Ռոթվայլ (բնակավայր)
| քաղաք, urban municipality in Germany?, district capital? և Greater district town in Baden-Württemberg? | |||
|---|---|---|---|
| Ռոթվայլ | |||
| Rottweil | |||
| |||
Ռոթվայլի կենտրոնական փողոցներից | |||
| 40°10′5″N 8°37′29″E / 40.16806°N 8.62472°E | |||
| Երկիր | |||
| Հող | Բադեն-Վյուրթեմբերգ | ||
| Վարչական շրջան | Ֆրայբուրգ | ||
| Տարածաշրջան | Ռոթվայլ (տարածաշրջան)|Ռոթվայլ | ||
| Ներքին բաժանում | Göllsdorf?, Feckenhausen?, Neukirch?, Neufra?, Hausen ob Rottweil? և Zepfenhan? | ||
| Օբերբուրգերմայսթեր | Ռալֆ Բռոս | ||
| Հիմնադրված է | 73 թ. | ||
| Մակերես | 71.76 կմ² | ||
| ԲԾՄ | 599 մետր | ||
| Բնակչություն | 24915 մարդ (2015) | ||
| Խտություն | 350 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+1 | ||
| Հեռախոսային կոդ | 0741, 07427 (Նոյկիռշ) | ||
| Փոստային ինդեքս | 78628, 78652 (Ունթերռոթենշթայն) | ||
| Փոստային դասիչ | 78611–78628 | ||
| Ավտոմոբիլային կոդ | RW | ||
| Պաշտոնական կայք | rottweil.de | ||
|
| |||
Ռոթվայլը (գերմ.՝ Rottweil) քաղաք է Գերմանիայի հարավ-արևմուտքում, Բադեն-Վյուրթեմբերգ հողում։ Մոտ 600 տարի առաջ Ռոթվայլը դարձել է ազատ կայսերապատկան քաղաք։
Ռոթվայլը 25.000-ոց քաղաք է ընկած Շվարցվալդի և Շվաբյան Ալբի միջև։ Հին քաղաքը հայտնի է իր միջնադարյան կենտրոնով և ավանդական Ֆասթնախթ կառնավալով։ Ռոթվայլը հնագույնն է Բադեն-Վյուրթենբերգի քաղաքներից[1], իսկ արտաքնապես քաղաքը շատ քիչ է փոխվել 16-րդ դարից։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլը հիմնել են հռոմեացիները 73 թ. որպես Արե Փլաբիե, բայց այդտեղ մարդկային բնակավայրի առաջին հետքերն ունեն 4000 տարվա պատմություն։ Հռոմեական շրջանից պահպանվել են բաղնիքի և խճանկարի մնացորդներ։ 771 թ. քաղաքը դարձավ իշխանական նստավայր, իսկ 1268 թվականին՝ ազատ կայսերապատկան քաղաք։ 1463 թ. քաղաքը միացել է Շվեյցարական համադաշնությանը։ Այդ դաշինքը պահպանվել է մի քանի դար։ 1803 թ., երբ Նապոլեոնը գրավեց տարածաշրջանը, Ռոթվայլը կորցրեց ազատ քաղաքի կարգավիճակը և դաշինքը Շվեյցարական համադաշնության հետ։
Տեսարժան վայրերը և հետաքրիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլը հարուստ է 12-16-րդ դարերի ռոմանական և գոթական ոճի տաճարներով։
Քաղաքի անվանումից է ծագում ռոթվայլեր շնատեսակի անվանումը, որը տարածված հովվաշուն էր տարածաշրջանում։ Քաղաքի անվանումը հիշատակվում է Die Toten Hosen խմբի Das Mädchen aus Rottweil երգում։
- Քաղաքային տեսարան
- Որմնաքանդակ Սբ. Խաչ եկեղեցու ճակատամասում
- Ռոթվայլեր շան արձանը
- Ֆասթնախթ, 2007 թ.
Նշանավոր ռոթվայլցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում են ծնվել նշանավոր նկարիչ Կոնրադ Վիցը և Ադամ Ռոթվայլցի տպագրիչը։
Այլ նշանավոր ռոթվայլցիներն են`
- Էգոն Ռիբլ (1925–2016), արվեստի պատմության մասնագետ, բարբառագիր բանաստեղծ
- Հերման Շեֆեր (1927–2009), երգահան և երաժշտագետ
- Քուրթ Բանթլ (ծն. 1933), քաղաքական գործիչ
- Էքեհարդ Լինդներ (ծն. 1934), քիմիկոս և պրոֆեսոր
- Զիգրիդ Փեյերիմհոֆ (ծն. 1937), քիմիկոս
- Փեթեր Դուսման (1938 - 2013), քիմիկոս
- Էռվին Թոյֆլ (ծն. 1939), քաղաքական գործիչ
- Րյուդիգեր Սաֆրանսկի (ծն. 1945), գրականագետ և փիլիսոփա
- Ռիթա Հալեր-Հայդ (ծն. 1950), քաղաքական գործիչ
- Ան Հայգիս (ծն. 1955), երգչուհի
- Բեռնդտ Մարքարթ (ծն. 1958), ջազմեն
- Անդրեաս Շվաբ (ծն. 1973), քաղաքական գործիչ
- Յոշուա Կիմիխ (ծն. 1995), Մյունխենի «Բավարիա»-յի ֆուտբոլիստ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլի քույր քաղաքներն են.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոթվայլ (բնակավայր)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
