Մարսելո Սարաչի
![]() Սարաչին ՌԲ Լայպցիգի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Marcelo Josemir Saracchi Pinto | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 23, 1998[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Պայսանդու, Ուրուգվայ[1] | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 69 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2012-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 |
![]() | 54 | (3) |
2017-2018 |
![]() | 19 | (0) |
2018-ներկա |
![]() | 8 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 |
![]() | 15 | (2) |
2014-2015 |
![]() | 24 | (4) |
2015-ներկա |
![]() | 24 | (0) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարսելո Սարաչի (իսպ.՝ Marcelo Saracchi, ապրիլի 23, 1998[1], Պայսանդու, Ուրուգվայ[1]), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանուբիո[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարաչին Դանուբիոյի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 12-ին՝ Հարավամերիկյան գավաթի Ունիվերսիդադ Կաթոլիկայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Ուրուգվայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով Խուվենտուդ Լաս Պյեդրասի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Սարաչին խփեց 2016 թվականի մայիսի 28-ին՝ Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում։ Հոկտեմբերի 29-ին նա հեռացվեց խաղադաշտից Բոստոն Ռիվերի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում։ 2017 թվականի ապրիլի 30-ին Սարաչին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էլ Տանկե Սիսլեյի դեմ խաղում։ Օգոստոսի 20-ին՝ Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում ուրուգվայցին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով։ Դանուբիոյի առաջին թիմի կազմում Սարաչին անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ռիվեր Փլեյթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 24-ին Սարաչին միացավ արգենտինական Ռիվեր Փլեյթին[5][6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բանֆիլդի դեմ խաղում[7]։ Իր առաջին և միակ գոլը Ռիվեր Փլեյթի կազմում արգենտինացին խփեց հոկտեմբերի 19-ին՝ Արգենտինայի գավաթի Ատլանտայի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ խաղադաշտ դուրս գալով կիսաեզրափակչի Սան Մարտինի դեմ խաղում[9]։ Ռիվեր Փլեյթի կազմում Սարաչին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
ՌԲ Լայպցիգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 12-ին Սարաչին 5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[10][11][12][13]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Հեկենի դեմ խաղում[14]։ Օգոստոսի 19-ին Սարաչին փոխարինեց Կոնրադ Լայմերին Գերմանիայի գավաթի Վիկտորիա Քյոլնի դեմ խաղում, ապա հեռացվեց այս հանդիպման 77-րդ րոպեին[15]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում ուրուգվայցին անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[16]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարաչին ներկայացրել է Ուրուգվայը մինչև 17 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[17], սակայն այստեղ խաղադաշտ դուրս եկավ միայն Մալիի դեմ խաղում[18][19]։ 2017 թվականի ձմռանը Սարաչին մինչև 20 տարեկանների հավաքականի հետ հաղթեց Հարավային Ամերիկայի առաջնությանը[20]՝ այստեղ անցկացնելով 6 հանդիպում։ 4 ամիս անց Սարաչին մասնակցեց նաև աշխարհի Մ20 առաջնությանը՝ տալով 1 գոլային փոխանցում անցկացրած 3 խաղերում։ Ուրուգվայը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իտալիային[21]։
Ուրուգվայի ազգային հավաքական Սարաչին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի դեմ խաղերի համար[22][23][24]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինելով Դիեգո Լաքսալտին Հարավային Կորեայի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Ուրուգվայի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 16-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[26]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ[27]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դանուբիո | 2015–16 | Ուրուգվայի Պրիմերա Դիվիզիոն | 30 | 1 | 0 | 0 | 2 | 0 | — | 32 | 1 | |
2016 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||||
2017 | 10 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 11 | 2 | ||||
Ընդհանուր | 54 | 3 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 57 | 3 | ||
Ռիվեր Փլեյթ | 2017–18 | Արգենտինայի Պրիմերա Դիվիզիոն | 19 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 7 | 0 | 31 | 1 |
ՌԲ Լայպցիգ | 2018–19 | Բունդեսլիգա | 8 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 19 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 81 | 3 | 6 | 1 | 13 | 0 | 7 | 0 | 107 | 4 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ[27]
Ուրուգվայ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրուգվայ Մ20
- Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. 2017[20]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Uruguay - M. Saracchi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2018-12-17
- ↑ «RB Leipzig's Marcelo Saracchi's rewriting the rules on rise to the top»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17(չաշխատող հղում)
- ↑ Fussballstadt (2018-06-06)։ «Marcelo Saracchi - The multi-purpose tool on the left»։ Fussball Stadt (en-US)։ Վերցված է 2018-12-17
- ↑ «River acordó con Danubio la llegada de Saracchi»։ Diario Popular (es-AR)։ Վերցված է 2018-12-17
- ↑ «Marcelo Saracchi signs for River Plate from Danubio FC»։ Troll Football (անգլերեն)։ 2017-08-23։ Վերցված է 2018-12-17
- ↑ «Club Atlético River Plate - Club Atlético Banfield, Sep 10, 2017 - Primera División - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-14
- ↑ «River Plate vs. Atlanta - 19 October 2017 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2018-12-14
- ↑ «Club Atlético River Plate - Club Atlético Lanús, Oct 25, 2017 - Copa Libertadores - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-14
- ↑ «RasenBallsport Leipzig - Marcelo Saracchi signs»։ redbulls (անգլերեն)։ Վերցված է 2018-12-14
- ↑ pedrocoates (2018-06-13)։ «RB Leipzig complete deal for exciting River Plate full-back Marcelo Saracchi»։ golazo argentino (անգլերեն)։ Վերցված է 2018-12-14
- ↑ «Leipzig sign Saracchi from River Plate - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Վերցված է 2018-12-17(չաշխատող հղում)
- ↑ «RB Leipzig verpflichtet Marcelo Saracchi von River Plate | Goal.com»։ www.goal.com (գերմաներեն)։ Վերցված է 2018-12-17
- ↑ «RB Leipzig - BK Häcken, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-14
- ↑ «FC Viktoria Köln - RB Leipzig, Aug 19, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-14
- ↑ «Borussia Dortmund - RB Leipzig, Aug 26, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-14
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Uruguay»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17(չաշխատող հղում)
- ↑ «Mali U20 - Uruguay U20, Jun 6, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17
- ↑ FIFA.com։ «Draw takes Mali, Uruguay through»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-12-ին։ Վերցված է 2018-12-17
- ↑ 20,0 20,1 «Sudamericano Sub 20: Uruguay se consagra campeón al vencer 2 a 1 a Ecuador | CONMEBOL»։ www.conmebol.com։ Վերցված է 2018-12-17
- ↑ «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17
- ↑ «Leipzig's defender Saracchi earns Uruguay call-up - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-13-ին։ Վերցված է 2018-12-17
- ↑ IANS (2018-10-06)։ «Suarez to miss Uruguay friendlies against S.Korea, Japan»։ Business Standard India։ Վերցված է 2018-12-17
- ↑ «Cavani get Uruguay call»։ EN (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17
- ↑ «South Korea - Uruguay, Oct 12, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17
- ↑ «Japan - Uruguay, Oct 16, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17
- ↑ 27,0 27,1 «Marcelo Saracchi»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարսելո Սարաչի Վիքիպահեստում |
---|
- Սարաչիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սարաչին transfermarkt-ում
- Սարաչին soccerbase.com-ում
- Սարաչին WhoScored.com կայքում
- Սարաչին ՌԲ Լայպցիգի պաշտոնական կայքում
- Սարաչին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Սարաչին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2018-05-14 at the Wayback Machine.
|
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուրուգվայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դանուբիոյի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