Քրիստիան Ստուանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քրիստիան Ստուանի
U11 Christian Stuani 7529.jpg
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ և Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Կանելոնես, Ուրուգվայ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ

Քրիստիան Ստուանի (իսպ.՝ Christian Ricardo Stuani Curbelo; ծնվել է 12.10.1986 թվականին, Տալա, Կանելոնեսուրուգվայացի ֆուտբոլիստ Ժիրոնա ՖԱ-ի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող:

Կենսագրույուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Ստուանին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Դանուբիո ՖԱ»-ում 2004 թվականին: 2005 թվականին վարձակալությամբ տրվել է «Բելյա Վիստա»-յին, որտեղ իրեն փայլուն է դրսևորում, մրցաշրջանի կեսից խփելով 14 խաղում 12 գոլ: «Դանուբիո»-ն վարձակալությունից վերադարձրեց իր հարձակվողին և չսխալվեց — 2006/07 մրցաշրջանում Ստուանին օգնեց իր ակումբին դառնալ Ուրուգվայի չեմպիոն:

«Ռեջինա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարի 4-ին իտալական «Ռեջինա»-ն հայտարարեց 22-ամյա խաղացողի գնման մասին: 1,5 տարվա մեջ Իտալիայում Ստուանին կարողացավ խփել ընդամենը 1 գոլ 17 խաղում: 2009 թվականի օգոստոսի 4-ին «Ռեջինա»-ն վարձակալությամբ խաղացողին տալիս է իսպանական ակումբ սեգունդայի «Ալբասետեին»: Իսպանիայում շատ հաջողակ մրցաշրջան էր` նա 40 խաղում նա խփեց 23 գոլ իր թիմի օգտին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը որպես Սեգունդայի 2009/10 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Հաջորդ մրցաշրջանում Ստուանին վարձակալությամբ հանդես եկավ եկավ իսպանիայի առաջնությունում «Լեվանտե»-ի կազմում: Նրա արդյունավետությունը փոքր-ինչ ընկավ` 30 խաղում 8 գոլ: 2011/12 մրցաշրջանում Ստուանին երրորդ անգամ անընդմեջ տեղափոխվում է իսպանական ակումբ Ռասինգ վարձատրությամբ Սանտանդերից, որտեղ մեկ տարվա ընթացքում 32 խաղում կարողանում է խփել 9 գոլ:

«Էսպանյոլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամռանը Ստուանիի պայմանագրը «Ռեջինա»-ի հետ վերջանում է և ուրուգվայցին պաշտոնապես կնքեց 4-ամյա պայմանագիր Էսպանյոլի հետ: Սեպտեմբերի 2-ին առաջին խաղով մրցում էր իր նախկին թիմի «Լեվանտե»-ի դեմ, իսկ առաջին գոլը խփել է հոկտեմբերի 21-ին երբ հաղթանակ կորզեցին «Ռայո Վալեկանո»-ից (3:2):

«Միդլսբրո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 14-ին ուրուգվայցին երկու տարով պայմանագիր է կնքում անգլիական ակումբ «Միդլսբրո»-ի հետ, որը ներկայացնում էր Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը[2]: 2016 թվականի մայիսի 7-ին վերջնական խաղում Ստուանին գոլ է խփում Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դարպասին, և այդ խաղում խաղալով ոչ ոքի (1:1) հնարավորություն է տալիս իր թիմին դուրս գալ Անգլիայի Պրեմիեր Լիգա[3]: 2016 թվականի օգոստոցի 16-ին, Պրեմիեր Լիգայի իր առաջին խաղում հյուրի վիճակում դուբլ է ձևակերպում Սանդերլենդի հետ խաղում և օգնում է իր թիմին հաղթանակ կորզել 2:1 հաշվով[4]:

«Ժիրոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացնելով երկու մրցաշրջան Անգլիայում, 2017 թվականի հուլիսին Ստուանին վերադառնում է Իսպանիա, 3-տարվա պայմանագիր կնքելով Լա Լիգայի նորեկների` «Ժիրոնա»-ի հետ[5]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 14-ին Քրիստիան Ստուանին առաջին անգամ խաղաց ՈՒրուգվայի հավաքականի կողմից, փոխարինելով Լուիս Սուարեսին 85-րդ րոպեին ընդդեմ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Ընկերական խաղում (3:1)[6]: 2013 թվականի օգոստոսի 13-ին Ստուանին խաղաց 22-րդ րոպեին Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ, որը նույնպես վերջացավ Սելեստեի հաղթանակով 4:2 հաշվով[7]:

Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. Cristhian Stuani: Middlesbrough cleared to sign Espanyol striker, BBC Sport (7 августа 2015)
  3. Middlesbrough 1-1 Brighton & Hove Albion, BBC Sport (7 мая 2016)
  4. Sunderland 1-2 Middlesbrough, BBC Sport (21 августа 2016)
  5. Cristhian Stuani joins Girona from Middlesbrough, Sky Sports (21 июля 2017)
  6. «Польша — Уругвай — 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 14 ноября 2012։ Վերցված է 2013-08-15 
  7. «Япония — Уругвай — 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 14 августа 2013։ Վերցված է 2013-08-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]