Ստեֆան դե Վրեյ
Ստեֆան դե Վրեյ հոլ.՝ Stefan de Vrij | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1992[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Աուդերկերկ-ան-դեն-Էյսել, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||||||||||||||||||||
Հասակ | 188 | ||||||||||||||||||||
Քաշ | 78 | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 3 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ստեֆան դե Վրեյ (հոլ.՝ Stefan de Vrij, փետրվարի 5, 1992[1][2], Ouderkerk aan den IJssel, Աուդերկերկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), նիդերլանդացի ֆուտբոլիստ, իտալական «Լացիո» ֆուտբոլային ակումբի և Նիդերլանդների հավաքականի պաշտպան։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆանը ծնվել է նիդերլանդական Աուդերկերկ-ան-դեն-Էյսել քաղաքում (Հարավային Հոլանդիա), որտեղ և «Սպիրիտ» ակումբում սկսել է զբաղվել ֆուտբոլով հինգ տարեկան հասակում։ 2002 թվականին, երբ Վրեյը 10 տարեկան էր, նա տեղափոխվել է «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հուլիսի 17-ին ֆուտբոլիստը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Ֆեյենորդի» հետ երեք տարի ժամկետով[4]։ Դեկտեմբերի 6-ին «Գրոնինգեն»-ի հետ խաղում (3:1) Ստեֆանը նշել է իր դեբյուտը «Էրեդիվիզի» կազմում։ Նա խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 89-րդ րոպեին՝ փոխարինելով Դեննի Լանձատային[5]։ Ռոտերդամյան ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի մայիսի 2-ին «Հերենվենի» դարպասին[6]։
2014 թվականի հուլիսի վերջին նա տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ, որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[7]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆանը հանդես է եկել Նիդերլանդների մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականներում։ 2011 թվականից ֆուտբոլիստն ընդգրկվել է Նիդերլանդերի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի մայիսին դե Վրեյը հայտնվել է Նիդերլանդների հավաքականի կազմում՝ մասնակցելու համար Եվրո-2012-ին[8], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել։
Նիդերլանդների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դե Վրեյային ներառեց հավաքականի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնության։ Հունիսի 13-ին Ստեֆանը խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ մասնակցելով խմբային փուլի առաջին փուլում կայացած Իսպանիայի հավաքականի դեմ խաղին։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդների հավաքական
- 2014 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Անձնական
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆանի հայրը՝ Յան դե Վրեյը, ֆուտբոլիստ է։ Ավագ եղբայրները՝ Նիլսը և Էրիկը, նույնպես սկսել են զբաղվել ֆուտբոլով վաղ տարիքից, բայց պորֆեսիոնալ խաղացող չեն դարձել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «De Vrij Tekent Eerste Profcontract»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2017-07-05
- ↑ Фейеноорд – Гронинген – 3:1
- ↑ Фейеноорд – Херенвен – 6:2
- ↑ «Stefan de Vrij vertrekt naar Lazio Roma.» (հոլանդերեն)։ feyenoord.nl։ Վերցված է 30.7.2014
- ↑ Опубликован расширенный состав сборной Голландии на Евро-2012
- ↑ «Stefan de Vrij Thorbecke Sporttalent 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-08-ին։ Վերցված է 2017-07-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Էջը Archived 2013-07-20 at the Wayback Machine.(ռուս.) ՈՒԵՖԱ-ի կայքում
- Վիճակագրությունը voetbalstats.nl կայքում (նիդեր.)
|