Գաստոն Ռամիրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաստոն Ռամիրես
Gastón Ramírez
Ռամիրեսը Ուրուգվայի հավաքականի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gastón Exequiel Ramírez Pereyra
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1990(1990-12-02)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ
Հասակ 183 սմ
Քաշ 78կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 11
Պատանեկան կարիերա
2005-2008 Ուրուգվայ Պենյարոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2010 Ուրուգվայ Պենյարոլ 42 (8)
2010-2012 Իտալիա Բոլոնյա 58 (12)
2012-2016 Անգլիա Սաութհեմպտոն 48 (6)
2014-2015   Անգլիա Հալ Սիթի 22 (1)
2016   Անգլիա Միդլսբրո 18 (7)
2016-2017 Անգլիա Միդլսբրո 24 (2)
2017-ներկա Իտալիա Սամպդորիա 86 (14)
Ազգային հավաքական
2008-2009 Ուրուգվայ Ուրուգվայ Մ20 13 (3)
2012 Ուրուգվայ Ուրուգվայ Մ23 5 (2)
2010-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 43 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 9-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 9-ի, 2018

Գաստոն Ռամիրես (իսպ.՝ Gastón Ramírez, դեկտեմբերի 2, 1990(1990-12-02)[1][2], Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենյարոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամիրեսը Պենյարոլի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մարտի 21-ին՝ փոխարինման մտնելով Դեֆենսոր Սպորտինգի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 13-ին՝ Ատենասի դեմ խաղում[5]։ 2010 թվականի հունվարի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[6]։ Պենյարոլի կազմում Գաստոն Ռամիրեսը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ, իսկ Պենյարոլը հաղթեց Ուրուգվայի առաջնությունը[7]։

Բոլոնյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 25-ին Ռամիրեսը 2․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բոլոնյա[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Կատանիայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 17-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Մոդենայի դեմ խաղում[11][12]։ Նոյեմբերի 25-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կալյարիի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի հունվարի 23-ին՝ Լացիոյի դեմ խաղում[15][16]։ Մայիսի 15-ին ուրուգվայցին գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից այս հանդիպման 80-րդ րոպեին[17]։ Հոկտեմբերի 30-ին Ռամիրեսը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Նոյեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[18]։ Բոլոնյայի կազմում Ռամիրեսը անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Սաութհեմպտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 31-ին Ռամիրեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Սաութհեմպտոնի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստերլինգ[21][22]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց սեպտեմբերի 15-ին՝ փոխարինելով Սթիվեն Դևիսին Արսենալի դեմ խաղում[23][24]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 22-ին՝ Աստոն Վիլայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Սաութհեմպտոնի կազմում խփեց սեպտեմբերի 29-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[26][27]։ Նոյեմբերի 25-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[28][29]։ 2013 թվականի ապրիլի 27-ին նա հեռացվեց խաղադաշտից Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 70-րդ րոպեին[30][31]։ Օգոստոսի 27-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Բարնսլիի դեմ խաղում[32][33]։

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Ռամիրեսը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Հալ Սիթի[34][35][36]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ փոխարինելով Մոհամեդ Դիամեին Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[37][38]։ Նոյեմբերի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 50-րդ րոպեին[39][40]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 26-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[41][42]։ Հալ Սիթիի կազմում Ռամիրեսը անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[43]։ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին նա գոլային փոխանցում տվեց Սադիո Մանեին Լիվերպուլի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[44][45]։ Սաութհեմպտոնի կազմում Ռամիրեսը անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Միդլսբրո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 26-ին Ռամիրեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Միդլսբրոյին[46][47]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 9-ին՝ Միլտոն Քինս Դոնսի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 23-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[49][50]։ Մարտի 4-ին Ռամիրեսը դուբլ ձևակերպեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[51][52]։ Ապրիլի 5-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[53][54]։ Վարձավճարի ընթացքում Ռամիրեսը դարձավ 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 18 խաղերում[55]՝ օգնելով Միդլսբրոյին տեղափոխվել Չեմպիոնշիպ[56][57]։ 2016 թվականի հուլիսի 22-ին ուրուգվայցին լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միդլսբրո՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[58]։ Հոկտեմբերի 29-ին նա գոլ խփեց Բորնմուտի դեմ խաղում[59][60], որը ճանաչվեց ամսվա լավագույն գոլ[61]։ Միդլսբրոյի կազմում Ռամիրեսը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 4-ին Ռամիրեսը 9․85 ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Սամպդորիա[62][63][64][65]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ֆոջայի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 4-ին՝ Ջենոայի դեմ խաղում[67]։ Նոյեմբերի 28-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[68]։ Դեկտեմբեր 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում[69]։ Դեկտեմբերի 23-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում[70]։ 2018 թվականի հունվարի 21-ին ուրուգվայցին 3 գոլային փոխանցում տվեց Ֆիորենտինայի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սամպդորիային[71]։ Իր առաջին մրցաշրջանում Ռամիրեսը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[72]։

