Խոսե Սան Մարտին
Խոսե Սան Մարտին իսպ.՝ José de San Martín | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 25, 1778[1][2][3][…] |
Ծննդավայր | Yapeyú, San Martín Department, Corrientes Province, Արգենտինա |
Մահացել է | օգոստոսի 17, 1850[4][5][1][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բոլուն սյուր Մեր |
Գերեզման | Բուենոս Այրեսի Մայր տաճար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Royal Seminary of Nobles of Madrid? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և զինվոր |
Ամուսին | Մարիա դե լոս Ռեմեդիոս դե Էսկալադա |
Ծնողներ | հայր՝ Խուան դե Սան Մարտին, մայր՝ Gregoria Matorras?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Պերուի նախագահ, Մենդոզայի նահանգապետ և Commander-in-Chief of the Chilean Army? |
Կուսակցություն | Պատրիոտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մերսեդես Թոմասա Սան Մարտին ի Էսկալասդա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Խոսե Ֆրանսիսկո դե Սան Մարտին Մատորաս (իսպ.՝ José Francisco de San Martín y Matorras, փետրվարի 25, 1778[1][2][3][…], Yapeyú, San Martín Department, Corrientes Province, Արգենտինա - օգոստոսի 17, 1850[4][5][1][…], Բոլուն սյուր Մեր), Լատինական Ամերիկայի երկրների անկախության պատերազմի ղեկավարներից, Արգենտինայի ազգային հերոս։
1802-1812 թվականներին մասնակցել է Նարնջային պատերազմին։ 1812 թվականին վերադարձել է Արգենտինա, նշանակվել (1814) իսպանական գաղութատիրության դեմ պայքարող Արգենտինայի հայրենասերների Հյուսիսային բանակի գլխավոր հրամանատար։ Լա Պլատայի միացյալ նահանգների (1826 թվականից՝ Արգենտինա) անկախության հռչակումից (1816) հետո, 1817-1818 թվականներին ազատագրել է Չիլին (այդ նպատակով դժվարին անցում կատարել Անդերի վրայով), 1820-1821 թվականներին՝ Պերուն։ Դարձել է Պերուի առաջին կառավարության ղեկավար (պրոտեկտոր), մի շարք բարեփոխումներով ամրապնդել երկրի տնտեսական և ռազմական դրությունը։ 1822 թվականի հուլիսին Դուայակիլում Սիմոն Բոլիվարի հետ հանդիպելուց հետո, երբ Բոլիվարը մերժեց համատեղ գործելու Խոսե Սան Մարտինի առաջարկը, հեռացել է զինվորական և քաղաքական գործունեությունից, մեկնել Ֆրանսիա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 El general José de San Martín y sus oportunidades de arribo a Montevideo — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 168)։ ![]() |
|