Լուկաս Տոռեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Լուկաս Տոռեյրա
Lucas Torreira
Lucas Torreira 2019.jpg
Տոռեյրան Արսենալի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lucas Sebastián Torreira Di Pascua
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1996(1996-02-11)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ
Հասակ 166 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 11
Պատանեկան կարիերա
2010-2013 Ուրուգվայ Հուլիսի 18
2013 Ուրուգվայ Մոնտեվիդեո Ուոնդերերս
2013-2014 Իտալիա Պեսկարա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իտալիա Պեսկարա 5 (0)
2015-2018 Իտալիա Սամպդորիա 71 (4)
2015-2016   Իտալիա Պեսկարա 29 (4)
2018-ներկա Անգլիա Արսենալ 43 (3)
Ազգային հավաքական
2018-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 23 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 22-ի, 2019

Լուկաս Տոռեյրա (իսպ.՝ Lucas Torreira, փետրվարի 11, 1996(1996-02-11)[1][2], Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ), ուրուգվայացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսկարա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Տոռեյրան միացավ Պեսկարայի ակադեմիային[4]։ Պեսկարայի առաջին թիմի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2014 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Կարպիի դեմ խաղում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 16-ին՝ Վարեզեի դեմ խաղում[6]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 5 հանդիպում՝ ներառյալ Սերիա B-ի փլեյ-օֆֆի խաղերը։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 1-ին Տոռեյրան տեղափոխվեց Սամպդորիա 1․5 միլիոն եվրոյի դիմաց[7], սակայն 2015-16 մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ Պեսկարա՝ խաղաժամանակ ստանալու համար։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Զյուդտիրոլի դեմ խաղում[8]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ և օգնելով Պեսկարային նվաճել Սերիա A-ի ուղեգիր[9][10]։

2016 թվականի հուլիսի 1-ին Տոռեյրան վերադարձավ Սամպդորիա[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Բասանո Վիրտուսի դեմ խաղում[12]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[13][14]։ 2016-17 մրցաշրջանում Տոռեյրան դարձավ Սամպդորիայի հիմնական թիմի խաղացող։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[15]։ Նոյեմբերի 19-ին նա գոլ խփեց Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[16]։ Սամպդորիայի կազմում Տոռեյրան անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-19 մրցաշրջան

2018 թվականի հուլիսի 10-ին Տոռեյրան 26 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Արսենալ[17][18]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[19]՝ ստանալով 11 համարի մարզաշապիկը[20][21], որը նախկինում կրում էր Մեսութ Օզիլը[22]։ Ջեք Ուիլշերի՝ Վեստ Հեմ տեղափոխությունից[23][24] հետո Օզիլը վերցրեց 10 համարի մարզաշապիկը[25][26]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Տոռեյրան նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Գրանիտ Ջակային Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլայի դեմ խաղում[29]։

Իր առաջին գոլը Արսենալի կազմում Տոռեյրան խփեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[30][31]։ Դեկտեմբերի 8-ին նա խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման միակ գնդակը[32][33]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և հինգերորդ խաղում անընդմեջ ճանաչվելով Արսենալի լավագույն ֆուտբոլիստ[34]։ 2019 թվականի մարտի 2-ին Տոռեյրան հեռացվեց խաղադաշտից Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[35][36]։ 2019 թվականի մայիսի 29-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[37], սակայն Արսենալը պարտվեց 4-1 հաշվով[38][39]։ Իր առաջին մրցաշրջանում Տոռեյրան անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[40]։

Տոռեյրան Ուրուգվայի հավաքականի կազմում 2018 թվականին

2019-20 մրցաշրջան

2019 թվականի օգոստոսի 24-ին Տոռեյրան գոլի հեղինակ դարձավ Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Արսենալը պարտվեց 3-1 հաշվով[41][42]։ Հոկտեմբերի 30-ին նա կրկին գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[43], իսկ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 5-5 հաշվով և Արսենալը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[44][45]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեյրան առաջին անգամ Ուրուգվայի ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի մարտին[46]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 23-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[47][48]։

