Պունտա դել Էստե
Բնակավայր | ||
---|---|---|
իսպ.՝ Punta del Este | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
Մակերես | 20,35 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | 9277 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Հեռախոսային կոդ | 42 | |
Փոստային դասիչ | 20100 | |
Պաշտոնական կայք | maldonado.uy/?mi=PuntadelEste#municipio | |
| ||
Պունտա դել Էստե (անգլ.՝ Punta del Este, Իսպաներեն արտասանություն՝ [ˈpunta ðel ˈeste]), առողջարանային քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Մալդոնադո դեպարտամենտում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մշտական բնակչության թվաքանակը շուրջ 9.280 է[1], ամռանը բնակիչների թիվը մեծապես ավելանում է։
Քաղաքը պատկերավոր կերպով հաճախ անվանում են «հարավի Մոնակո», «Ատլանտյանի մարգարիտ», «Հարավային Ամերիկայի Հեմփտոն», համեմատում են Մայամիի, Կաննի հետ[2][3][4]։
Պունտա դել Էստեի ուշագրավ տեսարժանություններից հսկա ձեռքի են Լա Մանո արձանը, Սանտորինիի ոճով կառուցված Կասապուեբլո համալիրը, Enjoy Punta del Este հյուրանոցա-խաղատնային համալիրը, Լա Բառայի շքեղ շրջական, Պուենտե Գարսոն կամուրջը, Գոռիտի կղզյակը[5], հազվագյուտ ծառատեսակներով հայտնի Արբորետում Լուսիչ բուսաբանական այգին, Ծովի թանգարանը, համաշխարհային առևտրի կենտրոնը[6]... Քաղաքի գեատեսիլ հրապարակներից մեկում, որը կրում է Հայաստանի Հանրապետության անունը, տեղադրված է հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մարդահամարի տվյալներով Պունտա դել Էստեի մշտական բնակչության թվաքանակը եղել է 9.277[1] (Intendencia Departamental de Maldonado-ի տվյալներով՝ ամբողջ համայնքի բնակչների ընդհանուր թիը հասել է մոտավորապես 15 հազարի)[7]։ Քաղաքում արձանագրվել է 23.954 տուն, բնակարան, կացարան[8]՝ ամբողջ համայնքի զբաղեցրած 48 կմ2 (19 sq mi) ընդհանուր տարածքի վրա։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1963 | 5,272 |
1975 | 7,197 |
1985 | 6,731 |
1996 | 8,294 |
2004 | 7,298 |
2011 | 9,277 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[9]
Աստիճանաբար ավելի ու ավելի շատ արգենտինացիներ, բրազիլացիներ, եվրոպացիներ են Պունտա դել Էստեն ընտրում որպես իրենց մշտական բնակության վայր։ Նրանց հրապուրում են բնության շքեղությունը, խաղաղ միջավայրը, առաջարկվող կրթական ծառայությունների անընդհատ աճող մակարդակը[10]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պունտա դել Էստեն ունի օվկիանոսային կլիմա, որը Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ կրում է Cfb նիշը։ Ամառներն այստեղ հաճելիորեն տաք են, ձմեռները՝ զով։ Ամենաշոգ ամսվա միջին ջերմաստիճանը մոտավորապես 22 °C է և մոտ է խոնավ մերձարևադարձային կլիմային (Cfa)[11] (նման է Հարավարևելյան Ավստրալիայի կլիմային)[12]։
Պունտա դել Էստե (թերակղզին), բարձրությունը՝ 16 մ, 1961–1990 normalsի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37.0 (98.6) |
34.4 (93.9) |
34.4 (93.9) |
30.6 (87.1) |
29.8 (85.6) |
26.6 (79.9) |
28.3 (82.9) |
27.4 (81.3) |
31.0 (87.8) |
31.8 (89.2) |
32.2 (90) |
37.6 (99.7) |
37.6 (99.7) |
Միջին բարձր °C (°F) | 25.2 (77.4) |
25.1 (77.2) |
24.0 (75.2) |
21.2 (70.2) |
18.2 (64.8) |
14.8 (58.6) |
14.4 (57.9) |
14.7 (58.5) |
16.0 (60.8) |
18.4 (65.1) |
21.0 (69.8) |
23.8 (74.8) |
19.7 (67.5) |
Միջին օրական °C (°F) | 21.6 (70.9) |
21.7 (71.1) |
