Թոմազո Բերնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմազո Բերնի
Tommaso Berni
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1983(1983-03-06)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 46
Պատանեկան կարիերա
ԻտալիաՖիորենտինա
1998-2001 Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2001-2003 Անգլիա Ուիմբլդոն 0 (0)
2003-2006 Իտալիա Տերնանա 82 (0)
2006-2011 Իտալիա Լացիո 6 (0)
2009   Իտալիա Սալերնիտանա 16 (0)
2011-2012 Պորտուգալիա Բրագա 1 (0)
2012-2013 Իտալիա Սամպդորիա 3 (0)
2013-2014 Իտալիա Տորինո 0 (0)
2014-ներկա Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
Ազգային հավաքական
1999 Իտալիա Իտալիա Մ16 2 (0)
2000 Իտալիա Իտալիա Մ17 2 (0)
2000-2001 Իտալիա Իտալիա Մ18 4 (0)
2001 Իտալիա Իտալիա Մ19 7 (0)
2002-2003 Իտալիա Իտալիա Մ20 9 (0)
2002-2005 Իտալիա Իտալիա Մ21 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 29-ի, 2018:

Թոմազո Բերնի (իտալ.՝ Tommaso Berni, մարտի 6, 1983(1983-03-06)[1], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերնանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնին Ինտեր Միլանի ակադեմիայի սան է։ 2001 թվականի մարտին նա միացավ Ուիմբլդոնին[3], սակայն թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում և 2003 թվականի ամռանը տեղափոխվեց Տերնանա[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2003 թվականի նոյեմբերի 30-ին՝ Տրիեստինայի դեմ խաղում[5]։ 2004-05 մրցաշրջանից Բերնին դարձավ Տերնանայի հիմնական դարպասապահը։ 2006 թվականի փետրվարի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Վերոնայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 82-րդ րոպեին[6]։ Տերնանայի կազմում Բերնին անցկացրեց 87 հանդիպում՝ բաց թողելով 106 գնդակ և 23 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ամռանը Բերնին 1․5 միլիոն եվրոյիդ դիմաց տեղափոխվեց Լացիո։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2007 թվականի մայիսի 20-ին՝ Պարմայի դեմ խաղում[7]։ 2007-08 մրցաշրջանում իտալացին դարձավ Լացիոյի երրորդ հիմնական դարպասապահը՝ Մարկո Բալոտտայից և Ֆեռնանդո Մուսլերայից հետո։ 2008 թվականի հունիսին Խուան Պաբլո Կարիսոն միացավ թիմին, և 2009 թվականի փետրվարին Բերնին վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա՝ խաղաժամանակ ստանալու համար։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 7-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[8]։ Սալերնիտանայի կազմում իտալացին անցկացրեց 16 հանդիպում՝ բաց թողելով 21 գնդակ։

Բրագա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 29-ին Բերնին անվճար տրանսֆերով տեղափոխվեց Բրագա[9][10]՝ Լացիոյի կազմում անցկացրած 9 խաղերից հետո։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 29-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[11]։ Բրագայի կազմում Բերնին անցկացրեց 5 հանդիպում՝ 3 խաղում պահելով իր դարպասը անառիկ[12]։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 24-ին Բերնին միացավ Սամպդորիային[13]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 21-ին նա փոխարինման մտավ Պարմայի դեմ խաղում՝ Սերխիո Ռոմերոյի կարմիր քարտից հետո[15]։ Հոկտեմբերի 31-ին՝ Ինտերի դեմ խաղում Բերնին կարմիր քարտ ստացավ պահեստայինների նստարանին նստած ժամանակ[16]։ Սամպդորիայի կազմում իտալացին անցկացրեց 3 հանդիպում՝ բաց թողելով 5 գնդակ[17]։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բերնին միացավ Տորինոյին[18][19], սակայն թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում և 2014 թվականի հուլիսի 2-ին տեղափոխվեց Ինտեր Միլան՝ ակումբի հետ կնքելով 1 տարվա պայմանագիր[20]։ Ինտերը գնեց Բերնիին որպես Եվրոպայի Լիգայի համար ակումբի ակադեմիայի 4 ֆուտբոլիստներից մեկը[21][22][23], սակայն չկարողացավ այս կարգավիճակով հայտավորվել, քանի որ Ինտերի երիտասարդական թիմի կազմում 3 տարուց պակաս էր անցկացրել։

