Նարնջային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարնջային պատերազմ
Francisco de Goya - Godoy como general - Google Art Project.jpg
Գոդոյը պատերազմի դաշտում, 1801 թվական, Գոյա
Թվական 1801 թվականի մայիսի 20 - հունիսի 9
Արդյունք Ֆրանսիայի և Իսպանիայի հաղթանակ
Հակառակորդներ
Պորտուգալիա Պորտուգալիա Իսպանիա Իսպանիա
Ֆրանսիա Ֆրանսիական հանրապետություն
Հրամանատարներ
Ժուան Կառլոս դե Սոուզա Մանուել Գոդոյ
Սեն Սիր
Կողմերի ուժեր
18 000 զինվոր 60 000 զինվոր
(այդ թվում՝ 15 000 Ֆրանսիա[1])
Կորուստներ
անհայտ անհայտ

Նարնջային պատերազմ կամ Նարինջների պատերազմ (պորտ.՝ Guerra das Laranjas, ֆր.՝ Guerre des Oranges, իսպ.՝ Guerra de las Naranjas), կարճատև (երեքշաբաթյա) ռազմական հակամարտություն 1801 թվականին Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1800 թվականին դաշնակիցներ Ֆրանսիան և Իսպանիան, ի դեմս առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտի և իսպանացի նախարար Մանուել Գոդոյի, պահանջեցին Պորտուգալիայի թագավորությունից խզել դաշնակցային հարաբերությունները Բրիտանական կայսրության և մտնել Բոնապարտի դաշինք (ընդդեմ Անգլիայի)՝ ընդ որում Ֆրանսիային զիջելով իր ազգային տարածքների զգալի մասը։ Պորտուգալիան, որի դաշնակցային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ հիմնված էին դեռևս 1373 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի և Պորտուգալիայի կառավարողներ Ֆերնանդու I թագավորի և թագուհի Լեոնորայի միջև կնքված պայմանագրի վրա, առաջ քաշված պահանջները չընդունեց։

1800 թվականի հոկտեմբերի 1-ին Իսպանիան և Ֆրանսիան ստորագրեցին Սան Իլդեֆոնսոյի երրորդ պայմանագիրը, որն ավելի ուշ՝ 1801 թվականի մարտի 21-ին հաստատվեց Արանխուեսի պայմանագրով[2]։ Ըստ հաջորդող՝ հունվարի 29Բադախոսի պայմանագրով Իսպանիան պարտավորվեց պատերազմ հայտարարել Պորտուգալիային, և 1801 թվականի ապրիլին դաշնակից ֆրանսիական զորքերը մոտեցան Պորտուգալիայի սահմանին։

Պատերազմի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականի մայիսի 20-ին ֆրանսիական ուժերն ամրապնդվեցին իսպանական զորքերով՝ Մանուել Գոդոյի հրամանատարության ներքո։ Գեներալ-կապիտան[3] Գոդոյը, 60-հազարանոց բանակի գլուխ անցած[4], գրեթե երկօրյա ժամկետում բռնագրավեց Պորտուգալիան։

Համարվում է, որ իսպանական զինվորները Գոդոյին ողջունել են նարնջենու ճյուղերով, որից պատերազմը և ստացել է այդ անվանումը[5]։ Կամ էլ, վստահ լինելով իր հաջողությանը, Գոդոյը Իսպանիայի թագուհի Մարիա-Լուիզային, որի ֆավորիտն էր նա, ուղարկեց նարինջներով զամբյուղ[6]՝ խոստանալով, որ հաջորդն արդեն կուղարկի Լիսաբոնից[7]։ Կարծիք կա նաև, որ ռազմագործողություններից առաջ հանդիպում է կայացել պատերազմող կողմերի հրամանատարների միջև, որի ժամանակ որոշվել է, որ Անգլիայի համար իմաստ չունի պայքարել հանուն Պորտուգալիայի, իսկ Ֆրանսիայի համար՝ հանուն Իսպանիային, ուստի և բոլոր ռազմական գործողությունները կուղղվեն անարյուն մանևրելուն ("նարնջային տնկարկներում)[8]։

