Ստեֆանո Սենսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ստեֆանո Սենսի
Stefano Sensi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1995(1995-08-05)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Ուրբինո, Մարկե, Իտալիա
Հասակ 168 սմ
Քաշ 61 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սասուոլո
Համար 12
Պատանեկան կարիերա
2001-2007 Իտալիա Ուրբանիա
2007-2010 Իտալիա Ռիմինի
2010-2013 Իտալիա Չեզենա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Իտալիա Չեզենա 18 (3)
2013-2015   Իտալիա Սան Մարինո 59 (9)
2016-ներկա Իտալիա Սասուոլո 41 (4)
2016   Իտալիա Չեզենա 13 (1)
Ազգային հավաքական
2012 Իտալիա Իտալիա Մ17 1 (0)
2015 Իտալիա Իտալիա Մ20 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 14-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 14-ի, 2018

Ստեֆանո Սենսի (իտալ.՝ Stefano Sensi, օգոստոսի 5, 1995(1995-08-05)[1], Ուրբինո, Մարկե, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեզենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենսին Չեզենայի ակադեմիայի սան է[3]։ 2013 թվականի հուլիսի 23-ին նա վարձավճարով միացավ Սան Մարինոյին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեջանայի դեմ խաղում[5][6]։ 2014 թվականի մարտի 16-ին Սենսին հեռացվեց խաղադաշտից Կրեմոնեզեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[7][8]։ Իր առաջին գոլը Սերիա C-ում խփեց մայիսի 4-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին մրցաշրջանում Սենսին անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2014 թվականի հուլիսի 7-ին Սան Մարինոն երկարաձգեց Սենսիի վարձավճարը 1 տարով[11]։ Սեպտեմբերի 8-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Պոնտեդերայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[12][13]։ Դեկտեմբերի 7-ին նա գոլ խփեց Գրոսետոյի դեմ խաղում, սակայն Սան Մարինոն պարտվեց 2-1 հաշվով[14]։ 2015 թվականի փետրվարի 14-ին Սենսին դուբլ ձևակերպեց Լ'Ակուիլայի դեմ խաղում, ապա կարմիր քարտ ստացավ 90-րդ րոպեին[15][16]։ Սան Մարինոյի կազմում իտալացին անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2015-16 մրցաշրջանում Սենսին վերադարձավ Չեզենա[17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2015 թվականի օգոստոսի 20-ին՝ Իտալիայի գավաթի Կատանիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բրեշիայի դեմ խաղում[20][21]։ Իր առաջին գոլը Չեզենայի կազմում Սենսին խփեց հոկտեմբերի 3-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[22]։ Դեկտեմբերի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տերնանայի դեմ խաղում[23]։ Չեզենայի առաջին թիմի կազմում Սենսին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Սասուոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 13-ին Սենսին պայմանագիր կնքեց Սասուոլոյի հետ, ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Չեզենա[24][25][26]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը Սասուոլոյի կազմում խփեց հոկտեմբերի 16-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[29]։ 2017 թվականի մայիսի 21-ին իտալացին գոլ խփեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-2 հաշվով[30]։ Իր առաջին մրցաշրջանում Սենսին անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[31]։

2017 թվականի սեպտեմբերի 10-ին Սենսին գոլի հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-1 հաշվով[32]։ 2018 թվականի մարտի 17-ին նա գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-2 հաշվով[33]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենսին ներկայացրել է Իտալիան մինչև 17 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 10-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Պորտուգալիայի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար[34][35][36]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սան Մարինո (վարձավճար) 2013–14 Սերիա C 26 1 0 0 26 1
2014–15 33 8 1 1 34 9
Ընդհանուր 59 9 1 1 0 0 0 0 60 10
Չեզենա 2015–16 Սերիա B 31 4 1 0 1 0 33 4
Սասուոլո 2016–17 Սերիա A 16 2 1 0 2 0 19 2
2017–18 17 2 2 0 19 2
2018–19 8 0 1 0 9 0
Ընդհանուր 41 4 4 0 2 0 0 0 47 4
