Հեմփթոն Քորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմփթոն Քորթ
անգլ.՝ Hampton Court
Hampton Court Palace on a January Afternoon.jpg
Երկիր` Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ճարտարապետական ոճ` ուշ գոթիկա, բարոկկո
Ճարտարապետ` Քրիստոֆեր Ռեն
Կառուցման
ժամանակաշրջան`
1514-1733

Հեմփթոն Քորթ (անգլ.՝ Hampton Court), պալատական համալիր Լոնդոնում:

Գտնվում է Թեմզայի ձախ ափին` Թեմզայի Ռիչմոնդ շրջանում` քաղաքի կենտրոնից 18 կմ հեռավորության վրա:

Կառուցվել է 1514 թվականին թագավորի սիրելի կարդինալ Թոմաս Ուոլսիի համար, ով իր հերթին 1529 թվականին այն նվիրել է Հենրի VIII-ին: XVII դարի երկրորդ կեսին` Վիլհելմ III-ի օրոք, ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի նախագծով այն վերակառուցվել է բարոկկո ոճով . Ռենը երազում էր պալատը դարձնել անգլիական Վերսալ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի պատմությունը սկսվում է 1514 թվականից, երբ Հենրի VIII արքայի սիրելի կարդինալ Թոմաս Ուոլսին ձեռք է բերում հողակտոր, որը նախկինում պատկանել էր Հիվանդախնամների միաբանությանը: Հաջորդ 7 տարիներին վերածննդի և գոթիկայի ոճերով կառուցվել է պալատը, որի համար Ուոլսին ծախսել է 200 հազար կրոն: Ճարտարապետության բրիտանացի պատմաբան Ջոնաթան Ֆոյլը 2002 թվականին առաջ է քաշել վարկած, որի համաձայն` Ուոլսիի նախընտրության վրա ազդեցություն կարող էր թողած լինել կարդինալների համար նախատեսված De Cardinalatu ձեռնարկը, որը պալատական ճարտարապետական կառույցների շինարարության խորհրդատվություն էր պարունակում[1]: Ուոլսիի մտահղացումներն իրականություն է դարձրել իտալացի վարպետների խումբը:

1529 թվականին կարդինալի պալատն անցել է Հենրի VIII-ին, որի օրոք պալատն ընդարձակվել և վերակառուցվել է` պահպանելով ճարտարապետական նախնական ոճը: 1530-ական թվականներին կառուցվել են մեծ սրահը և թենիսի թագավորական դաշտը: 1540 թվականին երկրորդ ներքին բակի դարպասները զարդարվել են 4.6 մ տրամագծով աստղագիտական ժամացույցով: 1537 թվականին` Էդուարդ VI-ի ծննդաբերության ժամանակ, պալատում մահացել է Հենրի VIII-ի երրորդ կինը` Ջեյն Սեյմուրը: Հետագա մեկուկես դարերի ընթացքում Հեմփթոն քորթը եղել է անգլիացի միապետների հիմնական նստավայրը քաղաքից դուրս:

Պալատական այգին` բրգաձև կենիներով

1647 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին այստեղ է պահվել կալանավորված Չարլզ I Ստյուարտ-ը: Նրա գլխատումից հետո պալատը դարձել է Անգլիայի հանրապետության սեփականությունը: Միապետության վերականգնումից հետո Հեմփթոն Քորթը դատարկ է մնացել այնքան, մինչև Վիլհելմ III Օրանացին և նրա կինը` Մարիա II-ը, որոշել են այդ տեղում բարոկկո ոճով պալատ կառուցել Վերսալի օրինակով[2]: Պալատի ընդարձակումն ու կառուցումը վստահվում է անգլիացի ճարտարապետ Քրիստոֆեր Ռենին: Այդ ժամանակ պալատի առաջ հոլանդական Հեթ Լոոյի օրինակով հիմնվում է ֆրանսիական այգի լաբիրինթոսով: Մարիա II-ի մահից հետո` 1694 թվականին, թագավորը անտեսել է Հեմփթոն Քորթի վերակառուցումը, և աշխատանքները դադարեցվել են: Գեորգ II արքան (մահացել է 1760 թվականին) եղել է վերջին միապետը, ով ապրել է Հեմփթոն քորթում: Նրա օրոք ևս շարունակվել են պալատի ինտերիերի ձևավորման աշխատանքները:

XIX դարի սկզբին Հեմփթոն Քորթը դատարկվել է: Միայն ռոմանտիզմի դարաշրջանում Հենրի VIII-ի հարկաբաժինը վերանորոգվել է, իսկ Վիկտորյա թագուհին բացել է պալատը հասարակության այցելությունների համար: Հենց այդ ժամանակ էլ պալատի կառավարումը հանձնվել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը: 1988 թվականից Հեմփթոն Քորթը գտնվում է «Թագավորական պատմական պալատներ» ֆոնդի հոգածության ներքո[3]:

2015 թվականին նշվել է Հեմփթոն Քորթի 500-ամյակը: Տոնակատարությունների ժամանակ բեմադրվել ու ներկայացվել են պատմական տեսարաններ:[4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hampton Court: The Lost Palace»։ // bbc.co.uk։ Վերցված է 2014-12-14 
  2. Холлис, Лео. Люди, которые создали современный Лондон = The Men Who Made Modern London. — Orion Books. — Лондон: The Phoenix, 2011. — С. 1686.
  3. Hampton Court // Энциклопедия Лондона = The London Encyclopaedia. — 3-е издание. — McMillan, 2008. — С. 378—380. — 1119 с. — ISBN 978-1-4050-4925-2(անգլ.)
  4. Historic Royal Palaces. "Hampton Court Palace celebrates its 500th anniversary in 2015". hrp.org.uk. Retrieved 11 February 2015
  5. Historic Royal Palaces. "Historic Royal Palaces". hrp.org.uk. Retrieved 11 February 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]