Իպր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Իպր
հոլ.՝ Ieper
Դրոշ Զինանշան
Flag of Ypres.svg Ieper wapen.svg

Ieper25.jpg
Կոորդինատներ: 50°51′0″ հս․ լ. 2°53′0″ ավ. ե. / 50.85000° հս․. լ. 2.88333° ավ. ե. / 50.85000; 2.88333
ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես130,61 կմ²
Բնակչություն19 995 մարդ (2012)[1],
34 964 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Հեռախոսային կոդ057
Փոստային ինդեքսներ8900[3], 8902[3], 8904[3], 8908[3] և 8906[3]
Պաշտոնական կայքieper.be
##Իպր (Բելգիա)
Red pog.png

Իպր[4] (ֆր.՝ Ypres), քաղաք Բելգիայի արևմուտքում, Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Տեղակայված է Ֆրանսիայի սահմանին կից Իպերլի գետի ափին[5]։ Մեծ Լիլ եվրոշրջանի մասն է կազմում։ Ըստ 2006 թվականի տվյալների բնակչությունը՝ 34․897 բնակիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Իպրը հիշատակվել է 8-րդ դարում, այն միջնադարյան Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկն էր՝ 80 հազար բնակչությամբ։ 12-14-րդ դարերում այն մարտահրավեր է նետել Բրյուգգեին և Գենտին՝ դառնալով Ֆլանդրիաի գլխավոր մահուդագործական կենտրոնը։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների կողմից երկարատև պաշարման արդյունքում խաթարվել է քաղաքի բարեկեցությունը։ 14-րդ դարի վերջում, երբ տեղական եպիսկոպոսը Յանսենն էր (Յանսենիզմի հիմնադիրը), Իպրում արդեն ապրում էր 5 հազար մարդ։ Տնտեսությանը հետագա վնաս է հասցրել Լյուդովիկոս 14-րդի պատերազմները, երբ Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանի կողմից ամրացված քաղաքը բազմիցս ենթարկվել է պաշարումների։

Իպրի ամրոցը չորս անգամ գրավվել է ֆրանսիացիների կողմից, 1648, 1649, 1658 և 1678 թվականներին և մնացել է Ֆրանսիայի տիրապետության տակ մինչև 1713 թվականի Ուտրեխյան պայմանագիրը, ըստ որի քաղաքն անցել է Նիդեռլանդներին։ 1715-1782 թվականներին ամրոցը զբաղեցրել է հոլանդական կայազորը։ 1744 թվականին Լյուդովիկոս 15-րդը տիրել է Իպրին, որը երկար չի տևել։ 1744 թվականի հունիսի 6-ին սկսվել է Իպրի նոր պաշարումը։ 1794-1814 թվականներին քաղաքը Ֆրանսիայի տիրապետության տակ է եղել, այնուհետև՝ Բելգիայի և Նիդեռլանդների[6][5]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իպրը համաշխարհային պատմության մեջ իր տեղը հաստատել է որպես Համաշխարհային պատերազմի արևմտյան ճակատի հենակետ: Մեծ Բրիտանիայի պաշտպանական կռիվներում Իպրյան ելուստը եղել է երեք խոշոր մարտերի դաշտը, որի ընթացքում 1915 թվականին գերմանացիները պատմության մեջ առաջին անգամ օգտագործել են քիմիական զենքեր` քլոր և 1917 թվականին, նաև առաջին անգամ որպես զենք՝ մանանեխի գազ:

Անտանտի 250․000 զինվորներից, որոնք ընկել են Իպրի մոտ, յուրաքանչյուր հինգերորդը չի հուղարկավորվել։ Ի հիշատակ դրա 1927 թվականին բրիտանական միջոցներով բացվել է հաղթակամար, որը կոչվում է «Մենենյան դարպասներ»։ Հուշարձանի վրա փորագրված է 54 հազար զոհվածների անունները, որոնք ընկել են այս վայրերում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ընդհանուր առմամբ քաղաքում կա ավելի քան 140 ռազմական գերեզմանոց և հուշարձան։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթե ամբողջովին ավերվել է, բայց այնուամենայնիվ, նրա առավել նշանակալից կառույցները վերականգնվել են: Նրանց մեջ առաջին տեղն էր զբաղեցնում գոթական քաղաքացիական ճարտարապետության հուշարձանը։

Քաղաքի Սուրբ Մարտինի (13-15 դարեր) տաճարում է ամփոփված Յանսենը: Նոր և նորագույն ժամանակներում դա պատերազմի հետևանքով եվրոպական քաղաքի լիակատար ոչնչացման (և հետագա վերակառուցման) առաջին դեպքն էր:

Երեք տարին մեկ անգամ Իպրում անցկացվում է Կատուների փառատոն, ի հիշատակ սարսափելի ավանդույթի՝ կենդանի կատուներին քաղաքի աշտարակից դեն նետելը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի սկիզբը։ Տոնախմբության ժամանակ աշտարակից խաղալիք կատուներ են դեն նետվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20140112224258/http://www.ieper.be/default.aspx?SGREF=2536
  2. Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018Statbel.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Crossroads Bank for Enterprises
  4. Общепринятая передача названия в русских текстах, основанная на французском названии. Согласно нидерландско-русской практической транскрипции, нидерландское название должно передаваться на русский как Ипер.
  5. 5,0 5,1 Կաղապար:ВТ-ВЭС
  6. V. D. Musset-Pathay, «Relations des principaux siéges», Paris, 1806

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]