Մատիաս Վեսինո
![]() Վեսինոն Ուրուգվայի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Matías Vecino Falero | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 24, 1991[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Կանելոնես, Ուրուգվայ | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 8 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 |
![]() | 32 | (2) |
2011-2013 |
![]() | 18 | (4) |
2013-2017 |
![]() | 67 | (5) |
2014 |
→ ![]() | 9 | (2) |
2014-2015 |
→ ![]() | 36 | (2) |
2017-ներկա |
![]() | 59 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-2011 |
![]() | 14 | (4) |
2016-ներկա |
![]() | 35 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մատիաս Վեսինո (իսպ.՝ Matías Vecino, օգոստոսի 24, 1991[1][2], Կանելոնես, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վեսինոն սկսել է Սենտրալ Էսպանյոլում[4]։ 2011 թվականին նա միացավ Նասիոնալին՝ այստեղ հանդես գալով մինչև 2013 թվականը և ակումբի հետ հաղթելով Ուրուգվայի առաջնությունը։
Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարին Վեսինոն 4 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[5]։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը հետաձգվեց և պաշտոնական դարձավ միայն 2013 թվականի օգոստոսին[6]։ Սեպտեմբերի 3-ին Վեսինոն Վինչենցո Մոնտելայի կողմից չընդգրկվեց Ֆիորենտինայի՝ Եվրոպայի Լիգայի համար կազմում[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինելով Ալբերտո Ակվիլանիին Ինտերի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Ֆիորենտինայի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ Միլանի դեմ խաղում[9]։
2014 թվականի հունվարին Վեսինոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Կալյարի[10][11]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 1-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց մարտի 2-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[13]։ Մարտի 8-ին ուրուգվայցին գոլի հեղինակ դարձավ Կատանիայի դեմ խաղում[14]։ Կալյարիի կազմում Վեսինոն անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։
2014 թվականի օգոստոսին Վեսինոն 1 տարվա վարձավճարով միացավ Էմպոլիին[16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 24-ին՝ Իտալիայի գավաթի Լ'Ակուիլայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 23-ին՝ Պարմայի դեմ խաղում[19]։ 2015 թվականի փետրվարի 22-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[20]։ Էմպոլիի կազմում Վեսինոն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[21]։
2015 թվականի ամռանը Վեսինոն վերադարձավ Ֆիորենտինա՝ դառնալով ակումբի հիմնական թիմի խաղացող։ Իր առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի Բելենենսիշի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[22]։ 2016 թվականի մայիսի 15-ին Վեսինոն դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[23]։ Մայիսի 17-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ֆիորենտինայի հետ մինչև 2021 թվականը[24][25]։ 2017 թվականի ապրիլի 22-ին ուրուգվայցին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-4 հաշվով Ֆիորենտինայի օգտին[26]։ Մայիսի 28-ին նա գոլ խփեց Պեսկարայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[27]։ Ֆիորենտինայի կազմում Վեսինոն անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 2-ին Վեսինոն 24 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ինտեր Միլան[28][29]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[30][31]՝ ստանալով 11 համարի մարզաշապիկը[32]։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[33][34]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Ռոմայի դեմ խաղում[35][36]։ 2018 թվականի հունվարի 21-ին Վեսինոն գոլի հեղինակ դարձավ Ռոմայի դեմ պատասխան խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[37]։ Ապրիլի 28-ին ուրուգվայցին կարմիր քարտ ստացավ Յուվենտուսի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 18-րդ րոպեին[38]։ Մայիսի 20-ին նա գոլի հեղինակ դարձավ մրցաշրջանի վերջին՝ Լացիոյի դեմ խաղում[39]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[40] և ապահովելով Ինտերին 4-րդ հորիզոնականը առաջնությունում[41][42], ինչի շնորհիվ ակումբը վերադարձավ Չեմպիոնների Լիգա 6 տարվա բացակայությունից հետո[43][44]։ Իր առաջին մրցաշրջանում Վեսինոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[45]։
Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Վեսինոն անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում և գոլ խփելով այս հանդիպման վերջին րոպեին[46][47]։ 2019 թվականի փետրվարի 24-ին նա գոլի հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[48]։ Մարտի 17-ին ուրուգվայցին գոլ խփեց Միլանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[49][50]։ 2018-19 մրցաշրջանում Վեսինոն անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[51]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեսինոն ծնվել է Ուրուգվայում և ունի իտալական արմատներ[52][53]։ Այնուամենայնիվ, Ուրուգվայի Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2011 թվականի Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին[54]։
Իր դեբյուտը Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում Վեսինոն նշեց 2016 թվականի մարտի 26-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[55]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 28-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի դեմ խաղում[56]։ 2016 թվականի հունիսին նա Ուրուգվայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկա 2016-ին[57][58]։ Առաջնության առաջին՝ Մեքսիկայի դեմ խաղում Վեսինոն հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով 2 դեղին քարտ[59][60]։ Ուրուգվայը դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[61][62]։