Կարիերայի ընդհանուր 131 17 6 1 2 0 1 0 140 18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Italy - S. Sensi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  3. «Stefano Sensi - The major Italian prospect nobody is talking about | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-11-13 
  4. «Il San Marino prende Del Piero (e Cicarevic)»։ Calciomercato - Ultime notizie - Gazzetta.it (իտալերեն)։ Վերցված է 2018-11-13 
  5. «Reggio Audace FC - San Marino Calcio, Sep 8, 2013 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  6. Carlino il Resto del։ «Reggiana, vittoria sudata coi baby del San Marino - il Resto del Carlino»։ il Resto del Carlino (it-IT)։ Վերցված է 2018-11-13 
  7. «US Cremonese - San Marino Calcio, Mar 16, 2014 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  8. «Cremonese - San Marino 2 - 0»։ SMTV San Marino (it-IT)։ 2014-03-16։ Վերցված է 2018-11-13 
  9. «San Marino Calcio - LR Vicenza Virtus, May 4, 2014 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  10. «San Marino–Vicenza 2-2»։ SMTV San Marino (it-IT)։ 2014-05-04։ Վերցված է 2018-11-13 
  11. «Calcio: San Marino, torna Sensi e dal Cesena arriva anche Bangoura | altarimini.it»։ www.altarimini.it (իտալերեն)։ Վերցված է 2018-11-13 
  12. «US Città di Pontedera - San Marino Calcio, Sep 8, 2014 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  13. «Pontedera - San Marino 2-1: Caponi superstar regala la rete della vittoria»։ PisaToday։ Վերցված է 2018-11-13 
  14. «FC Grosseto - San Marino Calcio, Dec 7, 2014 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  15. «San Marino Calcio - L'Aquila Calcio, Feb 14, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  16. «Calcio, grandi emozioni tra San Marino e L'Aquila: finisce 3-2, Sensi show | altarimini.it»։ www.altarimini.it (իտալերեն)։ Վերցված է 2018-11-13 
  17. Newman Blair (2017-01-24)։ «The 50 best young footballers in Italy»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  18. «Calcio Catania - Romagna Centro Cesena, Aug 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  19. «Coppa Italia, Catania fuori: il Cesena vince (4 – 1) e passa il turno | Si24»։ Si24 (it-IT)։ 2015-08-20։ Վերցված է 2018-11-13 
  20. «Romagna Centro Cesena - Brescia Calcio, Sep 5, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  21. «Il Brescia parte male con un ko 2-0 a Cesena - Giornale di Brescia»։ Giornale di brescia (it-IT)։ 2015-09-06։ Վերցված է 2018-11-13 
  22. «Romagna Centro Cesena - AS Livorno, Oct 3, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  23. «Romagna Centro Cesena - Ternana Calcio, Dec 19, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  24. «Official: Sensi joins Sassuolo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-13 
  25. «Sassuolo sign Cesena midfielder Stefano Sensi - Tribal Football»։ Վերցված է 2018-11-13 
  26. «Official: Sassuolo announce Stefano Sensi signing»։ Sempreinter (en-US)։ 2016-01-13։ Վերցված է 2018-11-13 
  27. «US Sassuolo - FC Luzern, Aug 4, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  28. «US Palermo - US Sassuolo, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  29. «US Sassuolo - FC Crotone, Oct 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  30. «US Sassuolo - Cagliari Calcio, May 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  31. «Stefano Sensi | Football Stats | Sassuolo | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  32. «Atalanta BC - US Sassuolo, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  33. «Udinese Calcio - US Sassuolo, Mar 17, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  34. Images AFP/Getty։ «Balotelli out, Tonali in Italy squad to face Portugal, US»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-11-13 
  35. «Balotelli left out of Italy squad for Portugal and US games»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13 
  36. «Chiellini, Jorginho headline Italy squad to face USMNT»։ ProSoccerTalk (en-US)։ 2018-11-09։ Վերցված է 2018-11-13 
  37. «Stefano Sensi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]