20.6 (69.1) |
17.9 (64.2) |
15.0 (59) |
12.2 (54) |
11.5 (52.7) |
11.6 (52.9) |
12.8 (55) |
15.0 (59) |
17.4 (63.3) |
20.0 (68) |
16.4 (61.5) |
Միջին ցածր °C (°F) | 18.1 (64.6) |
18.4 (65.1) |
17.6 (63.7) |
14.9 (58.8) |
12.1 (53.8) |
9.5 (49.1) |
8.7 (47.7) |
8.8 (47.8) |
9.9 (49.8) |
11.4 (52.5) |
14.1 (57.4) |
16.4 (61.5) |
13.3 (55.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 10.2 (50.4) |
11.6 (52.9) |
10.4 (50.7) |
6.8 (44.2) |
3.4 (38.1) |
−0.2 (31.6) |
1.4 (34.5) |
1.4 (34.5) |
1.6 (34.9) |
4.0 (39.2) |
7.4 (45.3) |
7.0 (44.6) |
−0.2 (31.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 75.4 (2.969) |
84.8 (3.339) |
79.3 (3.122) |
84.0 (3.307) |
91.4 (3.598) |
80.3 (3.161) |
90.3 (3.555) |
93.9 (3.697) |
93.1 (3.665) |
85.0 (3.346) |
86.8 (3.417) |
66.6 (2.622) |
1010,9 (39,798) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 8 | 9 | 9 | 9 | 9 | 10 | 10 | 9 | 9 | 9 | 8 | 8 | 107 |
Միջին ամսական արևային ժամ | 263.8 | 212.5 | 243.0 | 181.3 | 147.0 | 103.8 | 118.8 | 157.5 | 169.3 | 234.5 | 217.5 | 289.3 | 2338,3 |
Աղբյուր #1: WMO[13] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (extremes, sun and mean temperature)[14] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Censos 2011 Cuadros Maldonado»։ INE։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2012-ին։ Վերցված է 25 August 2012
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-09-ին։ Վերցված է 2021-01-27
- ↑ https://www.mansionglobal.com/articles/17089-punta-del-este-where-south-america-s-elite-kick-off-the-summer
- ↑ https://www.theguardian.com/cities/2016/jan/20/punta-del-este-uruguay-elitest-gated-city-urban-future-st-tropez-south-america
- ↑ Isla Gorriti (es)
- ↑ https://www.elobservador.com.uy/punta-del-este-tendra-su-world-trade-center-donde-trabajaran-1200-personas-n1152473
- ↑ «Presupuesto-2011-2015»։ Intendencia Departamnetal de Maldonado։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2011-ին։ Վերցված է 11 September 2012
- ↑ «Censos 2011 Maldonado»։ INE։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 7 September 2012-ին։ Վերցված է 25 August 2012
- ↑ «Statistics of urban localities (1963–2004)»։ INE։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 23 March 2015-ին։ Վերցված է 8 September 2012
- ↑ «Foreign residents in Punta del Este» (իսպաներեն)։ El Observador։ 28 November 2013։ Արխիվացված է օրիգինալից 4 December 2013-ին։ Վերցված է 28 November 2013
- ↑ «Punta del Este, Uruguay Köppen Climate Classification (Weatherbase)»։ Weatherbase։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Find cities with a similar climate»։ Vivid Maps (en-US)։ Վերցված է 2019-02-15
- ↑ «World Weather Information Service»։ WMO
- ↑ «Punta del Este Climate Normals 1961-1990»։ NOAA։ Վերցված է April 8, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պունտա դել Էստե Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիճամփորդն ունի Պունտա դել Էստեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Համայնքապետարանի պաշտոնական կայքէջը Archived 2021-01-28 at the Wayback Machine.
- Պունտա դել Էստե հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
|