2015 թվականի հունիսի 3-ին Բերնին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ինտերի հետ[24][25]։ 2016 թվականի հուլիսի 1-ին նա կրկին երկարաձգեց իր պայմանագիրը[26][27]՝ դառնալով Եվրոպայի Լիգայի համար թիմի ակադեմիայի 4 ֆուտբոլիստներից մեկը[28]։ Բերնին Ինտերի երրորդ դարպասապահն էր՝ Սամիր Հանդանովիչից և Խուան Պաբլո Կարիսոյից հետո։ 2017 թվականի հուլիսի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը 1 տարով[29][30]։ 2018 թվականի հունիսի 28-ին իտալացին կրկին երկարաձգեց իր պայմանագիրը 1 տարով[31][32]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնին ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տերնանա 2003–04 Սերիա B 9 0 0 0 9 0
2004–05 36 0 3 0 39 0
2005–06 37 0 2 0 39 0
Ընդհանուր 82 0 5 0 0 0 0 0 87 0
Լացիո 2006–07 Սերիա A 2 0 0 0 0 0 2 0
2007–08 0 0 0 0 0 0 0 0
2009–10 2 0 0 0 0 0 2 0
2010–11 2 0 3 0 0 0 5 0
Ընդհանուր 6 0 3 0 0 0 0 0 9 0
Սալերնիտանա 2008–09 Սերիա B 16 0 0 0 16 0
Բրագա 2011–12 Պրիմեյրա Լիգա 1 0 2 0 0 0 2 0 5 0
Սամպդորիա 2012–13 Սերիա A 3 0 0 0 3 0
Տորինո 2013–14 0 0 0 0 0 0
Ինտեր Միլան 2014–15 0 0 0 0 0 0 0 0
2015–16 0 0 0 0 0 0 0 0
2016–17 0 0 0 0 0 0 0 0
2017–18 0 0 0 0 0 0 0 0
2018–19 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 108 0 10 0 0 0 2 0 120 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - T. Berni - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «Football (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «The List: players released by Premiership clubs». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «US Triestina - Ternana Unicusano Calcio, Nov 30, 2003 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Ternana Unicusano Calcio - Hellas Verona, Feb 25, 2006 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «SS Lazio - Parma Calcio 1913, May 20, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «Frosinone Calcio - US Salernitana 1919, Feb 7, 2009 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «OFFICIAL: Berni to Braga». Lazio Land. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  10. Group, Global Media (2011 թ․ հունիսի 29). «Sporting de Braga anuncia contratação do guarda-redes Tommaso Berni». TSF Rádio Notícias (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  11. «Vitória Setúbal FC - SC Braga, Aug 29, 2011 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  12. «Tommaso Berni | Football Stats | Inter Milan | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «u.c. Sampdoria - Tommaso Berni è ufficialmente un calciatore blucerchiato». 2012 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  14. «Delfino Pescara 1936 - UC Sampdoria, Sep 16, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  15. «Parma Calcio 1913 - UC Sampdoria, Oct 21, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «Inter Milan - UC Sampdoria, Oct 31, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «Tommaso Berni | Football Stats | Inter Milan | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  18. «Berni set for Torino switch | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «Toro, ufficiale: c'è Tommaso Berni - Toro News». Toro News (իտալերեն). 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  20. «Tommaso Berni returns to Inter». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  21. «Inter's list for Europa League play-off round». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  22. «Inter's list for Europa League group stage». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «Inter's list for the Europa League knockout stages». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «Tommaso Berni signs on for another year». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  25. «Berni, fumata bianca - Inter News». Inter News (իտալերեն). 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
  26. «Inter and Berni together for another season». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  27. «Berni extends his contract, Dimarco departs». Serpents of Madonnina. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  28. «UEL, fase a gironi: la lista dell'Inter». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  29. «Tommaso Berni pens new deal with Inter». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  30. «Gazzetta - Berni renewal imminent». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «Tommaso Berni renews Inter contract until 2019». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  32. «Official: Tommaso Berni renews contract until 2019». FedeNerazzurra (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
  33. «Tommaso Berni». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]