեկորդը[3]։ Փետրվարի 28-ին Պրեմիեր Լիգայի դեբյուտային խաղում խփեց 2 գոլ և տվեց 1 գոլային փոխանցում, ընդդեմ «Արսենալ»-ի։ Այդ խաղը վերջացավ «Մանչեստեր Յունայթեդ»-ի 3-2 հաղթանակով[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուսը ունի 3 եղբայր և 1 քույր։ Իր դեբյուտային խաղի ժամանակ, նա ապրում էր իր մոր և քրոջ հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]