Աստղագիտական ժամացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստղագիտական ժամացույց Ստարոմեստկայի ռատուշայի վրա

Աստղագիտական ժամացույցը չի առանձնանում ո'չ իր նշանակությամբ, ո'չ էլ սովորական ժամացույցներից կառուցվածքային տարբերությամբ։ Նրանցից պահանջվում է միայն չափազանց ճիշտ ընթացք, ինչին հասնելու համար աստղագիտական ժամացույցներում ավելացվում են սովորական ժամացույցների համար խիստ թանկ սարքավորումներ։

Գլխավոր սարքավորումներից մեկը ազդազերծում է ջերմային ազդեցությունը։ Սովորական ժամացույցը, գրպանի կամ պատի ժամացույցները ջերմաստիճանի անկումից շտապում են և ետ են մնում նրա բարձրացումից։ Ճոճանակով ժամացույցներում տեղադրվում է ազդազերծ ճոճանակ, զսպանակավոր ժամացույցներում կամ ժամանակաչափերում` խրոնոմետր (ռուս.՝ хронометр) :

Երբեմն աստղագիտական ժամացույց անվան տակ հասկանում են բարդ գործիքներ, որոնք, ցույց տալով օրվա ժամը, ցույց են տալիս նաև մոլորակների և Լուսնի ընթացքը, մակընթացությունն ու տեղատվությունը, շարժական տոները, երկնային տարբեր երևույթներ, մասնավորապես արևի և լուսնի խավարումները, նահանջ տարիները և այլն հատուկ մեխանիկական սարքավորումների միջոցով։

Այսպիսի ժամացույցների կառուցումը պահանջում է մեխանիկական մեծ արվեստ և ոչ քիչ աստղագիտական գիտելիքներ։ Այդ կարգի առավել նշանակալից ժամացույցներ ստեղծել է Ռիչարդ Ուոլինգֆորդցին 14-րդ դարում (Անգլիա) և Դասիպոդը 15-րդ դարում Ստրասբուրգի տաճարի համար։ Ռիչարդ Ուոլինգֆորդցու ժամացույցները չեն պահպանվել, բայց գոյություն ունի դրանց մանրամասն նկարագրությունը։ Վարպետ Շվիլգեն Ստրասբուրգում վերափոխում է Դասիպոդի ժամացույցը, և այդ նոր տեքով այն գտնվում է տաճարում։ Այդ կարգի ավելի պարզ ժամացույցներ գտնվում են Մայնցում:

Սակայն նմանատիպ բարդ սարքավորումների պրակտիկ օգուտը բավականին սահմանափակ է և չի ծախսածածկում դրանց ստեղծման վրա արված հսկայական աշխատանքը։ Աստղագետի համար ավելի հարմար է աշխատել երկնային երևույթները ներկայացնող էֆեմերիդներով՝ աստղագիտական օբյեկտների աղյուսակով։

Հայտնի աստղագիտական ժամացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ աշխարհում աստղագիտական ժամացույց ստեղծող վարպետների թիվը շատ քիչ է։

Աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջովաննի Դոնդիի ժամացույցը
  • Լիոնի աշտարակի ժամացույցը
  • Ստրասբուրգի տաճարի
  • Փարիզի աշտարակի ժամացույցը
  • Լյուբեկի եկեղեցու ժամացույցը
  • Բեզանսոնի աշտարակի ժամացույցը
  • Շտրալզունդի սբ. Նիկոլասի եկեղեցու ժամացույցը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ռուս.՝ Самые сложные астрономические часы созданные в России