Բուլոն սյուր Մեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բուլոն սյուր Մեր
ֆր.՝ Boulogne-sur-Mer[1]
ֆր.՝ Port-de-l'Union[2]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես8,42 կմ²
ԲԾՄ110 մետր
Բնակչություն40 910 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ62200[4]
Պաշտոնական կայքville-boulogne-sur-mer.fr(ֆր.)
Բուլոն սյուր Մեր (Ֆրանսիա)##
Բուլոն սյուր Մեր (Ֆրանսիա)

Բուլոն սյուր Մեր [ boulogne syr mér ] նավահանգստային քաղաք Ֆրանսիայի հյուսիսում, Պա-դե-Կալե դեպարտամենտում, Լա Մանշի ափին, Կալե քաղաքից մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք։ Ֆրանսիայի ամենամեծ ձկնորսական նավահանգիստը։

2016 թվականի tvjalne8wv քաղաքն ուներ 41 669 բնակիչ, իսկ ամբողջ մետրոպոլիայի տարածքում ապրում էր շուրջ 135 հազար մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստ եղել է դեռ կելտերի ժամանակներում, կոչվում էր Gesoriacum, հռոմեացիներն այն անվանում էին Portus Itius կամ Portus Britannicus, իսկ նրանից վեր նրանք կառուցեցին մի քաղաք, որն անվանեցին Բոնոնիա, նաև Բոլոնիա։ Դեպի Մեծ Բրիտանիա իր ռազմարշավը նախապատրաստելիս կայսր Կալիգուլան փարոս կառուցեց այս ռազմավարական վայրում։ 4-րդ դարից քաղաքը կոչվում էր պարզապես Բոնոնիա և ծառայում էր որպես գլխավոր նավահանգիստ դեպի Բրիտանիա ճանապարհորդությունների համար։ Ընդ որում՝ համարվում էր Britannica նավատորմի օրրան- նավահանգիստը։ Այստեղ էին բերում մի քանի հռոմեական ճանապարհներ, որոնք Բոնոնիան կապում էին Քյոլնի ( Via Belgica ) և այլ քաղաքների հետ։

Միջնադարում քաղաքը և ամրոցը եղել են Բալդուին II Ֆլանդրիացու († 918)-ի նստավայրը։ Վերջինս բլրի վրա ամրություն է կառուցել, որը նրա ժառանգները 13-րդ դարում վերակառուցել են ամրոցի։ Խաչակրաց արշավանքների ժամանակ Բոլդուին Բուլոնցին դարձավ Երուսաղեմի առաջին թագավորը՝ Բալդուին I Երուսաղեմցի անունով (1060–1118)։ 1097 թվականին նա գրավեց Տարսոն քաղաքը, որտեղ բուլոնցի ծովահենների օգնությամբ կառուցեց իր սեփական կայազորը։ Եդեսիայի իշխան Թորոսի հրավերով, որն ընդունեց նրան որպես իր որդի, նա իր զորքով գնաց ավելի արևելք և դարձավ Եդեսիայի առաջին կոմսը 1098 թվականին։

Բուլոնի վաղմիջնադարյան Տիրամոր տաճարը դարձավ այնքան հռչակված ուխտատեղի, որ թագավոր Ֆիլիպ V-ը դրա պատճենը կառուցեց Փարիզի մոտ, մի վայրում, որը կոչվեց «Փոքր Բուլոն». դա այսօրվա Բուլոն-Բիյանկուրն է։

Անգլիայի թագավոր Հենրի VIII Թյուդորը, Կառլ V կայսեր աջակցությամբ, 1544 թվականին պաշարեց և գրավեց Բուլոնը, և միայն 1550 թվականին քաղաքը վերադարձվեց ֆրանսիական թագավորությանը։

1567–1801 թվականներին Բուլոնը եղել է եպիսկոպոսական նստավայր։

1801 թվականին ծովակալ Հորացիո Նելսոնը առանց հաջողության հարձակվեց ֆրանսիական նավատորմի վրա Բուլոնում, և նույն թվականին Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց զինադադար։ 1804 թվականին կայսր Նապոլեոն Բոնապարտը արշավ էր նախապատրաստում դեպի Անգլիա և հավաքում է 150 հազարանոց բանակ, բայց Ավստրիան պատերազմ հայտարարեց նրա դեմ, նա ստիպված էր կռիվը տեղափոխել Դանուբի ափերը։

