Յակուբ Յանկտո
![]() Յանկտոն 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1996[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրահա, Չեխիա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Ուդինեզեից) | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2014 |
![]() | ||
2014-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա |
![]() | 65 | (9) |
2015-2016 |
→ ![]() | 34 | (5) |
2018-ներկա |
→ ![]() | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 |
![]() | 2 | (0) |
2014 |
![]() | 7 | (4) |
2014-2015 |
![]() | 6 | (0) |
2015 |
![]() | 4 | (1) |
2016-2017 |
![]() | 7 | (3) |
2017-ներկա |
![]() | 12 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յակուբ Յանկտո (չեխ.՝ Jakub Jankto, հունվարի 19, 1996[1][2][3], Պրահա, Չեխիա), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ուդինեզեից վարձավճարով հանդես է գալիս Սամպդորիայի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Յանկտոն սկսել է Սլավիա Պրահայում։ 2014 թվականի հուլիսի 16-ին նա 700․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[5]։ 2015 թվականի հուլիսի 27-ին Յանկտոն 1 տարվա վարձավճարով միացավ Ասկոլիին[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 2-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 3-ին՝ Կոմոյի դեմ խաղում[9]։ Դեկտեմբերի 27-ին Յանկտոն 2 գոլային փոխանցում տվեց Սպեցիայի դեմ խաղում[10]։ 2016 թվականի հունվարի 23-ին նա խփեց Վիրտուս Լանչանոյի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Մարտի 12-ին չեխը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավելինոյի դեմ խաղում[12]։ Ասկոլիի կազմում Յանկտոն անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
2016-17 մրցաշրջանում Յանկտոն վերադարձավ Ուդինեզե։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինելով Պաբլո Արմերոյին Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 21-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Ուդինեզեի կազմում խփեց հոկտեմբերի 15-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[15]։ 2017 թվականի մարտի 12-ին Յանկտոն գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ Նոյեմբերի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պերուջայի դեմ խաղում[17]։ Դեկտեմբերի 4-ին չեխը դուբլ ձևակերպեց Կրոտոնեի դեմ խաղում[18]։
2018 թվականի հուլիսի 6-ին Յանկտոն 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Կառոլ Լինետիին Վիտերբեզեի դեմ խաղում[22][23]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24][25]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանկտոն ներկայացրել է Չեխիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Դանիայի դեմ խաղում[27][28], իսկ Չեխիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[29]։
Իր դեբյուտը Չեխիայի ազգային հավաքականում Յանկտոն նշեց 2017 թվականի մարտի 22-ին՝ փոխարինման մտնելով Լիտվայի դեմ ընկերական խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[30][31]։ Մարտի 26-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սան Մարինոյի դեմ խաղում՝ օգնելով Չեխիային հաղթել 6-0 հաշվով[32]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ասկոլի (վարձավճար) | 2015–16 | Սերիա B | 34 | 5 | 1 | 0 | — | 35 | 5 | |||
Ուդինեզե | 2016–17 | Սերիա A | 29 | 5 | 1 | 0 | 30 | 5 | ||||
2017–18 | 36 | 4 | 3 | 2 | 39 | 6 | ||||||
Ընդհանուր | 65 | 9 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 69 | 11 | ||
Սամպդորիա (վարձավճար) | 2018–19 | Սերիա A | 1 | 0 | 1 | 1 | — | 2 | 1 | |||
Կարիերայի ընդհանուր | 100 | 14 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 106 | 17 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[33]
Չեխիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 10 | 1 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 12 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 22, 2017 | Քաղաքային մարզադաշտ, Ուստի նադ Լաբեմ, Չեխիա | ![]() |
2–0 | 3–0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Czech Republic - J. Jankto - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Jankto nikdy nehrál ligu, teď jde slávistický talent za miliony do Udine»։ iDNES.cz։ 2014-07-16։ Վերցված է 2018-09-04
- ↑ regionale Picus, giornale web d’informazione։ «Jakub Jankto in prestito all'Ascoli Picchio dall'Udinese»։ Picus – Giornale d’informazione regionale (իտալերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Ascoli Calcio - Cosenza Calcio, Aug 2, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Ascoli Calcio - Virtus Entella, Sep 15, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Como 1907 - Ascoli Calcio, Oct 3, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Ascoli Calcio - Spezia Calcio, Dec 27, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Ascoli Calcio - SS Virtus Lanciano, Jan 23, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Ascoli Calcio - Calcio Avellino SSD, Mar 12, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Udinese Calcio - Spezia Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Udinese Calcio - ACF Fiorentina, Sep 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Juventus FC - Udinese Calcio, Oct 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Delfino Pescara 1936 - Udinese Calcio, Mar 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Udinese Calcio - AC Perugia Calcio, Nov 30, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «FC Crotone - Udinese Calcio, Dec 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Jankto joins Samp on initial loan deal - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2018-07-06։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Official: Samp sign Jankto | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Official: Sampdoria sign Arsenal and Milan target»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «UC Sampdoria - A.D.C. Viterbese Castrense, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Sampdoria vs Viterbese»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Sampdoria v Viterbese Castrense Live Commentary & Result, 12/08/2018, Coppa Italia | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «LIVE Sampdoria - Viterbese Castrense - Coppa Italia - 12 August 2018»։ Eurosport։ 2018-08-12։ Վերցված է 2018-09-04
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Czech Republic – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29
- ↑ «Czech Republic U21 - Denmark U21, Jun 24, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Czech Republic-Denmark – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29
- ↑ «Czech Republic - Lithuania, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «LIVE Czech Republic - Lithuania - International friendlies - 22 March 2017»։ Eurosport։ 2017-03-22։ Վերցված է 2018-09-04
- ↑ «San Marino - Czech Republic, Mar 26, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ 33,0 33,1 «Jakub Jankto»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յակուբ Յանկտո Վիքիպահեստում |
---|
- Յանկտոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Յանկտոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Յանկտոն transfermarkt-ում
- Յանկտոն soccerbase.com-ում
- Յանկտոն WhoScored.com կայքում
- Յանկտոն Սամպդորիայի պաշտոնական կայքում
- Յանկտոն Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-09-13 at the Wayback Machine.
- Յանկտոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Չեխ ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սլավիա Պրահայի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Ասկոլիի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