2018 թվականի մայիսին Վեսինոն ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[63][64]։ Այստեղ նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին[65], իսկ Ուրուգվայը դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ այստեղ 2-0 հաշվով պարտվելով ապագա չեմպիոն Ֆրանսիային[66][67]։
2019 թվականի մայիսի 31-ին Վեսինոն ընդգրկվեց Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[68][69][70], սակայն առաջնության առաջին՝ Էկվադորի դեմ խաղում ստացավ վնասվածք[71][72]՝ բաց թողելով մրցաշարի շարունակությունը[73][74][75]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[76]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սենտրալ Էսպանյոլ | 2009–10 | Պրիմերա Դիվիզիոն | 9 | 0 | 0 | 0 | — | 9 | 0 | |||
2010–11 | 23 | 2 | 0 | 0 | 23 | 3 | ||||||
Ընդհանուր | 32 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 2 | ||
Նասիոնալ | 2011–12 | Պրիմերա Դիվիզիոն | 13 | 3 | 0 | 0 | 2 | 0 | — | 15 | 3 | |
2012–13 | 5 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 8 | 2 | ||||
Ընդհանուր | 18 | 4 | 0 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 23 | 5 | ||
Ֆիորենտինա | 2013–14 | Սերիա A | 6 | 0 | 1 | 0 | — | — | 7 | 0 | ||
2015–16 | 30 | 2 | 1 | 0 | 7 | 0 | 38 | 2 | ||||
2016–17 | 31 | 3 | 2 | 0 | 7 | 1 | 40 | 4 | ||||
Ընդհանուր | 67 | 5 | 4 | 0 | 14 | 1 | 0 | 0 | 85 | 6 | ||
Կալյարի (վարձավճար) | 2013–14 | Սերիա A | 9 | 2 | 0 | 0 | — | — | 9 | 2 | ||
Էմպոլի (վարձավճար) | 2014–15 | 36 | 2 | 2 | 0 | 38 | 2 | |||||
Ինտեր Միլան | 2017–18 | 29 | 3 | 2 | 0 | 31 | 3 | |||||
2018–19 | 30 | 3 | 1 | 0 | 9 | 2 | 40 | 5 | ||||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 59 | 6 | 3 | 0 | 9 | 2 | 0 | 0 | 71 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 221 | 21 | 9 | 0 | 28 | 4 | 0 | 0 | 258 | 25 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[76]
Ուրուգվայ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 9 | 1 |
2017 | 10 | 0 |
2018 | 12 | 1 |
2019 | 4 | 1 |
Ընդհանուր | 35 | 3 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մայիսի 27, 2016 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ![]() |
3–1 | 3–1 | Ընկերական խաղ |
2. | Հոկտեմբերի 12, 2018 | Սանգամ մարզադաշտ, Սեուլ, Հարավային Կորեա | ![]() |
1–1 | 1–2 | |
3. | Մարտի 25, 2019 | Գուանսի Սպորտ Կենտրոն, Նանյին, Չինաստան | ![]() |
1–0 | 4–0 | Չինաստանի գավաթ 2019 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Uruguay - M. Vecino - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Who is Matias Vecino? Uruguay World Cup star and Chelsea target»։ The Sun (en-GB)։ 2018-07-06։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Vecino è già in Italia: sarà tesserato a luglio ma si allenerà con i Viola»։ 2013-09-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «ViolaChannel - Matias Vecino completes Fiorentina transfer»։ en.violachannel.tv (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Fiorentina, ecco la lista Uefa: fuori Rebic e Vecino»։ www.firenzepost.it (it-IT)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Inter Milan - ACF Fiorentina, Sep 26, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «AC Milan - ACF Fiorentina, Nov 2, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «ViolaChannel - Vecino joins Cagliari on loan»։ en.violachannel.tv (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «-Cagliari Calcio»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Cagliari Calcio - ACF Fiorentina, Feb 1, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Cagliari Calcio - Udinese Calcio, Mar 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Calcio Catania - Cagliari Calcio, Mar 8, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Empoli, ufficiali Laxalt e Vecino»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «ViolaChannel - Vecino all'Empoli»։ it.violachannel.tv (իտալերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «FC Empoli - L'Aquila Calcio, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Parma Calcio 1913 - FC Empoli, Nov 23, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «FC Empoli - Chievo Verona, Feb 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «CF Belenenses - ACF Fiorentina, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «SS Lazio - ACF Fiorentina, May 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Calciomercato Fiorentina, è ufficiale: Vecino resta fino al 2021» (it-IT)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «ViolaChannel - Matias Vecino pens new five-year deal»։ en.violachannel.tv (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «ACF Fiorentina - Inter Milan, Apr 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «ACF Fiorentina - Delfino Pescara 1936, May 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Transfer News: Inter sign Matias Vecino in €24m deal | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Inter Milan sign Uruguayan midfielder Matias Vecino for £21m»։ Mail Online։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Matias Vecino is now a Nerazzurri player!»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Fiorentina: Vecino to Inter | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Internazionale Scoring Squad»։ ESPN (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Inter Milan - ACF Fiorentina, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Inter 3-0 Fiorentina»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «AS Roma - Inter Milan, Aug 26, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Roma 1-3 Inter»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Inter Milan - AS Roma, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Inter Milan - Juventus FC, Apr 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «SS Lazio - Inter Milan, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Lazio 2-3 Inter Milan»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-20։ Վերցված է 2018-07-22