Ռամիրեսը Ուրուգվայի հավաքականի կազմում 2011 թվականին

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամիրեսը ներկայացրել է Ուրուգվայը մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2009 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[73]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[74], իսկ Ուրուգվայը դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Բրազիլիային[75][76]։ 2012 թվականին Ռամիրեսը մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[77]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում[78]՝ գոլի հեղինակ դառնալով ԱՄԷ-ի դեմ խաղում[79][80], իսկ Ուրուգվայը դուրս մնաց խմբային փուլից[81][82]։

Իր դեբյուտը Ուրուգվայի ազգային հավաքականում Ռամիրեսը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Ինդոնեզիայի դեմ խաղում[83][84]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի մարտի 25-ին՝ Էստոնիայի դեմ ընկերական խաղում[85]։ 2013 թվականին Ռամիրեսը մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[86]՝ անցկացնելով 2 հանդիպում[87], իսկ Ուրուգվայը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում[88]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Իտալիային[89]։

2014 թվականի հունիսին Ռամիրեսը ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[90][91][92]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[93]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Իտալիայի դեմ խաղում[94][95][96]։ Ուրուգվայը դուրս մնաց 1/8 եզրափակչում՝ 2-0 հաշվով պարտվելով Կոլումբիային[97][98]։ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին Ռամիրեսը 2 գոլային փոխանցում տվեց Օմանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[99]։ 2016 թվականին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[100][101]՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 խաղերում, իսկ Ուրուգվայը դուրս մնաց խմբային փուլից[102][103]։ 2018 թվականին Ռամիրեսը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար նախնական 26-հոգանոց կազմում[104][105], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[106][107][108]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ[109]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պենյարոլ 2009–10 Պրիմերա Դիվիզիոն 30 6 0 0 4 1 34 7
Բոլոնյա 2010–11 Սերիա A 25 4 2 3 0 0 27 7
2011–12 33 8 0 0 0 0 33 8
Ընդհանուր 58 12 2 3 0 0 0 0 60 15
Սաութհեմպտոն 2012–13 Պրեմիեր Լիգա 26 5 0 0 0 0 26 5
2013–14 18 1 1 0 3 2 22 3
2014–15 1 0 0 0 1 0 2 0
2015–16 3 0 0 0 2 0 5 0
Ընդհանուր 48 6 1 0 0 0 6 2 55 8
Հալ Սիթի (վարձավճար) 2014–15 Պրեմիեր Լիգա 22 1 0 0 0 0 22 1
Միդլսբրո 2015–16 Չեմպիոնշիպ 18 7 0 0 0 0 18 7
2016–17 Պրեմիեր Լիգա 24 2 2 0 0 0 26 2
Ընդհանուր 42 9 2 0 0 0 0 0 44 9
Սամպդորիա 2017–18 Սերիա A 37 3 3 2 40 5
2018–19 2 0 1 0 3 0
Ընդհանուր 39 3 4 2 0 0 0 0 43 5
Կարիերայի ընդհանուր 239 37 9 5 6 2 10 3 258 45

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ[109]

Ուրուգվայ
Տարի Խաղեր Գոլեր
2010 3 0
2011 5 0
2012 6 0
2013 12 0
2014 8 0
2016 8 0
2018 1 0
Ընդհանուր 43 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենյարոլ

