Նիկոլո Բարելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլո Բարելա
Nicolò Barella
2021
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1997(1997-02-07)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Կալյարի, Իտալիա
Հասակ 175 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
(վարձավճարով Կալյարիից)
Համար 23
Պատանեկան կարիերա
2006-2015 Իտալիա Կալյարի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Իտալիա Կալյարի 105 (7)
2016   Իտալիա Կոմո 16 (0)
2019-ներկա   Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2012 Իտալիա Իտալիա Մ15 5 (0)
2012-2013 Իտալիա Իտալիա Մ16 4 (0)
2013-2014 Իտալիա Իտալիա Մ17 5 (0)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ18 8 (0)
2015-2016 Իտալիա Իտալիա Մ19 16 (0)
2016-2017 Իտալիա Իտալիա Մ20 8 (0)
2017-ներկա Իտալիա Իտալիա Մ21 9 (1)
2018-ներկա Իտալիա Իտալիա 7 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 14-ի, 2019

Նիկոլո Բարելա (իտալերեն՝ Nicolò Barella, փետրվարի 7, 1997(1997-02-07)[1][2], Կալյարի, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Կալյարիից վարձավճարով հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալյարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարելան Կալյարիի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունվարի 14-ին՝ Իտալիայի գավաթի Պարմայի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց մայիսի 4-ին՝ կրկին Պարմայի դեմ խաղում[6]։ 2016 թվականի հունվարին Բարելան վարձավճարով միացավ Սերիա B-ում հանդես եկող Կոմոյին։ Իր դեբյուտը նշեց հունվարի 16-ին՝ Պերուջայի դեմ խաղում[7]։ Կոմոյի կազմում իտալացին անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Բարելան վերադարձավ Կալյարի։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[8]։ Հոկտեմբերի 29-ին նա գոլի հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, սակայն Կալյարին պարտվեց 2-1 հաշվով[9]։ 2018 թվականի հունվարի 3-ին Բարելան երկարաձգեց իր պայմանագիրը Կալյարիի հետ մինչև 2022 թվականը[10][11][12]։ Մարտի 11-ին նա գոլ հեղինակեց Լացիոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[13]։ Մարտի 18-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում Բարելան դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[14]։ 2017-18 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ[15]։

2018 թվականի սեպտեմբերի 2-ին Բարելան խփեց Ատալանտայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կալյարիին[16]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 16-ին՝ Միլանի դեմ խաղում[17]։ Դեկտեմբերի 2-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[18]։ Կալյարիի առաջին թիմի կազմում Բարելան անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[19][20]։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 12-ին Բարելան վարձավճարով միացավ Ինտեր Միլանին[21][22]՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[23][24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարելան ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[26]։ 2016 թվականին նա Իտալիայի Մ19 հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը[27]՝ անցկացնելով 4 հանդիպում և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ սակայն Իտալիան պարտվեց Ֆրանսիային 4-0 հաշվով[28][29]։ Մ20 հավաքականի կազմում Բարելան մասնակցեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[30], որտեղ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[31]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[32][33]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[34]։

Իտալիայի ազգային հավաքական Բարելան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ փոխարինելով վնասվածք ստացած Մարկո Վերատտիին Մակեդոնիայի և Ալբանիայի դեմ խաղերի համար[35][36][37], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[38][39]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի հոկտեմբերի 10-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուկրաինայի դեմ խաղում[40][41]։ Իր առաջին գոլը խփեց 2019 թվականի մարտի 23-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[42][43][44]։ Հունիսի 8-ին Բարելան գոլի հեղինակ դարձավ Հունաստանի դեմ խաղում՝ օգնելով Իտալիային հաղթել 3-0 հաշվով[45][46][47]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կոմո (վարձավճար) 2015–16 Սերիա B 16 0 0 0 16 0
Կալյարի 2014–15 Սերիա A 3 0 1 0 4 0
2015–16 Սերիա B 5 0 0 0 5 0
2016–17 Սերիա A 28 0 2 0 30 0
2017–18 34 6 1 0 35 6
2018–19 35 1 3 0 38 1
Ընդհանուր 105 7 7 0 0 0 0 0 112 7
Ինտեր Միլան 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 121 7 7 0 0 0 0 0 128 7

