Ֆեդերիկո Դիմարկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆեդերիկո Դիմարկո
իտալ․՝ Federico Dimarco
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեդերիկո Դիմարկո
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Միլան, Իտալիա
Հասակ 174 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
Համար 3
Պատանեկան կարիերա
2004-2015 Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Իտալիա Ինտեր Միլան 1 (0)
2016   Իտալիա Ասկոլի 15 (0)
2016-2017   Իտալիա Էմպոլի 12 (0)
2017-2018 Շվեյցարիա Սիոն 9 (0)
2018-ներկա Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2018-ներկա   Իտալիա Պարմա 0 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 19, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 29, 2018

Ֆեդերիկո Դիմարկո (իտալ․՝ Federico Dimarco, նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1], Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Պարմայում» և Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկոն հաճախել է «Ինտերի» ակադեմիա։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 17 տարեկան հասակում, Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Ղարաբաղի» դեմ խաղում[2][3]։ Նա այդ խաղում փոխարինել է Դանիլո Դ՚Ամբրոզիոյին։ 2015 թվականի փետրվարի 1-ին Դիմարկոն հայտավորվել է Սերիա A-ի շրջանակներում կայացած «Սասուոլոի» դեմ խաղի համար, սակայն չի մասնակցել հանդիպմանը[4]։ Խաղն ավարտվել է 3-1 հաշվով՝ միլանյան ակումբի հաղթանակով։ Սերիա A-ի շրջանակներում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2015 թվականի մայիսի 31-ին՝ «Էմպոլիի» դեմ խաղում, որն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով (4:3)։ Նա 89-րդ րոպեին փոխարինել է Ռոդրիգո Պալասիոյին[5]։

«Ասկոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին Ֆեդերիկո Դիմարկոն 6 ամիս ժամկետով տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Ասկոլի»[6]։ Նոր թիմի կազմում իտալացի ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է փետրվարի 6-ին՝ «Լատինայի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-0 հաշվով։ Ֆեդերիկոն այդ խաղի 81-րդ րոպեին փոխարինել է Դարիո Դել Ֆաբրիոյին[7]։ Թիմի կազմում անցկացրած 6 ամիսների ընթացքում Դիմարկոն մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ[8]։

«Էմպոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-17 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վարձավճրաով հանդես է եկել «Էմպոլիի» կազմում[9]։ Իր դեբյուտը Ֆեդերիկոն նշել է 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ «Ուդինեզե»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Ուդինեզեի» հաղթանակով, իսկ Դիմարկոն 69-րդ րոպեին փոխարինել է Մարկո Զամբելիին[10]։

Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Դիմարկոն մասնակցել է 13 հանդիպման, իսկ «Էմպոլին» մրցաշրջանի արդյունքներով տեղափոխվել է Սերիա B։

«Սիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 30-ին Ֆեդերիկո Դիմարկոն տեղափոխվել է շվեյցարական «Սիոն» ֆուտբոլային ակումբ[11]։ Տրանսֆերն արժեցել է 3․9 միլիոն եվրո[12]։ Շվեյցարիայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է հուլիսի 27-ին՝ «Տուն» ակումբի դեմ խաղում, որի 41-րդ րոպեին փոխարինել է Կենտին Մացերիասին[13][14]։

Վերադարձ «Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 5-ին Դիմարկոն վերադարձել է «Ինտեր»։ Իտալական թիմը իր սանի համար վճարել է 7 միլիոն եվրո[15]։

«Պարմա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 7-ին ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Պարմա»[16]։ Թիմն ստացել է հետագայում ֆուտբոլիստին գնելու առաջնային իրավունք։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Ֆեդերիկո Դիմարկոն մասնակցել է 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի Մ17 առաջնություններին։

Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ֆուտբոլիստը մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի Մ19 առաջնությանը, որի ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ։

Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Դիմարկոն իր դեբյուտը նշել է 2018 թվականի մարտի 22-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ինտեր 2014-15 1 0 0 0 1 0 2 0
Ասկոլի (վարձավճար) 2015-16 12 0 0 0 12 0
Էմպոլի (վարձավճար) 2016-17 15 0 1 0 16 0
Սիոն ՖԱ 2017-18 9 0 0 0 0 0 9 0
Կարիերայի արդյունք 37 0 1 0 1 0 38 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Federico Dimarco»։ UEFA Europa League։ 15 December 2014։ Վերցված է 7 January 2015 
  3. «Qarabağ hold Inter but fall short»։ UEFA։ 11 December 2014։ Վերցված է 11 April 2015 
  4. Carci Francesco (1 February 2015)։ «Sassuolo-Inter 3-1, gli emiliani sfatano il tabù e mandano i nerazzurri in crisi» [Sassuolo 3-1 Inter, the Emilians break the taboo and send the Nerazzurri into crisis]։ Repubblica (Italian)։ Վերցված է 11 April 2015 
  5. «Inter, Mancini è di parola: esordio per Federico Dimarco, il piccolo Alaba»։ gazzetta.it։ 4 June 2015 
  6. «Federico Dimarco all'Ascoli»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2017-10-28 
  7. «Ascoli vs. Latina - 6 February 2016 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28 
  8. «Italy - F. Dimarco - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28 
  9. «Federico Dimarco all'Empoli»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2017-10-28 
  10. «Udinese vs. Empoli - 28 August 2016 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28 
  11. «Federico Dimarco al Sion»։ FC Internazionale - Inter Milan (Press release)։ 30 June 2017։ Վերցված է 28 October 2017 
  12. «Nota Integrativa»։ F.C. Internazionale Milano S.p.A. bilancio al 2017-06-30 (PDF) (statutory filing) (Italian)։ Milan: Italian C.C.I.A.A.։ December 2017։ էջ 29։ (subscription required (help)) 
  13. Bertagna Sabine (25 July 2017)։ «Dimarco, inizia male l'avventura al Sion: infortunio e frattura del piede»։ fcinter1908.it (it-IT) (Bologna: RCS MediaGroup)։ Վերցված է 28 October 2017 
  14. «Thun vs. Sion - 23 July 2017»։ Soccerway։ 23 July 2017։ Վերցված է 28 October 2017 
  15. «Calciomercato» (Italian)։ Lega Serie A։ Վերցված է 27 July 2017 
  16. «UFFICIALE: Parma, tris d'acquisti dall'Inter: Biabiany, Dimarco e Bastoni» (Italian)։ Վերցված է 7 August 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]