Ֆիլիպ V Երկարահասակ (Ֆրանսիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ V Երկարահասակ
Philippe V le Long.jpg
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1293[1]
Ծննդավայր Վենսեն, Նոժան-սյուր-Մարն, Վալ-դը-Մարն, Իլ-դը-Ֆրանս
Վախճանի օր հունվարի 3, 1322[2]
Վախճանի վայր Լոնշան աբբայություն, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Գերեզման Սեն Դենի աբբայություն
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Կապետինգներ
Քաղաքացիություն Bannière de France style 1500.svg Ֆրանսիա
Հայր Ֆիլիպ IV Գեղեցիկ[3]
Մայր Ժաննա I Նավառացի[3]
Ամուսին Ժաննա I[3]
Զավակներ Ժաննա III, Բուրգունդիայի կոմսուհի[3], Մարգարեթ I, Բուրգունդիայի կոմսուհի, Բլանկա Ֆրանսիացի և Իզաբելլա Ֆրանսիացի

Ֆիլիպ V Երկարահասակ (ֆր.՝ Philippe V le Long, Լոնշան աբբայություն 1293[1], Վենսեն, Նոժան-սյուր-Մարն, Վալ-դը-Մարն, Իլ-դը-Ֆրանս - հունվարի 3, 1322[2], Լոնշան աբբայություն, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագավոր 1316 թվականից։

Ֆիլիպ IV Գեղեցիկի երկրորդ որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահ բարձրանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ գահ բարձրանալը կրում էր Պուատիեի կոմս տիտղոսը։

Ավագ եղբոր՝ Լյուդովիկոս X-ի, հանկարծակի մահից հետո Ֆիլիպն իրեն հայտարարեց թագավորության ռեգենտ։ Նա դարձավ գահաժառանգության կանոնների վերաբերյալ Սալիական օրենքի ընդունման հիմնադիրներից մեկը։ Օրենքը նպատակ ուներ արգելել կանանց ժառանգել Ֆրանսիայի թագը կամ փոխանցել այն իրենց սերունդների միջոցով։ Այդ քայլով Ֆիլիպը ձգտում էր զրկել գահից մահացած եղբոր ավագ դուստր Ժաննային, ինչպես նաև Լյուդովիկոսի դեռ չծնված երեխային, եթե աղջիկ ծնվեր, քանի որ Կլեմենսիա թագուհին հղի էր։ Ֆիլիպն ամեն բան անում էր գահ բարձրանալու և այն հետագայում իր ժառանգներին փոխանցելու համար։ Այրի թագուհին որդի ծնեց, որը սակայն ապրեց ընդամենը հինգ օր։ Լուրեր էին պտտվում նորածին թագավորի մահվան մեջ Ֆիլիպի մասնակցության մասին։ Հապճեպ հրավիրված Գլխավոր շտատները հաստատեցին կանանց գահից ընդմիշտ զրկելու Թագավորական խորհրդի ավելի վաղ ընդունած որոշումը և օրենքով Ֆիլիպ V-ին ճանաչեցին Ֆրանսիայի թագավոր։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ V Երկարահասակ-ը Ժան դե Թիլի «Ֆրանսիայի արքաներ» գրքից: Ֆրանսիայի ազգային գրադարան, Փարիզ:
Ֆիլիպի դրամը (1311 թ.):

Ֆիլիպ V-ի գահ բարձրանալը Սալիական օրենքի առաջին կիրառումն էր, ինչն էլ հետագայում Հարյուրամյա պատերազմի առիթը դարձավ։ Ֆիլիպ V-ի կարճ կառավարման ժամանակ ներքին խնդիրները կարգավորելուն ուղղված շատ հրամանագրեր ընդունվեցին։

Ֆիլիպ V-ի գահակալությունը կարելի է դիտել որպես Կապետինգների գործունեության ամփոփման ժամանակաշրջան՝ այն, ինչը նախկինում ներառված չէր օրենսդրության մեջ, այժմ ենթակա էր կանոնակարգման։ Այս աշխատանքն իրականացնելու համար Ֆիլիպ V-ը բազմիցս հրավիրում էր ամեն տեսակի խորհրդակցություններ։ Նա խուսափում էր հաճախակի հրավիրել Գլխավոր շտատներ. նախընտրում էր հրավիրել ավելի մասնավոր բնույթի հանդիպումներ և հատկապես սիրում էր խորհրդակցել քաղաքների ներկայացուցիչների հետ։

Այս արքան, որը հաջողությամբ լրացրեց իր նախորդների հրամանագրերը, ձախողվեց իր երկու հիմնական բարեփոխումներում։ Նա ուզում էր վերադարձնել արքայական իշխանությանը ֆեոդալական խառնաշփոթի ընթացքում կորցրած մետաղադրամներ հատելու բացարձակ իրավունքը և ներդնել միատեսակ կշռի ու չափի միավորներ։ Ոչ մեկն էլ չհաջողվեց իրականացնել՝ հիմնականում ժամանակի սղության պատճառով։

Ֆիլիպ V-ի կողմից իր մահից վեց տարի առաջ կիրառված Սալիական օրենքը չար ծառայություն մատուցեց նրան, քանի որ Ֆիլիպը միայն դուստրեր ուներ։ Գահն անցավ նրա կրտսեր եղբայր Կարլոս IV-ին, որն էլ շատ հարցերում հրաժարվեց իր նախորդի ներքին քաղաքականությունից՝ իրական իշխանությունը փոխանցելով իր հորեղբայր Կարլոս Վալուային, որին ժամանակին իշխանությունից հեռացրել էր Ֆիլիպ V-ը։

Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ V-ը 1307 թվականից ամուսնացած էր Ժաննա Բուրգունդացու հետ (1293-1330)։ Նրանք ունեցան չորս դուստր և որդի, որը մահացավ մանկության տարիներին։

  • Ժաննա (1308-1347), Բուրգունդիայի պֆալցկոմսուհի, Արտուայի կոմսուհի, Բուրգունդիայի դուքս Էդ IV-ի կինը
  • Մարգարեթ I, Արտուայի կոմսուհի (1310-1382), Բուրգունդիայի պֆալցկոմսուհի, Արտուայի կոմսուհի, Ֆլանդրիայի ու Նևերայի կոմս Լյուդովիկոս I-ի կինը
  • Իզաբելլա (1312-1348), Վիենցի թագաժառանգի կինը
  • Բլանկա (1314-1358), հեռացավ Լոնշանի վանք
  • Ֆիլիպ (1316-1317)

Ֆիլիպ V-ը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ V-ը ֆրանսիացի գրող Մորիս Դրուոնի «Անիծված թագավորներ» պատմական վեպերի շարքի հերոսներից է։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի միապետների ցանկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]