Պորտուգալական զորքերը (2 հազար հեծելազոր և 16 հազար հետևակազոր) ղեկավարում էր 82-ամյա վարչապետ՝ իշխան Ժուան Կառլոս դե Սոուզան (պորտ.՝ João Carlos de Bragança e Ligne de Sousa Tavares Mascarenhas da Silva), 2-րդ դուքս Լաֆոյնիշը (պորտ.՝ Duque de Lafões): Ռազմական գործողությունների արագընթացության պատճառով ֆրանսիացիների հիմնական ուժերը՝ գեներալ Շարլ Լեկլերի (Charles Victor Emmanuel Leclerc) հրամանատարությամբ այդպես էլ չմասնակցեցին մարտերին։

1801 թվականի հունիսի 6-ին Բադախոսում կնքվեց հաշտության պայմանագիր։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադախոսյան պայմանագրով Իսպանիան ստացավ Օլիվենսի մի փոքր սահմանային շրջանը[9], իսկ Պորտուգալիան պարտավորվել է փակել իր նավահանգիստները բրիտանական նավերի համար և Ֆրանսիային 20 միլիոն ֆրանկ ռազմատուգանք վճարել[2][10]։ Հետագայում պայմանագրում փոփոխություններ կատարվեցին. նոր տարբերակը ստորագրվեց 1801 թվականի սեպտեմբերի 29-ին Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ի հետ Մադրիդում[11]։

Անգլիացիների՝ ֆրանս-իսպանական ծովային ուժերի դեմ Տրաֆալգարյան ճակատամարտում տարած հաղթանակից հետո՝ 1805 թվականի հոկտեմբերի 21-ին, Պորտուգալիայի կառավարությունը որոշեց վերականգնել հարաբերությունները իր վաղեմի դաշնակցի հետ։ Դա հանգեցրեց Պիրենեյան թերակղզում պատերազմի, ինչի հետևանքով չեղարկվեցին Բադախոսյան և Մադրիդյան խաղաղության համաձայնագրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Примечания(ռուս.) // Фейхтвангер Л. Гойя, или Тяжкий путь познания. Иудейская война / Перевод. Н. Касаткина. — АСТ, 2005. — ISBN 5-17-029-635-5.
  2. 2,0 2,1 Фримонт-Барнс Г. Извечные враги: Британия, Франция и Испания(ռուս.) // Грегори Фримонт-Барнс Война на Пиренейском полуострове 1807-1814 гг.. Архивировано из первоисточника 13 Մայիսի 2008.
  3. «Алькудия»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  4. «Карл IV Испанский и Наполеон» (ռուսերեն)։ Всемирная история։ Արխիվացված օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2010-05-18 
  5. Примечания(ռուս.) // Сарамаго Ж. Поднявшиеся с земли. — Прогресс, 1992.
  6. «Guerra de las Naranjas (1801): Las intrigas de Godoy, el verdadero Rey» (իսպաներեն)։ Mundo Historia։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2010-05-19 
  7. War of the Oranges в Բրիտանիկա հանրագիտարան.(անգլ.)
  8. Часть 1. Время Наполеона I. 1800-1815.: Глава VI. Испания и Португалия. 1800—1814(ռուս.) // Под редакцией профессоров Эрнеста Лависса и Альфреда Рамбо История XIX века : В восьми томах. — М: Государственное социально-экономическое издательство, 1937. — Т. I.
  9. «Португалия: Международные отношения и вооружённые силы» (ռուսերեն)։ Справочник по странам։ Արխիվացված օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2010-05-18 
  10. Fournier A. Napoleon the First: A Biography. — H. Holt and Company, 1903. — С. 210.
  11. «Мадридский договор» (ռուսերեն)։ Хронос։ Արխիվացված օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2010-05-18