Բորխա Վալերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բորխա Վալերո
Borja Valero
Borja Valero.JPG
Վալերոն Ֆիորենտինայի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Borja Valero Iglesias
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1985(1985-01-12)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 20
Պատանեկան կարիերա
1995-2004 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2005 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 0 (0)
2005-2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 76 (4)
2007-2008 Իսպանիա Մալյորկա 34 (4)
2008-2011 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 31 (0)
2009-2010   Իսպանիա Մալյորկա 33 (5)
2010-2011   Իսպանիա Վիլյառեալ 35 (3)
2011-2012 Իսպանիա Վիլյառեալ 36 (5)
2012-2017 Իտալիա Ֆիորենտինա 165 (14)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 36 (2)
Ազգային հավաքական
2002-2003 Իսպանիա Իսպանիա Մ17 15 (3)
2003 Իսպանիա Իսպանիա Մ18 3 (1)
2004 Իսպանիա Իսպանիա Մ19 4 (2)
2011 Իսպանիա Իսպանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 29-ի, 2018

Բորխա Վալերո (իսպ.՝ Borja Valero, հունվարի 12, 1985(1985-01-12)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերոն Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ փոխարինելով Խավի Գարսիային Իսպանիայի գավաթի Էսիխայի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի Դինամո Կիևի դեմ խաղում[4]։ Ռեալ Մադրիդի առաջին թիմի կազմում Վալերոն անցկացրեց 2 հանդիպում։

Մալյորկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսին Վալերոն 5 տարվա պայմանագիր կնքեց Մալյորկայի հետ[5]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինելով Արիել Իբագասային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2008 թվականի մարտի 9-ին՝ դուբլ ձևակերպելով Ռեկրեատիվոյի դեմ խաղում[7]։ Մայիսի 11-ին նա գոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով Մալյորկային հաղթել 3-2 հաշվով[8][9]։ 2007-08 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Վեստ Բրոմվիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 22-ին Վալերոն 4 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Բրոմվիչ Ալբիոնի հետ[10][11]։ Ակումբը նրա համար վճարեց 4.9 միլիոն ֆունտ ստերլինգ[12][13]։ Իր դեբյուտը Վեստ Բրոմվիչի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Հարտլպուլ Յունայթեդի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 30-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[15]։ Սեպտեմբերի 13-ին իսպանացին գոլային փոխանցում տվեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[16]։ 2008-09 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 34 հանդիպում[17]՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ, սակայն Վեստ Բրոմվիչը դուրս մնաց Չեմպիոնշիպ[18][19]։

2009 թվականի օգոստոսի 31-ին Վալերոն վարձավճարով վերադարձավ Մալյորկա[20]։ Սեպտեմբերի 13-ին նա գոլի հեղինակ դարձավ Վիլյառեալի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[21][22]։ 2010 թվականի հունվարի 3-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում իսպանացին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Մալյորկային հաղթել 2-0 հաշվով[23]։ 2009-10 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում[24]՝ դառնալով 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Իսպանիայի առաջնության լավագույն իսպանացի ֆուտբոլիստ[25][26]։

Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 8-ին Վալերոն 1 տարվա վարձավճարով միացավ Վիլյառեալին[27][28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Էվերտոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[29]։ Նոյեմբերի 7-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[30]։ 2011 թվականի հունվարի 3-ին՝ Ալմերիայի դեմ խաղում Վալերոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վիլյառեալին[31]։ Փետրվարի 24-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի Նապոլիի դեմ խաղում[32]։ Իր առաջին մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[33]։

2011 թվականի հուլիսի 1-ին Վալերոն լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Վիլյառեալ[34][35]։ Օգոստոսի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Օդենսեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[36]։ Հոկտեմբերի 29-ին Վալերոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[37]։ Նոյեմբերի 19-ին իսպանացին խփեց Ռեալ Բետիսի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ 2011-12 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 43 հանդիպում[39]՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Վիլյառեալը դուրս մնաց Սեգունդա Դիվիզիոն[40]։

Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 1-ին Վալերոն տեղափոխվեց Ֆիորենտինա[41][42][43]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[44]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[45]։ Նոյեմբերի 4-ին Վալերոն 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 4-1 հաշվով[46]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 11-ին՝ Միլանի դեմ խաղում[47]։ Իր առաջին մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 41 հանդիպում[48]՝ դառնալով 2 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[49]։

