Մարկո Առնաուտովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարկո Արնաուտովիչից)
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մարկո Առնաուտովիչ
գերմ.՝ Marko Arnautović
AUT vs. SUI 2015-11-17 (033).jpg
Ազգությունը սերբ
Քաղաքացիությունը Flag of Austria.svg Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1989(1989-04-19)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ

Մարկո Առնաուտովիչ (ապրիլի 19, 1989(1989-04-19)[1], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը ներկայումս որպես հարձակվող խաղում է անգլիական Պրեմիեր լիգայի Վեսթ Հեմ Յունայթեդում և Ավստրիայի հավաքականում։ Առնաուտովիչը սկսեց իր կարիերան Ավստրիայի երիտասարդական թիմերից մեկում՝ «Վիեննա»-ում։ Հետո նա պայմանագիր կնքեց հոլանդական Տվենտեի հետ 2006 թվականին։ 2008/09 սեզոնին նա վարձավճարով տեղափոխվեց իտալիական «Ինտերնացիոնալե», որտեղ նա խաղաց ընդամենը 3 խաղ, բայց դա վնասվածքի պատճառով էր։ Հետո նա 2010 թ.հունիսին գնաց Գերմանիա Վերդեր Բրեմեն։ Նա այնտեղ խաղաց 3 տարի և շատ օգտակար էր այդ թիմին։ 2013 թվականի սեպտեմբերին Առնաուտովիչը գնաց անգլիական թիմ՝ Սթոք Սիթի։ Նա Սթոքում 4 տարեշրջան անցկացրեց և խփեց 26 գոլ 145 խաղում։ 2017 թվականի հուլիսին նա գնաց Վեսթ Հեմ Յունայթեդ 20 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Նա շատ երկար է խաղացել Ավստրիայի հավաքականում և դեռ խաղում է, նա օգնեց իր հավաքականին անցնելու ՈւԵՖԱ-ի Եվրո 2016-ի գավաթի play off: Առնաուտովիչը ունի գերազանց դրիբլինգ, տեխնիկա և հարված։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Առնաուտովիչը ծնվել է 1989 թվականի ապրիլի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ 1995 թվականից սկսել է խաղալ Վիեննայի երիտասարդական ակումբներում։ Այնուհետև նա տեղափոխվել է Նիդերլանդներ և պայմանագիր կնքել հոլանդական «Տվենտե» ֆուտբոլային ակումբի հետ։ 2006 թվականից անցել է պրոֆեսիոնալ կարիերայի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոն չորս տարի անցկացրել է հոլանդական «Տվենտե» ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականի մայիսի 30-ից մինչև 2010 թվականը հանդես է եկել իտալական «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբում[2][3]։ 2010 թվականին Առնաուտովիչ քառամյա պայմանագիր է կնքել գերմանական Վերդերի Բրեմենի հետ[4]։ 2013 թվականին, խախտելով պայմանագիրը, տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»։

2016-ի հանդիպումները Ավստրիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Առնաուտովիչը հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում նա անցկացրել է հետևյալ հանդիպումները.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]