Մարկո Առնաուտովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մարկո Առնաուտովիչ
գերմ.՝ Marko Arnautović
20180610 FIFA Friendly Match Austria vs. Brazil Marko Arnautović 850 1633.jpg
Քաղաքացիությունը Flag of Austria.svg Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1989(1989-04-19)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք wing half

Մարկո Առնաուտովիչ (ապրիլի 19, 1989(1989-04-19)[1][2][3], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը ներկայումս որպես հարձակվող խաղում է անգլիական Պրեմիեր լիգայի Վեսթ Հեմ Յունայթեդում և Ավստրիայի հավաքականում։ Առնաուտովիչը սկսեց իր կարիերան Ավստրիայի երիտասարդական թիմերից մեկում՝ «Վիեննա»-ում։ Հետո նա պայմանագիր կնքեց հոլանդական Տվենտեի հետ 2006 թվականին։ 2008/09 սեզոնին նա վարձավճարով տեղափոխվեց իտալիական «Ինտերնացիոնալե», որտեղ նա խաղաց ընդամենը 3 խաղ, բայց դա վնասվածքի պատճառով էր։ Հետո նա 2010 թ.հունիսին գնաց Գերմանիա Վերդեր Բրեմեն։ Նա այնտեղ խաղաց 3 տարի և շատ օգտակար էր այդ թիմին։ 2013 թվականի սեպտեմբերին Առնաուտովիչը գնաց անգլիական թիմ՝ Սթոք Սիթի։ Նա Սթոքում 4 տարեշրջան անցկացրեց և խփեց 26 գոլ 145 խաղում։ 2017 թվականի հուլիսին նա գնաց Վեսթ Հեմ Յունայթեդ 20 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Նա շատ երկար է խաղացել Ավստրիայի հավաքականում և դեռ խաղում է, նա օգնեց իր հավաքականին անցնելու ՈւԵՖԱ-ի Եվրո 2016-ի գավաթի play off: Առնաուտովիչը ունի գերազանց դրիբլինգ, տեխնիկա և հարված։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Առնաուտովիչը ծնվել է 1989 թվականի ապրիլի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ 1995 թվականից սկսել է խաղալ Վիեննայի երիտասարդական ակումբներում։ Այնուհետև նա տեղափոխվել է Նիդերլանդներ և պայմանագիր կնքել հոլանդական «Տվենտե» ֆուտբոլային ակումբի հետ։ 2006 թվականից անցել է պրոֆեսիոնալ կարիերայի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոն չորս տարի անցկացրել է հոլանդական «Տվենտե» ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականի մայիսի 30-ից մինչև 2010 թվականը հանդես է եկել իտալական «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբում[4][5]։ 2010 թվականին Առնաուտովիչ քառամյա պայմանագիր է կնքել գերմանական Վերդերի Բրեմենի հետ[6]։ 2013 թվականին, խախտելով պայմանագիրը, տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»։

2016-ի հանդիպումները Ավստրիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Առնաուտովիչը հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում նա անցկացրել է հետևյալ հանդիպումները.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]