Միդլսբրո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Uruguay - G. Ramírez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Peñarol vs. Defensor Sporting - Football Match Line-Ups - March 21, 2009 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  5. «Club Atlético Atenas de San Carlos - CA Peñarol, Dec 13, 2009 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Club Atlético Cerro - CA Peñarol, Jan 30, 2010 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 FootballDatabase.com. «Uruguay Primera Division 2009/10, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. «UFFICIALE: doppio colpo del Bologna, ecco Ramirez e Tine - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Calcio Catania - Bologna FC 1909, Sep 26, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «US Palermo - Bologna FC 1909, Oct 17, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Bologna FC 1909 - Modena FC 2018, Oct 27, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. Andrea, Tosi. «Il Bologna dice grazie a Ramirez». archiviostorico.gazzetta.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. «Cagliari Calcio - Bologna FC 1909, Nov 25, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. Francesco, Velluzzi. «Bologna, una lezione in tre gol Il Cagliari travolto ed eliminato». archiviostorico.gazzetta.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. «Bologna FC 1909 - SS Lazio, Jan 23, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  16. «Goles uruguayos en Italia». futbol.com.uy - Montevideo Portal (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. «ACF Fiorentina - Bologna FC 1909, May 15, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  18. «UFFICIALE: Bologna, rinnova Ramirez - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  19. «Ramírez Completes Saints Switch». Southampton FC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  20. «Gaston Ramirez completes move to Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  21. «Southampton sign Gaston Ramirez from Bologna | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  22. Wilson, Jeremy (2012 թ․ օգոստոսի 31). «Southampton obliterate their transfer record to secure the £12 million arrival of Gaston Ramirez from Bologna» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  23. «Arsenal FC - Southampton FC, Sep 15, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  24. «Arsenal 6-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  25. «Southampton FC - Aston Villa, Sep 22, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  26. «Everton FC - Southampton FC, Sep 29, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  27. «Everton 3-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  28. «Southampton FC - Newcastle United, Nov 25, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  29. «Southampton 2-0 Newcastle». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  30. «Southampton FC - West Bromwich Albion, Apr 27, 2013 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  31. «Southampton 0-3 West Brom». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  32. «Barnsley FC - Southampton FC, Aug 27, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  33. «Barnsley 1-5 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  34. «Official: Hull City sign Ramirez from Southampton on season-long loan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  35. «Transfer news: Hull City sign Gaston Ramirez on loan from Southampton». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  36. «Saints' Ramirez joins Hull on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  37. «Hull City - West Ham United, Sep 15, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  38. «Hull City 2-2 West Ham United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  39. «Hull City - Tottenham Hotspur, Nov 23, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  40. «Hull City 1-2 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  41. «Sunderland AFC - Hull City, Dec 26, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  42. «Sunderland 1-3 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  43. «Gaston Ramirez | Football Stats | Sampdoria | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  44. «Liverpool FC - Southampton FC, Oct 25, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  45. «Liverpool 1-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  46. «Ramírez joins Boro on loan». Southampton FC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  47. «Middlesbrough: Gaston Ramirez signs on loan from Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  48. «Milton Keynes Dons - Middlesbrough FC, Feb 9, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  49. «Middlesbrough FC - Cardiff City, Feb 23, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  50. «Middlesbrough 3-1 Cardiff City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  51. «Middlesbrough FC - Wolverhampton Wanderers, Mar 4, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  52. «Middlesbrough 2-1 Wolverhampton Wanderers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  53. «Middlesbrough FC - Huddersfield Town, Apr 5, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  54. «Middlesbrough 3-0 Huddersfield: Boro power past Huddersfield». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  55. «Gaston Ramirez | Football Stats | Sampdoria | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  56. 56,0 56,1 Taylor, Louise (2016 թ․ մայիսի 7). «Middlesbrough promoted to Premier League after 1-1 draw with Brighton». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  57. «Middlesbrough promoted to Premier League as it happened». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  58. «Gaston Ramirez joins Middlesbrough on three-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  59. «Middlesbrough FC - AFC Bournemouth, Oct 29, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  60. «Middlesbrough 2-0 Bournemouth». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  61. Vickers, Anthony (2016 թ․ նոյեմբերի 7). «Gaston Ramirez wins Match of the Day Goal of the Month award». gazettelive. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  62. «Uruguayan Ramirez joins the Blucerchiati from Middlesbrough - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  63. «Gaston Ramirez Completes Serie A Move | Middlesbrough FC». www.mfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  64. «Gaston Ramirez: Middlesbrough forward joins Sampdoria». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  65. «Official: Sampdoria sign Ramirez». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  66. «UC Sampdoria - Foggia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  67. «Genoa CFC - UC Sampdoria, Nov 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  68. «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Nov 28, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  69. «Cagliari Calcio - UC Sampdoria, Dec 9, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  70. «SSC Napoli - UC Sampdoria, Dec 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  71. «UC Sampdoria - ACF Fiorentina, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  72. «Gaston Ramirez | Football Stats | Sampdoria | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  73. «Román fue presentado en Peñarol». futbol.com.uy - Montevideo Portal (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  74. FIFA.com. «FIFA U-20 World Cup Egypt 2009 - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  75. «Brazil U20 - Uruguay U20, Oct 7, 2009 - U20-Weltmeisterschaft 2009 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  76. FIFA.com. «Brazilian brilliance undoes Uruguay». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  77. «London 2012: Liverpool's Luis Suarez selected in Uruguay squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  78. FIFA.com. «Men's Olympic Football Tournament: Uruguay - Statistics - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  79. «United Arab Emirate Olympic Team - Uruguay Olympia, Jul 26, 2012 - Olympic Games - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  80. Hunter, Andy (2012 թ․ հուլիսի 26). «London 2012: UAE 1-2 Uruguay | Olympic men's football Group A». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  81. «Olympics football: GB beat Uruguay to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  82. «Great Britain 1 Uruguay 0: Super Sturridge adds to the joy and puts Team GB in quarters». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  83. «Indonesia - Uruguay, Oct 8, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  84. «Indonesia v Uruguay Live Commentary & Result, 08/10/2010, Friendlies | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  85. «Estonia - Uruguay, Mar 25, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  86. «ConFed Cup NEWS - Uruguay brings Cavani and Suarez». www.aboutbrasil.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  87. FIFA.com. «FIFA Confederations Cup Brazil 2013 - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  88. FIFA.com. «Buffon stars as Italy win shootout & bronze». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  89. «Uruguay - Italy, Jun 30, 2013 - Confederations Cup 2013 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  90. «World Cup 2014: Luis Suarez named in final Uruguay squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  91. «Uruguay squad for 2014 World Cup: the 23 chosen by Oscar Tabarez Washington». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  92. Editorial, Reuters. «Uruguay name 23-man World Cup squad». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  93. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  94. «Italy - Uruguay, Jun 24, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  95. «World Cup: Italy 0-1 Uruguay». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  96. FIFA.com. «Godin delights Uruguay, sends Italy home». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  97. «Colombia - Uruguay, Jun 28, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  98. FIFA.com. «Rodriguez brace sets up Brazil showdown». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  99. «Oman - Uruguay, Oct 13, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  100. «Suarez heads up 23-man Uruguay squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  101. «Uruguay preview for Copa America Centenario - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  102. «Uruguay eliminated from the Copa America». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  103. Philadelphia, Reuters in (2016 թ․ հունիսի 10). «Luis Suárez fumes as Venezuela dump Uruguay out of Copa América». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  104. «Lodeiro joins Suarez, Cavani in Uruguay squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  105. «World Cup 2018: Uruguay announce preliminary 26-man squad». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  106. «World Cup 2018: Uruguay leave out Gaston Ramirez». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  107. «Suarez and Cavani lead Uruguay World Cup squad as Gaston Ramirez misses out | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  108. NDTVSports.com. «FIFA World Cup: Gaston Ramirez Left Out Of Uruguay Squad – NDTV Sports». NDTVSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  109. 109,0 109,1 «Gastón Ramírez». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաստոն Ռամիրես» հոդվածին։