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[48]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
2019 3 2
Ընդհանուր 7 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 23, 2019 Ֆրիուլի մարզադաշտ, Ուդինե, Իտալիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 1–0 2–0 Եվրո 2020 Որակավորում
2. Հունիսի 8, 2019 Օլիմպիական մարզադաշտ, Աթենք, Հունաստան Հունաստան Հունաստան 1–0 3–0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Italy - N. Barella - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  4. «Scout Report: Nicolo Barella | Cagliari's Complete Midfielder • Outside of the Boot»։ outsideoftheboot.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-27-ին։ Վերցված է 2018-07-28 
  5. «Parma Calcio 1913 - Cagliari Calcio, Jan 14, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  6. «Cagliari Calcio - Parma Calcio 1913, May 4, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  7. «Como 1907 - AC Perugia Calcio, Jan 16, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  8. «SPAL 2013 - Cagliari Calcio, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  9. «Torino FC - Cagliari Calcio, Oct 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  10. «Official: Barella commits to Cagliari | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-28 
  11. «Italy's Barella extends Cagliari deal»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-28 
  12. «Italy's Barella extends Cagliari deal»։ France 24 (en-US)։ 2018-01-03։ Վերցված է 2018-07-28 
  13. «Cagliari Calcio - SS Lazio, Mar 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  14. «Benevento Calcio - Cagliari Calcio, Mar 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  15. «Nicolo Barella | Football Stats | Cagliari | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-28 
  16. «Atalanta BC - Cagliari Calcio, Sep 2, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  17. «Cagliari Calcio - AC Milan, Sep 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  18. «Frosinone Calcio - Cagliari Calcio, Dec 2, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  19. «Inter finally agree Barella deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-14 
  20. «Inter Milan reportedly meets with Nicolò Barella's agent»։ Onefootball English (en-GB)։ 2019-06-05։ Վերցված է 2019-08-14 
  21. «Inter Confirm Signing of Nicolò Barella on Loan Deal With Obligation to Buy»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-12։ Վերցված է 2019-08-14 
  22. «Transfer news: Inter sign Italy international midfielder Barella from Cagliari in €50m deal | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-13-ին։ Վերցված է 2019-08-14 
  23. «Nicolò Barella is an Inter player»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-12-ին։ Վերցված է 2019-08-14 
  24. Blanchette Rob։ «Nicolo Barella Signs 5-Year Inter Milan Contract After Cagliari Calcio Transfer»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  25. «Inter Milan sign Italy midfielder Barella from Cagliari»։ France 24 (անգլերեն)։ 2019-07-12։ Վերցված է 2019-08-14 
  26. «Who is Nicolò Barella: Cagliari's next big thing | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին։ Վերցված է 2018-07-28 
  27. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  28. «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  29. UEFA.com։ «Under-19 - Imperious France take third Under-19 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  30. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-30-ին։ Վերցված է 2018-07-28 
  31. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - Uruguay-Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-17-ին։ Վերցված է 2018-07-28 
  32. «Italy squad for U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-14 
  33. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-14 
  34. UEFA.com։ «Italy - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  35. «Barella and Inglese called up by Italy | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-28 
  36. «Injured Verratti out of Italy squad, replaced by Barella»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  37. «Injured Verratti out of Italy squad, replaced by Barella»։ AP NEWS։ 2017-10-01։ Վերցված է 2019-08-14 
  38. «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  39. «Albania - Italy, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  40. «Italy - Ukraine, Oct 10, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  41. UEFA.com։ «Friendlies - Italy-Ukraine»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  42. «Italy - Finland, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  43. Verschueren Gianni։ «Moise Kean Scores Debut Goal, Italy Beat Finland 2-0 in Euro 2020 Qualifier»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  44. «Football news - Moise Kean scores on debut as Italy overcome Finland in Euro 2020 qualifier»։ Eurosport։ 2019-03-23։ Վերցված է 2019-08-14 
  45. «Greece - Italy, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  46. UEFA.com։ «Greece-Italy - European Qualifiers»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  47. «Italy sweep Greece aside to take control of Group J»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  48. 48,0 48,1 «Nicolò Barella»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]