Անդրեա Բերտոլաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Անդրեա Բերտոլաչի
Andrea Bertolacci.jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1991(1991-01-11)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Անդրեա Բերտոլաչի (իտալերեն՝ Andrea Bertolacci, հունվարի 11, 1991(1991-01-11)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոմա», «Լեչե»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտոլաչին «Ռոմա» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում հանդես է եկել 2009-2012 թվականների ընթացքում։

2010-2012 թվականները Բերտոլաչին վարձակալական հիմունքներով անցկացրել է «Լեչե»-ի կազմում։

«Ջենոա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամռանը «Ջենոա»-ն գնել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը[3]։ 2015 թվականի հունիսի 23-ին իտալական ակումբը 8.5 միլիոն եվրոյի դիմաց գնել է ֆուտբոլիստի տրանսֆերի 50%-ը[4]։

«Միլան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 29-ին 20 միլիոն եվրոյի դիմաց Անդրեա Բերտոլաչին տեղափոխվել է «Միլան»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Բերտոլաչին նշել է 2014 թվականի նոյեմբերի 9-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում[6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա
Տարի Խաղ Գոլ
2014 1 0
2015 4 0
Արդյունք 5 0

Ջեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]