Jump to content

Ջոն Մաքքրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մաքքրեյ
անգլ.՝ John McCrae
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1872(1872-11-30)[1]
ԾննդավայրԳուելֆ, Օնտարիո, Կանադա
Մահացել էհունվարի 28, 1918(1918-01-28)[2][3][4] (45 տարեկան)
Մահվան վայրԲոլուն սյուր Մեր
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան (1898)[5] և Guelph Collegiate Vocational Institute?
ԵրկերIn Flanders Fields?
Մասնագիտությունբանաստեղծ, բժիշկ, բժիշկ-գրող, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, նկարիչ և ախտաբան
ԱշխատավայրՄաքԳիլի համալսարան և Վերմոնտի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆարնջագույն միաբանություն
 John McCrae Վիքիպահեստում

Ջոն Մաքրեյ (անգլ.՝ John McCrae, նոյեմբերի 30, 1872(1872-11-30)[1], Գուելֆ, Օնտարիո, Կանադա - հունվարի 28, 1918(1918-01-28)[2][3][4], Բոլուն սյուր Մեր), կանադացի ռազմական բժիշկ, ուսուցիչ, բանաստեղծ և նկարիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Ծառայել է ռազմական վիրաբույժ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայի Իպր քաղաքում։ Նա առավել հայտնի է որպես «Ֆլանդրիայի դաշտերում» բանաստեղծության հեղինակ, ինչի շնորհիվ հայտնվեց այս պատերազմում զոհվածների հիշատակի խորհրդանիշը` կարմիր կակաչը։ Մահացել է զորաճակատում՝ թոքաբորբից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օնտարիոյի Գուելֆ քաղաքում, նրա նախնիները շոտլանդացի էմիգրանտներն են։ Ավարտել է Գուելֆի կոլեգիալ համալսարանը, իսկ 1893 թվականին՝ Կանադայի Թագավորական ռազմական քոլեջը՝ հրետանու մասնագիտությամբ և նշանակվել է կապիտան։ Մեկ տարի անց նա ավարտել է Օնտարիոյի Գյուղատնտեսական քոլեջը՝ անգլերենի և մաթեմատիկայի բնագավառներով. նույն՝ 1894 թվականին նա ընդունվել է Տորոնտոյի համալսարան բժշկություն սովորելու համար, որտեղ գրեց իր առաջին բանաստեղծությունները. ուսմանը զուգահեռ՝ գումար վաստակելու համար նա դասավանդում էր կրտսեր ուսանողներին և նրա աշակերտներից երկուսը դարձան առաջին կին բժիշկները Օնտարիոյում[6]։ Երկրորդ անգլիա-բուրսական պատերազմի ժամանակ նա ծառայել է բրիտանական հրետանիում։

Համալսարանն ավարտելուց հետո, 1902 թվականին նշանակվել է Մոնրեալյան հիվանդանոցի գլխավոր ախտաբան, իսկ հետո տեղափոխվել է նույն քաղաքի Թագավորական հիվանդանոց։ 1904 թվականին նա դարձավ այդ հաստատության անդյուկտ-բժիշկ և այնուհետև մի քանի ամիս մեկնեց Մեծ Բրիտանիա՝ իր ունակությունները բարելավելու համար, այնուհետև ուսման արդյունքում դարձավ բժիշկների թագավորական քոլեջի անդամ։ 1905 թվականին նա բացեց իր սեփական բժշկական պրակտիկան, այնուամենայնիվ նա շարունակում էր աշխատել և դասախոսել այլ հիվանդանոցներում։ Նույն թվականին նա դարձել է Մոնրեալյան մանկական հիվանդանոցի ախտաբան, իսկ 1908 թվականին ստացել է աշխատանք Ալեքսանդրիայի Թագավորական ինֆեկցիոն հիվանդանոցում։ Մինչև 1911 թվականը նա դասավանդում էր Վերմոնտի համալսարանում` պաթոլոգիայի պրոֆեսորի կոչումով, նաև դասավանդել է Մոնրեալի ՄաքԳիլլ համալսարանում։ 1912 թվականին նա ախտաբանության դասագիրքի հեղինակներից մեկն էր։

Առաջին համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտի բռնկումից հետո նա զորակոչվեց բրիտանական բանակում (քանի որ Կանադան այդ ժամանակ բրիտանական գերիշխանության տակ էր) և վարում էր դաշտային հիվանդանոց Բելգիայում. 1915 թ.-ին՝ Իպրի երկրորդ պատերազմում, ծառայել է որպես դաշտային վիրաբույժ։ Իր ընկերոջ և նախկին աշակերտի՝ Ալեքսիս Հելմերի մահը ոգեշնչեց Մաքրեյին գրել իր In Flanders Fields բանաստեղծությունը, որը առաջին անգամ լույս տեսավ Punch ամսագրում 1915 թվականի մայիսի 3-ին։

Զորաճակատում Մաքրեյը բժիշկ էր մինչև 1916 թվականի փետրվարը, այնուհետև նրա հիվանդանոցը տեղափոխվեց Բուլոնի հին քոլեջ։ Նա մահացավ 1918 թվականի հունվարին թոքաբորբից և մենինգիտից, թաղվել է հաջորդ օրը Բուլոնում՝ բոլոր ռազմական պատիվներով։

Հիշողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Մաքրեյն Կանադայի կառավարության կողմից ընդգրկվեց «Ազգային պատմական նշանակություն» ցուցակում[7]։ Նրա պատվին բրոնզե հուշատախտակ է տեղադրվել Գուելֆի քոլեջի ինստիտուտում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 https://www.cdnmedhall.ca/laureates/johnmccrae
  6. «The Early Years». Lieutenant Colonel John McCrae. Veteran Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. McCrae, Lieutenant-Colonel John National Historic Person
  8. Lt. Col. John McCrae, M.D. plaque Արխիվացված 2012-09-11 Wayback Machine at the National Defence website. Retrieved 2012-03-29.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Holt, Tonie and Valmai (1996). Poets of the Great War, «Lieutenant-Colonel John McCrae». Barnsley: Leo Cooper (Reprinted 1999). — ISBN 978-0-85052-706-3.
  • Peddie, John. The Story of John McCrae Guelph Museums, Guelph, Ontario. Accessed: 2010-02-25
  • Prescott, J F (1985). In Flanders fields: the story of John McCrae. Boston Mills Press. — ISBN 978-0-919783-07-2
  • Джон МакКрей «В полях Фландрии». Сборник стихов. Перевод на русский язык Андрея Воробьева./Из-во «Скифия», Санкт-Петербург, 2016. ISBN 978-5-00-025084-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մաքքրեյ» հոդվածին։