2013 թվականի նոյեմբերի 1-ին Վալերոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50]։ Դեկտեմբերի 2-ին՝ Վերոնայի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ֆիորենտինայի ավագի թևկապով[51]։ 2014 թվականի փետրվարի 24-ին Վալերոն հեռացվեց խաղադաշտից Պարմայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[52]։ 2013-14 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 47 հանդիպում բոլոր մրցաշարերում[53]՝ դառնալով 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[54]։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Վալերոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[55]։ 2014-15 մրցաշրջանում նա կրկին ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[56]։ 2017 թվականի փետրվարի 23-ին իսպանացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում, սակայն Ֆիորենտինան պարտվեց 2-4 հաշվով[57]։ 2017 թվականի ապրիլի 22-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ինտեր Միլանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-4 հաշվով[58]։ Ֆիորենտինայի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում Վալերոն մասնակցեց 212 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 10-ին Վալերոն 3 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[59][60]։ Ակումբը նրա համար վճարեց 7 միլիոն եվրո[61][62]։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[63]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 30-ին՝ Վերոնայի դեմ խաղում[64][65]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերոն ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա 2004 թվականին հաղթեց Եվրոպայի առաջնությունը[66]։ Իր դեբյուտը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2011 թվականի հունիսի 4-ին՝ փոխարինելով Դավիթ Սիլվային Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[67][68]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[69]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ B 2005–06 Սեգունդա Դիվիզիոն 39 2 39 2
2006–07 37 2 37 2
Ընդհանուր 76 4 0 0 0 0 76 4
Ռեալ Մադրիդ 2006–07 Լա Լիգա 0 0 1 0 1 0 2 0
Մալյորկա 2007–08 34 4 6 0 40 4
2009–10 33 5 5 0 38 5
Ընդհանուր 67 9 11 0 0 0 78 9
Վեստ Բրոմվիչ Ալբիոն 2008–09 Պրեմիեր Լիգա 30 0 4 0 34 0
2009–10 Չեմպիոնշիպ 1 0 1 0 2 0
Ընդհանուր 31 0 5 0 0 0 36 0
Վիլյառեալ 2010–11 Լա Լիգա 35 3 5 0 13 2 53 5
2011–12 36 5 2 1 6 0 44 6
Ընդհանուր 71 8 7 1 19 2 97 11
Ֆիորենտինա 2012–13 Սերիա A 37 1 4 1 41 2
2013–14 32 6 4 0 11 1 47 7
2014–15 28 2 3 0 11 0 42 2
2015–16 37 4 0 0 5 0 42 4
2016–17 31 1 2 0 6 1 39 2
Ընդհանուր 165 14 13 1 33 2 211 17
Ինտեր Միլան 2017–18 Սերիա A 36 2 1 0 37 2
2018–19 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 36 2 1 0 0 0 37 2
Կարիերայի ընդհանուր 445 37 38 2 53 4 536 43