2018 թվականի մայիսին Տոռեյրան ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[49][50]։ Նա փոխարինման դուրս եկավ խմբային փուլի Եգիպտոսի[51][52] և Սաուդյան Արաբիայի[53][54] դեմ խաղերում, և իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 25-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[55][56]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[57][58]։ Տոռեյրան թիմի մեկնարկային կազմում մասնակցեց նաև փլեյ-օֆֆի Պորտուգալիայի[59] և Ֆրանսիայի[60] դեմ խաղերին, սակայն Ուրուգվայը դուրս մնաց առաջնության քառորդ եզրափակչից[61][62]։

2019 թվականի հունիսին Տոռեյրան մասնակցեց Կոպա Ամերիկային[63][64][65]՝ անցկացնելով 3 հանդիպում։ Ուրուգվայը հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պերուին[66][67]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պեսկարա 2014–15 Սերիա B 5 0 0 0 3 0 8 0
2015–16 29 4 2 1 3 1 34 6
Ընդհանուր 34 4 2 1 0 0 6 1 42 6
Սամպդորիա 2016–17 Սերիա A 35 0 1 0 36 0
2017–18 36 4 2 0 38 4
Ընդհանուր 71 4 3 0 0 0 0 0 74 4
Արսենալ 2018–19 Պրեմիեր Լիգա 34 2 1 0 12 0 3 0 50 2
2019–20 9 1 0 0 4 0 2 1 15 2
Ընդհանուր 43 3 1 0 16 0 5 1 65 4
Կարիերայի ընդհանուր 148 11 6 1 16 0 11 2 181 14

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[68]