Քաղաքը կարևոր է էսպերանտո շարժման համար, քանի որ 1905 թվականին այնտեղ տեղի ունեցավ առաջին էսպերանտո կոնգրեսը։ Այս համագումարի առիթով ընդունվեց Բուլոնի հռչակագիրը, որը կրում է քաղաքի անվանումը և սահմանում էսպերանտիզմի հիմնական սկզբունքները։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքի պարիսպները մոտ 1500 մ երկարությամբ՝ 17 աշտարակներով և 4 դարպասներով։
  • 12-րդ դարի ամրոցի աշտարակը (դոնժոն) քաղաքի խորհրդանիշն է, այնտեղ ներկայումս գործում է կելտական գտածոների թանգարանը։
  • Միջնադարյան ամրոց հռոմեական հիմքերի վրա. այստեղ էլ գործում է հին, հիմնականում եգիպտական արվեստի նմուշների թանգարան։
  • Մարիամ Աստվածածնի բազիլիկ, կլասիցիստական շինություն՝ ճակատին երկու աշտարակով և 100 մ բարձրությամբ գմբեթով։ Հին շինությունների տեղում կանգնած ընդարձակ դամբարանը միջնադարյան ծագում ունի և կառուցվել է հռոմեական հիմքերի վրա։
  • Սուրբ Նիկողայոս գոթական եկեղեցին՝ 15-րդ դարի քանդակներով։
  • Nausikaa ծովային ցուցահանդես և ակվարիում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոդֆրոյ Բուլոնցին (1060-1100), Լոթարինգիայի դուքս և առաջին խաչակրաց արշավանքի առաջնորդներից մեկը
  • Մաթիլդա Բուլոնցին (1105-1152), Անգլիայի թագուհի
  • Խոսե դե Սան Մարտին (1778-1850), Իսպանիայից անկախանալու համար Լատինական Ամերիկայի մղած պայքարի առաջնորդներից մեկը։
  • Շառլ Ավգուստին Սենտ-Բյով (1804-1869), գրականագետ
  • Ալեքսանդր Գիլման (1837-1911), կոմպոզիտոր և երգեհոնահար
  • Անրի Էմիլ Սովաժ (1842-1917), պալեոնտոլոգ, ձկնաբան և հերպետոլոգ
  • Ֆելիսիան Մենու դը Մենիլ (1860-1930), էսպերանտիստ
  • Ջոն ՄաքՔրեյ (1872-1918), կանադացի վիրաբույժ և Ֆլանդրիայի դաշտերում բանաստեղծության հեղինակ
  • Ժորժ Մաթյո (1921-2012), նկարիչ
  • Օլիվիե Լատրի (* 1962), երգեհոնահար
  • Ժան Պիեռ Պապեն (* 1963), ֆուտբոլիստ
  • Ֆրանկ Ռիբերի (* 1983), ֆուտբոլիստ

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլոն սյուր Մեր (1991–2020 normals), humidity 1973–1990, extremes since 1973ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.4
(61.5)
18.9
(66)
22.7
(72.9)
26.0
(78.8)
31.2
(88.2)
33.3
(91.9)
39.6
(103.3)
34.8
(94.6)
32.6
(90.7)
27.2
(81)
20.0
(68)
17.2
(63)
39.6
(103.3)
Միջին բարձր °C (°F) 7.1
(44.8)
7.3
(45.1)
9.7
(49.5)
12.7
(54.9)
15.4
(59.7)
18.1
(64.6)
20.1
(68.2)
20.7
(69.3)
18.5
(65.3)
14.9
(58.8)
10.8
(51.4)
7.9
(46.2)
13.6
(56.48)
Միջին օրական °C (°F) 5.3
(41.5)
5.4
(41.7)
7.4
(45.3)
9.8
(49.6)
12.7
(54.9)
15.3
(59.5)
17.4
(63.3)
18.0
(64.4)
15.8
(60.4)
12.6
(54.7)
8.8
(47.8)
6.0
(42.8)
11.21
(52.16)
Միջին ցածր °C (°F) 3.4
(38.1)
3.4
(38.1)
5.0
(41)
7.0
(44.6)
9.8
(49.6)
12.5
(54.5)
14.7
(58.5)
15.3
(59.5)
13.2
(55.8)
10.3
(50.5)
6.8
(44.2)
4.1
(39.4)
8.79
(47.82)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.4
(7.9)
−13.6
(7.5)
−7.8
(18)
−2.0
(28.4)
1.6
(34.9)
4.0
(39.2)
8.0
(46.4)
9.0
(48.2)
5.8
(42.4)
−1.0
(30.2)
−5.6
(21.9)
−9.6
(14.7)
−13.6
(7.5)
Տեղումներ մմ (դյույմ) 77.0
(3.031)
56.0
(2.205)
48.0
(1.89)
48.1
(1.894)
54.6
(2.15)
48.0
(1.89)
54.3
(2.138)
63.2
(2.488)
69.6
(2.74)
95.8
(3.772)
106.8
(4.205)
103.1
(4.059)
824.5
(32.462)
% խոնավություն 87 85 84 81 81 81 82 81 82 83 85 87 83.3
Աղբյուր #1: Infoclimat (1991–2020 normals)[5]
Աղբյուր #2: Infoclimat (humidity 1973–1990)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=5200
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «Normales et records climatologiques 1991-2020 à Boulogne» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Normes et records 1961–1990: Boulogne (62) – altitude 73m» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլոն սյուր Մեր» հոդվածին։