Ալեսանդրո Բաստոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Բաստոնի
Alessandro Bastoni
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1999(1999-04-13)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 190 սմ
Քաշ 75կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 95
Պատանեկան կարիերա
2004-2006 Իտալիա Կանատեզե
2006-2016 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Իտալիա Ատալանտա 3 (0)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2017-2018   Իտալիա Ատալանտա 4 (0)
2018-2019   Իտալիա Պարմա 24 (1)
Ազգային հավաքական
2014 Իտալիա Իտալիա Մ15 7 (0)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ16 15 (1)
2015-2016 Իտալիա Իտալիա Մ17 17 (0)
2016 Իտալիա Իտալիա Մ18 3 (0)
2017-2018 Իտալիա Իտալիա Մ19 9 (2)
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ21 8 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 15-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 15-ի, 2019

Ալեսանդրո Բաստոնի (իտալ.՝ Alessandro Bastoni, ապրիլի 13, 1999(1999-04-13)[1], Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստոնին Ատալանտայի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[5]։ Ատալանտայի առաջին թիմի կազմում Բաստոնին անցկացրեց 9 հանդիպում։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ին Բաստոնին տեղափոխվեց Ինտեր Միլան[6][7], ապա 2 տարվա վարձավճարով վերադարձավ Ատալանտա[8][9][10]։ 2018 թվականի հուլիսի 14-ին Ինտերը հետ կանչեց իտալացու վարձավճարը՝ երկարաձգելով նրա պայմանագիրը մինչև 2023 թվականը[11][12][13][14]։

2018 թվականի օգոստոսի 7-ին Բաստոնին 1 տարվա վարձավճարով միացավ Պարմային[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Ջենոայի դեմ խաղում[18]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Տորինոյի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի մայիսի 5-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[20]։ Պարմայի կազմում Բաստոնին անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[21]։

2019-20 մրցաշրջանում Բաստոնին վերադարձավ Ինտեր Միլան՝ տեղափոխվելով ակումբի առաջին թիմ[22]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստոնին ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 խաղերում[23]։ 2019 թվականի հունիսի 6-ին Բաստոնին ընդգրկվեց Մ21 հավաքականի՝ Եվրոպայի առաջնության համար կազմում[24][25][26]։ Մրցաշարում նա անցկացրեց 3 հանդիպում[27], իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[28][29]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատալանտա 2016–17 Սերիա A 3 0 1 0 4 0
2017–18 4 0 1 0 5 0
Ընդհանուր 7 0 2 0 0 0 0 0 9 0
Պարմա (վարձավճար) 2018–19 Սերիա A 24 1 0 0 24 1
Ինտեր Միլան 2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 31 1 2 0 0 0 0 0 33 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - A. Bastoni - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Alessandro Bastoni, Remember The Name». IFD (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «Atalanta BC - Delfino Pescara 1936, Nov 30, 2016 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Atalanta BC - UC Sampdoria, Jan 22, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Official: Bastoni joins Inter | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Inter sign Bastoni & loan him back». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Bastoni is a Nerazzurri player». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Inter sign Bastoni, then loan him back to Atalanta». beIN SPORTS (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Inter sign Bastoni, then loan him back to Atalanta». www.sportskeeda.com (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Alessandro Bastoni renews with Inter until 2023». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  12. «Official: Inter recall Bastoni | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «Bastoni Returns From Loan & Signs New 5 Year Contract With Inter». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Inter officially recalled and renewed Bastoni's contract». FedeNerazzurra (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.(չաշխատող հղում)
  15. «Three players join Parma Calcio». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  16. «Parma sign three from Inter | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «Official | Parma complete trio of signings from Inter | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «Genoa CFC - Parma Calcio 1913, Oct 7, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  19. «Torino FC - Parma Calcio 1913, Nov 10, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Parma Calcio 1913 - UC Sampdoria, May 5, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  21. «Alessandro Bastoni | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  22. Onefootball. «Inter Defender Alessandro Bastoni Back In Full Training». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  23. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Italy». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  24. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  25. «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  26. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  27. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  28. «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  30. «Alessandro Bastoni». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]