- ↑ Matar Daniella։ «Serie A Recap: Inter take last Champions League spot from Lazio with late comeback»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Inter come back to seal Champions League qualification»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Serie A: Inter claim UCL spot; Crotone relegated»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Serie A: Inter secure Champions League football in dramatic encounter with Lazio - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Inter Milan - Tottenham Hotspur, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Spurs stunned by Matías Vecino’s injury-time winner for Inter»։ The Guardian (en-GB)։ 2018-09-18։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-26
- ↑ «ACF Fiorentina - Inter Milan, Feb 24, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «AC Milan - Inter Milan, Mar 17, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «'Crazy Inter' Win Thrilling Milan Derby In Dramatic 3-2 Victory After PK»։ www.flofc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-26
- ↑ Benítez Pablo (2018-05-29)։ «Matías Vecino: Uruguay star inspired by family tragedy who said no to Italy»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Matias Vecino si presenta: "Mister Montella, sarò il tuo Zidane..."»։ archive.fo։ 2013-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-13-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Uruguay - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-29-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Brazil - Uruguay, Mar 26, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Uruguay - Trinidad and Tobago, May 28, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Copa America full squad lists»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Uruguay preview for Copa America Centenario - World Soccer Talk»։ World Soccer Talk (en-US)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Mexico - Uruguay, Jun 6, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ Echegaray Luis Miguel (2016-06-06)։ «Mexico 3-1 Uruguay: Copa América – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-22
- ↑ Philadelphia Reuters in (2016-06-10)։ «Luis Suárez fumes as Venezuela dump Uruguay out of Copa América»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Kicking and screaming: How Uruguay crashed out of Copa America Centenario»։ FourFourTwo (en-US)։ 2016-06-10։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25
- ↑ «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Վերցված է 2018-06-25
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Matias VECINO - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Muslera's terrible error compounds Uruguay's woes as France advances»։ ABC News (en-AU)։ 2018-07-06։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-26-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Injured Suarez included in Uruguay's Copa America squad»։ Sport (անգլերեն)։ 2019-05-30։ Վերցված է 2019-08-19
- ↑ Onefootball։ «Suarez included in Uruguay's final Copa America squad»։ Onefootball (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Uruguay - Ecuador, Jun 17, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Uruguay 4-0 Ecuador: Luis Suarez & Edinson Cavani both score in Copa America» (en-GB)։ 2019-06-17։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Vecino out of the Copa America | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Official: Inter midfielder Vecino out of Copa America»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Uruguay’s Matias Vecino out of Copa America after thigh injury»։ Bettors Insider։ Վերցված է 2019-08-26
- ↑ 76,0 76,1 «Matías Vecino»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մատիաս Վեսինո Վիքիպահեստում |
---|
- Վեսինոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Վեսինոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վեսինոն transfermarkt-ում
- Վեսինոն soccerbase.com-ում
- Վեսինոն WhoScored.com կայքում
- Վեսինոն Ինտեր Միլանի պաշտոնական կայքում Archived 2021-04-29 at the Wayback Machine.
- Վեսինոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Վեսինոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-12-11 at the Wayback Machine.
|
|
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուրուգվայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սենտրալ Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Կալյարիի ֆուտբոլիստներ
- Էմպոլիի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