Սանտորինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտորինի (այլ կիրառումներ)


Picto infobox map.png
Սանտորինի
Palete of Santorini Island. Greece, Aegean Sea.jpg
Տեսակլեռ, կղզի, բնակավայր, Greek Islands? և տուրիստական վայր
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան[1]
Վարչատարածքային միավորThira Regional Unit?
ՎայրԵգեյան ծով
Մասն էԿիկլադներ
Մակերես79,194 կմ²
Բնակչություն17 430 մարդ (2011)
Map
Map

Սանտորինի (հուն․՝ Σαντορίνη, Հունարեն արտասանությունը` [sandoˈrini]), դասական անվանումը՝ Թիրա (հուն․՝ Θήρα [ˈθira]), հունական կղզի Եգեյան ծովի հարավային հատվածում, Հունաստանի մայրցամաքային տարածքից մոտ 200 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևելք։

Հանդիսանում է համանուն շրջանաձև կղզիախմբի ամենամեծ կղզին, որը հանդիսանում է հրաբխայի ձագման կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք։ Սանտորինին համարվում է Կիկլադյան կղզիների ամենահարավային կղզին, որը զբաղեցնում է մոտ 73 կմ քառակուսի տարածք։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 15,550 մարդ։ 2011 թվականի վարչատարածքային բաժանման վերաբերյալ «Կալիկրատիս» բարեփոխումներից հետո Սանտորինի կղզին և հարակից մի քանի փոքրիկ կղզիները միասին կազմում են Սանտորինիի կամ Թիրայի տարածաշրջանային միավորը կամ նոմոսը[2]։ Վարչատարածքային միավորը ներառում է բնակեցված Սանտորինի և Թերասիա կղզիները, ինչպես նաև մի շարք անմարդաբնակ կղզիներ՝ Ասպրոնիսի, Խրիստիանա, Պալայա Կամենի, Նեա Կամենի։

Այստեղ է տեղի ունեցել Թիրայի հրաբխաժայթումը, որը տեղի է ունեցել 3600 տարի առաջ։ Կղզու վրա գտնվող գլխավոր քաղաքը Օյան է։ Ներկայումս Սանտորինին Հունաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Վարչատարածքային բաժանման վերաբերյալ Կալիկրատիս բարեփոխումներ Archived 2017-04-27 at the Wayback Machine. Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (հուն.)