Յավայրո Դիլրոսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յավայրո Դիլրոսուն
Javairô Dilrosun
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Javairô Joreno Faustino Dilrosun
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Սուրինամ Սուրինամ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1998(1998-06-22)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 175 սմ
Քաշ 74 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հերթա Բեռլին
Համար 16
Պատանեկան կարիերա
2006-2014 Նիդերլանդներ Այաքս
2014-2018 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-ներկա Գերմանիա Հերթա Բեռլին II 2 (0)
2018-ներկա Գերմանիա Հերթա Բեռլին 10 (2)
Ազգային հավաքական
2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ15 4 (1)
2013-2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ16 10 (6)
2014-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ17 14 (5)
2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 2 (0)
2015-2017 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 15 (2)
2018 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 2 (1)
2018-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 4 (1)
2018-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 26-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 26-ի, 2018

Յավայրո Դիլրոսուն (հոլ.՝ Javairô Dilrosun, հունիսի 22, 1998(1998-06-22)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հերթա Բեռլինի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթա Բեռլին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Դիլրոսունը սկսել է Այաքսում[3]։ 2014 թվականին նա միացավ Մանչեսթեր Սիթիի ակադեմիային, սակայն ակումբի առաջին թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում։ 2018 թվականի մայիսի 3-ին Դիլրոսունը 4 տարվա պայմանագիր կնքեց Հերթա Բեռլինի հետ[4][5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինելով Կարիմ Ռեկիկին Շալկե 04-ի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով Օնդրեյ Դուդային փոխարինման մտնելուց 9 րոպե անց[8][9]։ Իր առաջին գոլը Հերթայի կազմում խփեց սեպտեմբերի 15-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[10][11]։

2018 թվականի սեպտեմբերի 22-ին Դիլրոսունը 2 գոլային փոխանցում տվեց Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 25-ին նա գոլի հեղինակ դարձավ Վերդեր Բրեմենի դեմ խաղում, սակայն Հերթան պարտվեց 3-1 հաշվով[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Դիլրոսունը իրավասու էր հանդես գալ Սուրինամի կազմում[14], նա ներկայացրել է Նիդերլանդները բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[15], իսկ Նիդերլանդները դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Անգլիային և Իտալիային[16]։ 2017 թվականին Դիլրոսունը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը[17]՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 4 հանդիպումներում և 2 գոլային փոխանցում տալով Գերմանիայի դեմ խաղում[18]։ Նիդերլանդները դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Պորտուգալիային[19]։

Նիդերլանդների ազգային հավաքական Դիլրոսունը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 9-ին Ռոնալդ Կումանի կողմից՝ Ֆրանսիայի և Գերմանիայի դեմ խաղերի համար[20][21][22]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ փոխարինելով Ռայան Բաբելին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Գերմանիայի դեմ խաղում[23][24]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հերթա Բեռլին II 2018–19 Ռեգիոնալլիգա 2 0 2 0
Հերթա Բեռլին 2018–19 Բունդեսլիգա 10 2 1 0 11 2
Կարիերայի ընդհանուր 12 2 1 0 0 0 0 0 13 2

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ[25]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Netherlands - J. Dilrosun - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  3. «Javairô Dilrosun – Hertha’s latest acquisition scouted - Fussball Stadt»։ Fussball Stadt (en-US)։ 2018-05-03։ Վերցված է 2018-11-26 
  4. «Hertha sign Javairo Dilrosun - Teams - HerthaBSC.de»։ www.herthabsc.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-26 
  5. «Hertha Berlin sign Dutch teenager Javairo Dilrosun from Manchester City | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  6. «Manchester City's Javairô Dilrosun leaves to join Hertha Berlin»։ Onefootball English (en-GB)։ 2018-05-03։ Վերցված է 2018-11-26 
  7. «Hertha sign Manchester City youngster Dilrosun» (անգլերեն)։ 2018-05-03։ Վերցված է 2018-11-26 
  8. «FC Schalke 04 - Hertha BSC, Sep 2, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  9. Germany kicker, Nürnberg,։ «Caligiuri verschießt, Duda trifft doppelt, Konoplyanka fliegt: FC Schalke 04 - Hertha BSC 0:2 (0:1)»։ kicker (de-DE)։ Վերցված է 2018-11-26 
  10. «VfL Wolfsburg - Hertha BSC, Sep 15, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  11. Germany kicker, Nürnberg,։ «Dilrosun eröffnet - Mehmedi sorgt für Punkteteilung: VfL Wolfsburg - Hertha BSC 2:2 (0:0)»։ kicker (de-DE)։ Վերցված է 2018-11-26 
  12. «Hertha BSC - Borussia Mönchengladbach, Sep 22, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  13. «SV Werder Bremen - Hertha BSC, Sep 25, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  14. «Javairo Dilrosun: 5 things on Hertha Berlin's summer arrival from Manchester City | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  15. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Netherlands – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  16. UEFA.com։ «U17 EURO - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  17. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Netherlands – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  18. «Germany U19 - Netherlands U19, Jul 3, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  19. «Portugal U19 - Netherlands U19, Jul 12, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  20. «Koeman confirms Netherlands squad for France and Germany clashes - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2018-11-09։ Վերցված է 2018-11-26 
  21. «Javairo Dilrosun wins first Netherlands call-up | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  22. «Winger Javairo Dilrosun gets 1st call-up for Netherlands»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  23. «Germany - Netherlands, Nov 19, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  24. Steinberg Jacob (2018-11-19)։ «Netherlands into Nations League finals after 2-2 draw with Germany – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-11-26 
  25. 25,0 25,1 «Javairô Dilrosun»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]