Դանիլո Դ՚Ամբրոզիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիլո Դ՚Ամբրոզիո
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն 33
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1988(1988-09-09)[2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 184 սմ[1]
Քաշ 82 կգ[1]
Դիրք պաշտպան
Համար Ինտեր
Պատանեկան կարիերա
2004—2005 Իտալիա Սալերնիտանա
2005—2008 Իտալիա Ֆիորենտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Իտալիա Պոտենցա 10 (0)
2008—2010 Իտալիա Յուվե Ստաբիյա 48 (3)
2010—2013 Իտալիա Տորինո 119 (10)
2013—մ.հ. Իտալիա Ինտեր 121 (7)
Ազգային հավաքական
2004 Իտալիա Իտալիա (մինչև 16) 5 (2)
2004 Իտալիա Իտալիա (մինչև 17) 3 (0)
2010 Իտալիա Իտալիա (մինչև 21) 3 (0)
2017—մ.հ. Իտալիա Իտալիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դանիլո Դ՚Ամբրոզիո (իտալ.՝ Danilo D'Ambrosio, սեպտեմբերի 9, 1988(1988-09-09)[2][3], Նեապոլ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, իտալական «Ինտեր» ակումբի և Իտալիայի հավաքականի պաշտպան։

Դանիլոյի եղբայրը՝ Դարիոն նույնպես ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս «Սիենա» ակումբի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլոն «Ինտեր» ակումբի կազմում

Դանիլոն «Սալերնիտանա» և «Ֆիորենտինա» ակումբների սան է։ 2008 թվականին նա տեղափոխվել է Սերիա C-ի «Պոտենցա» ակումբ։ Նույն թվականի ամռանը Դանիլոն պայմանագիր է կնքել «Յուվե Ստաբիյա» ակումբի հետ, որտեղ անցկացրել է 2 մրցաշրջան։

2010 թվականին Դանիլոն նոր պայամանգիր է կնքել «Տորինո» ակումբի հետ։ Հունվարի 16-ին՝ «Գրոսետո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա B-ում[4]։ Մարտի 20-ին՝ «Մոդեն» կումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Տորինո» ակումբի կազմում[5]։ 2012 թվականին Դանիլոն թիմին օգնել է հասնել մինչև Սերիա A: Օգոստոսի 26-ին՝ «Սիենա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը էլիտայում[6]։ Սեպտեմբերի 30-ին՝ «Ատալանտա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա A-ում[7]։ 2013 թվականին Դանիլոն նշանակվել է թիմի փոխավագ։ Սեպտեմբերի 14-ին՝ «Միլան» ակումբի դեմ խաղի ժամանակ Դանիլոն գոլ է խփել, ինչով թիմին օգնել է հաշիվը պահել ոչ-ոքի[8]։

2014 թվականի սկզբիվ նա տեղափոխվել է «Ինտեր» ակումբ։ Տրանսվրի արժեքը կազմել է 1.5 միլիոն եվրո։ Փետրվարի 2-ին՝ «Յուվենտուս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Ջոնոթանին[9]։ Նա իր առաջին գոլը «Ինտեր» ակումբի կազմում խփել է Եվրոպա Լիգայի շրջանակներում՝ որտեղ մասնակցել է իսլանդական «Ստյարնան»[10], ադրբեջանական «Ղարաբաղ»[11] և ուկրաինական «Դնեպր» ակումների դեմ խաղերի[12]։ 2016 թվականի փետրվարի 20-ին՝ «Սամպդորիա» ակումբի դեմ խաղի ժամանակ՝ «Ինտեր» ակումբի կազմում նա խփել է իր առաջին առաջնությունում[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 28-ին՝ Նիդերլանդների հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Իտալիայի հավաքականի կազմում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Մատտեո Դարմիանին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Торино VS. Гроссето 4:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հունվարի 16.
  5. «Модена VS. Торино 0:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 20.
  6. «Сиены VS. Торино 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 26.
  7. «Аталанта VS. Торино 1:5» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 30.
  8. «Торино VS. Милан 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 14.
  9. «Ювентус VS. Интер 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 2.
  10. «Стьярнан VS. Интер 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 21.
  11. «Интер VS. Карабах 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 2.
  12. «Днепр VS. Интер 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 18.
  13. «Интер VS. Сампдория 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 20.
  14. «Нидерланды VS. Италия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Դ՚Ամբրոզիո» հոդվածին։