Ուրուգվայցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրուգվայցիներ, Ուրուգվայի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2,6 միլիոն (1983)։ Լեզուն իսպաներենն է։ Տիրապետող կրոնը կաթոլիկությունն է։ Հարավային Ամերիկայի ժողովուրդներից մարդաբանորեն կտրուկ առանձնանում են եվրոպեոիդ տիպի գերակշռությամբ։ Ուրուգվայցիները գլխավորապես 16-18-րդ դարերում իսպանական գաղութարարների հետնորդներն են։ 19-րդ դարի կեսին Եվրոպայից սկսվել է ներհոսք (առավելապես՝ իսպանացիներ, իտալացիներ ու ֆրանսիացիներ)։ Տեղի արմատական բնակչության մեծ մասը ոչնչացվել է 19-րդ դարի սկզբին։ Երկրի հյուսիսում (Արգենտինային և Բրազիլիային կից շրջաններում) բնակվում են սակավաթիվ մետիսներ։ Որոշ դեպարտամենտներում ապրում են նեգրեր ու մուլատներ (1830-ական թվականներին բերված, նաև Բրազիլիայից փախած, ստրուկների հետնորդներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։