Մատեուս Կունյա
![]() Կունյան ՌԲ Լայպցիգի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Matheus Santos Carneiro Da Cunha | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Ժուան Պեսոա, Բրազիլիա[2] | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2014-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2018 |
![]() | 29 | (10) |
2018-ներկա |
![]() | 11 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա |
![]() | 2 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մատեուս Կունյա (պորտ.՝ Matheus Cunha, մայիսի 27, 1999[1], Ժուան Պեսոա, Բրազիլիա[2]), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունյան Կուրիտիբայի ակադեմիայի սան է[4][5]։ 2017 թվականի ամռանը նա միացավ Սյոնին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Կունյան նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Սուդուվայի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Շվեյցարիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 10-ին՝ Սյոնի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ցյուրիխի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 27-ին՝ Բազելի դեմ խաղում[8]։ 2018 թվականի մարտի 11-ին Կունյան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թունի դեմ խաղում[9]։ Ապրիլի 15-ին բրազիլացին խփեց Լյուցերնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Ապրիլի 22-ին Կունյան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բազելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[11]։ Մայիսի 19-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Թունի դեմ խաղում[12]։ Սյոնի կազմում Կունյան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[13]։
ՌԲ Լայպցիգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 24-ին Կունյան 5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[14][15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Հեկենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Ժան-Քևին Օգյուստենին Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[20]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբեր 20-ին՝ Ռեդ Բուլ Զալցբուրգի դմե խաղում[21]։ Գերմանիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 3-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[22]։ Դեկտեմբերի 13-ին Կունյան գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[23]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունյան ներկայացրել է Բրազիլիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում[24]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ[25]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սյոն | 2017–18 | Սուպեր Լիգա | 29 | 10 | 1 | 0 | 2 | 0 | — | 32 | 10 | |
ՌԲ Լայպցիգ | 2018–19 | Բունդեսլիգա | 11 | 1 | 0 | 0 | 12 | 6 | 23 | 7 | ||
Կարիերայի ընդհանուր | 40 | 11 | 1 | 0 | 14 | 6 | 0 | 0 | 55 | 17 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 New Striker: Matheus Cunha signs for RB Leipzig — RB Leipzig, 2018.
- ↑ «Brazil - Matheus Cunha - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Who is RB Leipzig's new signing Matheus Cunha?». It's Round and It's White (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Fussballstadt (2018 թ․ օգոստոսի 7). «Matheus Cunha - In the footsteps of Giováne Élber». Fussball Stadt (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Suduva Marijampole - FC Sion, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «FC Zürich - FC Sion, Aug 10, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «FC Sion - FC Basel 1893, Aug 27, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «FC Sion - FC Thun, Mar 11, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «FC Luzern - FC Sion, Apr 15, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «FC Sion - FC Basel 1893, Apr 22, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «FC Thun - FC Sion, May 19, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Matheus Cunha | Football Stats | RB Leipzig | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «RasenBallsport Leipzig - Matheus Cunha signs». redbulls (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-06-25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «RB Leipzig Sign Young Striker Matheus Cunha -» (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «RB Leipzig sign 19-year-old Brazilian striker Matheus Cunha». www.goalzz.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Matheus Cunha kommt vom FC Sion - Bullen schnappen sich Brasi-Stürmer». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «RB Leipzig - BK Häcken, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Europa League: Cunha stunner helps RB Leipzig past Häcken on early return | DW | 26.07.2018». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Borussia Dortmund - RB Leipzig, Aug 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «RB Leipzig - Red Bull Salzburg, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Hertha BSC - RB Leipzig, Nov 3, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «RB Leipzig - Rosenborg BK, Dec 13, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «RB Leipzig's Samba speedster Matheus Cunha hot on the trail of Timo Werner». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Matheus Cunha». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կունյայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կունյան transfermarkt-ում
- Կունյան soccerbase.com-ում
- Կունյան WhoScored.com կայքում
- Կունյան ՌԲ Լայպցիգի պաշտոնական կայքում
- Կունյան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեուս Կունյա» հոդվածին։ |
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Բեռլինի Հերտայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Սյոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