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[69]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիորենտինա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2004[66]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Spain - Borja Valero - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  3. «Écija Balompié - Real Madrid, Oct 25, 2006 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  4. «Dynamo Kyiv - Real Madrid, Dec 6, 2006 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  5. «Real starlet to join Mallorca»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  6. «Atlético Madrid - RCD Mallorca, Sep 2, 2007 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  7. «RCD Mallorca - Recreativo Huelva, Mar 9, 2008 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  8. «FC Barcelona - RCD Mallorca, May 11, 2008 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  9. «Barcelona vs. Mallorca - Football Match Report - May 11, 2008 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  10. «Valero joins West Brom for club record fee»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-28 
  11. «West Brom sign midfielder Valero» (en-GB)։ 2008-08-22։ Վերցված է 2018-08-28 
  12. «West Brom bag Valero and could lure second Spaniard to the Hawthorns»։ Mail Online։ Վերցված է 2018-08-28 
  13. Lepkowski Chris (2008-08-19)։ «West Bromwich Albion sign Borja Valero»։ birminghammail։ Վերցված է 2018-08-28 
  14. «Hartlepool United - West Bromwich Albion, Aug 26, 2008 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  15. «Bolton Wanderers - West Bromwich Albion, Aug 30, 2008 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  16. «West Bromwich Albion - West Ham United, Sep 13, 2008 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  17. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2008/2009 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-28 
  18. staff Telegraph (2009-05-17)։ «Premier League Round-up: West Brom relegated; Guus Hiddink bids farewell» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-28 
  19. «West Brom relegated after losing to Liverpool»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-28 
  20. «Valero set for Mallorca switch»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  21. «Villarreal CF - RCD Mallorca, Sep 13, 2009 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  22. «Villarreal 1-1 Mallorca: Borja Valero Snatches Point For The Islanders | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  23. «RCD Mallorca - Athletic Bilbao, Jan 3, 2010 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  24. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2009/2010 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-28 
  25. 25,0 25,1 «Spain - Footballer of the Year»։ www.rsssf.com։ Վերցված է 2018-08-28 
  26. «Three key Viola men to watch out for - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-08-28 
  27. «Valero bound for Villarreal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  28. «Valero seals Villarreal loan move» (en-GB)։ 2010-07-19։ Վերցված է 2018-08-28 
  29. «Villarreal CF - Dnepr Mogilev, Aug 19, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  30. «Villarreal CF - Athletic Bilbao, Nov 7, 2010 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  31. «Villarreal CF - UD Almería, Jan 3, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  32. «Villarreal CF - SSC Napoli, Feb 24, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  33. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-28 
  34. «Valero leaves West Brom»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  35. «West Brom midfielder Borja Valero seals Villarreal move»։ BBC Sport (en-GB)։ 2011-07-01։ Վերցված է 2018-08-28 
  36. «Villarreal CF - Odense Boldklub, Aug 23, 2011 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  37. «Villarreal CF - Rayo Vallecano, Oct 29, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  38. «Villarreal CF - Real Betis Balompié, Nov 19, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  39. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-28 
  40. «Villarreal relegated in dramatic finale to La Liga»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-28 
  41. «Fiorentina agree fee with Villarreal to sign Borja Valero | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  42. «Borja Valero is Fiorentina-bound»։ Վերցված է 2018-08-28 
  43. Editorial Reuters։ «Soccer-Relegated Villarreal agree to sell Valero to Fiorentina»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-08-28 
  44. «ACF Fiorentina - Novara Calcio 1908, Aug 18, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  45. «ACF Fiorentina - Udinese Calcio, Aug 25, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  46. «ACF Fiorentina - Cagliari Calcio, Nov 4, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  47. «AC Milan - ACF Fiorentina, Nov 11, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  48. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-28 
  49. 49,0 49,1 «Serie A Team of the Season: Tevez & Toni head the star cast | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  50. «AC Milan - ACF Fiorentina, Nov 2, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  51. «ACF Fiorentina - Hellas Verona, Dec 2, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  52. «Parma Calcio 1913 - ACF Fiorentina, Feb 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  53. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-28 
  54. 54,0 54,1 UEFA.com։ «UEFA Europa League squad of the season»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  55. «ACF Fiorentina - Udinese Calcio, Oct 29, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  56. 56,0 56,1 UEFA.com։ «Experts' UEFA Europa League squad of the season»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  57. «ACF Fiorentina - Borussia Mönchengladbach, Feb 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  58. «ACF Fiorentina - Inter Milan, Apr 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  59. «Borja Valero completes Inter move!»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2018-08-28 
  60. «Inter Milan sign Valero from Fiorentina»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  61. «Serie A transfer news: Borja Valero completes controversial €7m move from Fiorentina to Inter | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  62. «DONE DEAL: ​Inter Milan sign Fiorentina midfielder Borja Valero - Tribal Football»։ Վերցված է 2018-08-28 
  63. «Inter Milan - ACF Fiorentina, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  64. «Hellas Verona - Inter Milan, Oct 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  65. «Borja Valero opens account for Inter Milan in Serie A win at Hellas Verona»։ Eurosport։ 2017-10-30։ Վերցված է 2018-08-28 
  66. 66,0 66,1 UEFA.com։ «Under-19 - Valero the hero for Spain»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  67. «United States - Spain, Jun 4, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  68. «Cazorla & Silva shine, Negredo nets, Torres returns - Spain extract maximum satisfaction from comfortable USA triumph | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  69. 69,0 69,1 «Borja Valero»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-28 
  70. Daley Terry։ «Napoli win fifth Italian Cup on violent Rome night»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]