Նայտան Նանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայտան Նանդես
Անձնական տվյալներ
Ազգությունը ուրուգվայցի
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1995(1995-12-28)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Պունտա դել Էստե, Maldonado Department, Ուրուգվայ
Հասակ 171 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բոկա Խունիորս
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Ուրուգվայ Պենյարոլ 75 (8)
2017—մ.հ. Արգենտինա Բոկա Խունիորս 24 (4)
Ազգային հավաքական
2014-2015 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20) 12 (0)
2015—մ.հ. Ուրուգվայ Ուրուգվայ 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նայտան Միչել Նանդես Ակոստա (իսպ.՝ Nahitan Michel Nández Acosta, դեկտեմբերի 28, 1995(1995-12-28)[1], Պունտա դել Էստե, Maldonado Department, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Բոկա Խունիորս» ակումբի և Ուրուգվայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայտան Նանդեսը Ուրուգվայի հավաքականի կազմում

Նանդեսը «Պենյարոլ» ակումբի սան է։ 2014 թվականի մարտի 1-ին՝ «Դանուբիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի առաջնությունում[2]։ Նույն մրցաշրջանում Նանդեսն օգնել է թիմին նվաճել արծաթե մեդալ առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Սուդ Ամերիկա» ակումբի դեմ խաղում Նանդեսը խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[3]։

2016 թվականին Ուրուգվայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Նանդեսը հեռացել է «Պենյարոլ» ակումբից։ Մրցաշրջանի ավարտին Նանդեսը կորցրել էր ակումբի հիմնական կազմի խաղացողի կարգավիճակը, չէր ընդգրկվել հայտացուցակում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը և 2016 թվականի օգոստոսի դրությամբ շարունակում էր փնտրել նոր նոր ակումբ[4]։ Այնուամենայնիվ, օգոստոսին Նանդեսը որոշում է մնալ «Պենյարոլ» ակումբում։

2017 թվականի ամռանը Նանդեսը տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբ։ «Լանուս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում։ Սեպտեմբերի 17-ին՝ «Գոդոյ Կրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ, Նանդեսը խփել է իր առաջին գոլը «Բոկա Խունիորս» ակումբի կազմում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբին Նանդեսը, Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելով Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի[6], Պերուի[7], Պարագվայի[8], Արգենտինայի[9], երկու անգամ Կոլումբիայի[10][11] և Բրազիլիայի[12][13] հավաքականների դեմ խաղերին։

Նույն տարվա ամռանը Նայտան Նանդեսը մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սերբիայի[14], Մեքսիկայի[15], Մալիի[16] և Բրազիլիայի[17] հավաքականների դեմ խաղերին։

Նույն տարվա սեպտեմբերի 9-ին Կոստա Ռիկայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Դիեգո Ռոլանին[18]։

2018 թվականի մայիսին Նայտան Նանդեսն ընդգրկվել է Ուրուգվայի հավաքականի նախնական հայտացուցակում (26 ֆուտբոլիստ)՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը[19]։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Եգիպտոսի[20], Սաուդյան Արաբիայի[21], России[22], Պորտուգալիայի[23] և Ֆրանսիայի[24]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ուրուգվայ «Պենյարոլ»

  • 1st Ուրուգվայի ֆուտբոլի առաջնություն – 2015/2016

Միջազգային

Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20)

  • 3rd Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնություն – 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Դանուբիո VS. Պենյարոլ 0:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 1.
  3. «Սուդ Ամերիկա VS. Պենյարոլ 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 14.
  4. «¿Qué te pasó Nahitan?: la debacle de Nández en los últimos meses» (իսպաներեն). republica.com.uy. 3 августа 2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Бока Хуниорс VS. Годой-Крус 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 17.
  6. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Չիլի (մինչև 20) 6:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 22.
  7. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 30.
  8. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 2.
  9. «Արգենտինա (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 8.
  10. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 16.
  11. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 5.
  12. «Բրազիլիա (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 18.
  13. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Բրազիլիա (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 27.
  14. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Սերբիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
  15. «Մեքսիկա (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3.
  16. «Մալի (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
  17. «Բրազիլիա (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 11.
  18. «Կոստա Ռիկա VS. Ուրուգվայ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 9.
  19. REVEALED: EVERY WORLD CUP 2018 SQUAD - FINAL 23-MAN LISTS
  20. «Եգիպտոս VS. Ուրուգվայ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 15.
  21. «Ուրուգվայ VS. Սաուդյան Արաբիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 20.
  22. «Уругвай VS. Россия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 25.
  23. «Ուրուգվայ VS. Պորտուգալիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 30.
  24. «Ուրուգվայ VS. Ֆրանսիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայտան Նանդես» հոդվածին։