Սեմ Ադեկուգբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սեմ Ադեկուգբե
անգլ.՝ Sam Adekugbe
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Canada (Pantone).svg Կանադա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1995(1995-01-16)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Գյոտեբորգ
Համար 5
Պատանեկան կարիերա
2011—2013 Կանադա Վանկուվեր Ուայթքեփս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ․հ․ Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 16 (0)
2015  Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 2 6 (0)
2016—2017  Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 1 (0)
2017—  Շվեդիա Գյատեբորգ 9 (0)
Ազգային հավաքական
2013 Կանադա Կանադա (մինչև 18) 1 (0)
2014—2015 Կանադա Կանադա (մինչև 20) 6 (0)
2015—մ․հ․ Կանադա Կանադա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30.10.2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15.07.2017

Սամուել Ադեկուգբե (անգլ.՝ Samuel A. "Sam" Adekugbe, հունվարի 16, 1995(1995-01-16)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), նիգերիական ծագմամբ կանադացի ֆուտբոլիստ, «Գյոտեբորգ» ակումբի և Կանադայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադեկուգբեի ծնողները նիգերիական ծագմամբ անգլիացիներն են։ Սամուելը ծնվել է Լոնդոնում, սակայն 10 տարեկանում ծնողների հետ Անգլիայից տեղափոխվել է Կանադա։ 2011 թվականին Ադեկուգբեն ընդունվել է «Վանկուվեր Ուայթքեփս» ակադեմիա։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին «Կոլորադո Ռեփիդզի» դեմ խաղում նշել է նորամուտը MLS-ում[3]։ 2015 թվականին Սամուելը դարձել է Կանադայի առաջնության հաղթող։ 2016 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Ադեկուգբեն վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Օգոստոսի 9-ին «Կոլչեստեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղում նշել է նորամուտը նոր ակումբում[4]։ Օգոստոսի 23-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի խաղում Սամուելն իր առաջին գոլն է խփել «Բրայթոնի» կազմում[5]։ Հունվարի 14-ին «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Չեմպիոնշիպում[6]։

2017 թվականի ամռանը Սեմը վարձավճարով տեղափոխվել է շվեդական «Գյոտեբորգ»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է Կանադայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ Ճամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթին մասնակցելու համար։ Մրցաշարում նա խաղացել է Կուբայի[7], Մեքսիկայի[8], Հոնդուրասի[9] և Հայիթիի[10] երիտասարդական թիմերի դեմ խաղերում։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բելիզի դեմ խաղում Ադեկուգբեն նշել է նորամուտը Կանադայի հավաքականում[11]։

2017 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթին մասնակցելու հայտացուցակում։ Մրցաշարում նա մասնակցել է Կոստա Ռիկայի[12] և Հոնդուրասի[13] թիմերի դեմ հանդիպումներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Վանկուվեր Ուայթքեփս VS. Կոլորադո Ռեփիդզ 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10-28 
  4. «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն VS. Կոլչեստեր Յունայթեդ 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-09 
  5. «Օքսֆորդ Յունայթեդ VS. Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-23 
  6. «Պրեստոն Նորթ Էնդ VS. Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-14 
  7. «Կուբա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-19 
  8. «Կանադա (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-12 
  9. «Հոնդուրաս (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-22 
  10. «Հայիթի (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-11 
  11. «Բելիզ VS. Կանադա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-09-09 
  12. «Կոստա Ռիկա VS. Կանադա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-12 
  13. «Կանադա VS. Հոնդուրաս 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]