Ուրուգվայ
Տարի Խաղեր Գոլեր
2018 13 0
2019 10 0
Ընդհանուր 23 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Uruguay - L. Torreira - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  4. Zeqiri Daniel (2018-06-15)։ «Lucas Torreira Arsenal watch: Who is he, what will he bring and what sort of World Cup is he having?»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-25 
  5. «Delfino Pescara 1936 - Carpi FC 1909, Oct 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  6. «Varese Calcio - Delfino Pescara 1936, May 16, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  7. «DONE DEAL: Sampdoria sign Pescara midfielder Lucas Torreira - Tribal Football»։ Վերցված է 2018-06-25 
  8. «Delfino Pescara 1936 - FC Südtirol, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  9. «Pescara promoted to Serie A after playoffs»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-25 
  10. AFP (2016-06-10)։ «Pescara seal promotion to Serie A»։ GulfNews։ Վերցված է 2018-06-25 
  11. «Torreira out to earn his Samp stripes: "I'm here for the long haul" - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2016-07-11։ Վերցված է 2018-06-25 
  12. «UC Sampdoria - Bassano Virtus 55 ST, Aug 14, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  13. «FC Empoli - UC Sampdoria, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  14. «Serie A TIM 2016/2017: Empoli - Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ Վերցված է 2018-06-25 
  15. «UC Sampdoria - Chievo Verona, Oct 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  16. «UC Sampdoria - Juventus FC, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  17. «Arsenal: Lucas Torreira agrees deal & Matteo Guendouzi set for medical»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-10։ Վերցված է 2018-07-12 
  18. sport Guardian (2018-07-10)։ «Arsenal complete £26.5m signing of Uruguay midfielder Lucas Torreira»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  19. Yousif Layth։ «Arsenal sign Uruguay World Cup star Lucas Torreira from Sampdoria»։ Hampstead Highgate Express (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-18-ին։ Վերցված է 2018-07-12 
  20. «Lucas Torreira to join Arsenal»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  21. «Arsenal sign Lucas Torreira from Sampdoria»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  22. «Lucas Torreira shirt number revealed after Arsenal confirm transfer»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-07-12 
  23. «Jack Wilshere joins West Ham on three-year deal»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-09։ Վերցված է 2018-07-12 
  24. Fisher Ben, Steinberg Jacob (2018-07-09)։ «Jack Wilshere joins West Ham on three-year deal after Arsenal exit»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  25. «'More than just a number': Mesut Ozil reacts to finally being given No.10 shirt»։ Metro (en-GB)։ 2018-07-03։ Վերցված է 2018-07-12 
  26. «Mesut Ozil shirt number: Arsenal star handed No.10 after Jack Wilshere exit | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12 
  27. «Arsenal FC - Manchester City, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  28. Taylor Daniel (2018-08-12)։ «Bernardo Silva sets seal on dominant Manchester City win over Arsenal»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  29. «Arsenal FC - Vorskla Poltava, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-20 
  30. «Arsenal FC - Tottenham Hotspur, Dec 2, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  31. Stadium David Hytner at the Emirates (2018-12-02)։ «Lucas Torreira caps Arsenal’s comeback in 4-2 derby win over 10-man Spurs»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-23 
  32. «Arsenal FC - Huddersfield Town, Dec 8, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  33. «Arsenal 1-0 Huddersfield Town: Lucas Torreira's late stunner sees hosts overcome Terriers» (en-GB)։ 2018-12-08։ Վերցված է 2019-11-23 
  34. «Arsenal fans are calling Torreira their signing of the season»։ www.shropshirestar.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  35. «Tottenham Hotspur - Arsenal FC, Mar 2, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  36. «Tottenham Hotspur 1-1 Arsenal: Hugo Lloris saves late penalty in north London derby» (en-GB)։ 2019-03-02։ Վերցված է 2019-11-23 
  37. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01 
  38. 38,0 38,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-10-01 
  39. Stadium Dominic Fifield at the Olympic, Baku (2019-05-29)։ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01 
  40. «Lucas Torreira | Football Stats | Arsenal | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-23 
  41. «Liverpool FC - Arsenal FC, Aug 24, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  42. Anfield Paul Wilson at (2019-08-24)։ «Mohamed Salah turns on the style as lethal Liverpool see off Arsenal»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-11-23 
  43. «Liverpool FC - Arsenal FC, Oct 30, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  44. «Liverpool 5-5 (5-4) Arsenal: Shootout decides 10-goal thriller» (en-GB)։ 2019-10-30։ Վերցված է 2019-11-23 
  45. Anfield Andy Hunter at (2019-10-30)։ «Curtis Jones and Liverpool beat Arsenal on penalties after 5-5 thriller»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-23 
  46. «Torreira earns first Uruguayan call-up | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2018-06-25 
  47. «Uruguay - Czech Republic, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  48. «Torreira makes Uruguay debut in China Cup victory over Czech Republic - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2018-03-23։ Վերցված է 2018-06-25 
  49. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  50. «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Վերցված է 2018-06-25 
  51. «Egypt - Uruguay, Jun 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  52. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Egypt - Uruguay - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է 2018-06-25 
  53. «Uruguay - Saudi Arabia, Jun 20, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  54. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Saudi Arabia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2018-06-25 
  55. Steinberg Jacob (2018-06-25)։ «Uruguay 3-0 Russia: World Cup 2018 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-06-25 
  56. «World Cup 2018: Uruguay ease to victory over Russia to win Group A»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-25։ Վերցված է 2018-06-25 
  57. «Uruguay - Russia, Jun 25, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  58. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Uruguay beat ten-man Russia to win Group A - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-06-25 
  59. «Uruguay keep it clean as Edinson Cavani knocks Portugal out in the round of 16»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-07-12 
  60. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին։ Վերցված է 2018-07-12 
  61. «World Cup 2018: France beat Uruguay 2-0 to reach semi-final»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-06։ Վերցված է 2018-07-12 
  62. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին։ Վերցված է 2018-07-12 
  63. «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-26-ին։ Վերցված է 2019-08-19 
  64. «Injured Suarez included in Uruguay's Copa America squad»։ Sport (անգլերեն)։ 2019-05-30։ Վերցված է 2019-08-19 
  65. Onefootball։ «Suarez included in Uruguay's final Copa America squad»։ Onefootball (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  66. «Uruguay - Peru, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18 
  67. «Copa America: Peru beat Uruguay on penalties to reach semi-finals» (en-GB)։ 2019-06-29։ Վերցված է 2019-08-18 
  68. 68,0 68,1 «Lucas Torreira»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]