Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով
Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով Charles Auguste de Sainte-Beuve | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1804[1][2][3] Բոլուն սյուր Մեր, Առաջին ֆրանսիական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1869[1][2][3] (64 տարեկան) Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուղղություն | ռոմանտիզմ |
Մասնագիտություն | գրող, ասացվածքների հեղինակ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, պրոֆեսոր, գրական քննադատ, պատմաբան և գրականության պատմաբան |
Հաստատություն(ներ) | Լյեժի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Բարձրագույն նորմալ դպրոց |
Պաշտոն(ներ) | Երկրորդ Կայսրության սենատոր և seat 28 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Ալմա մատեր | Շարլեմաժ լիցե, Կոնդորսե լիցեյ և Bourbon college? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][4] |
Պարգևներ | |
Charles Augustin Sainte-Beuve Վիքիպահեստում |
Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով (ֆրանսերեն՝ Charles Auguste de Sainte-Beuve, դեկտեմբերի 23, 1804[1][2][3], Բոլուն սյուր Մեր, Առաջին ֆրանսիական կայսրություն - հոկտեմբերի 13, 1869[1][2][3], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն), ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ։
Հայտնի է նրա «Գրական-քննադատական դիմանկարները» (1836-1839), որտեղ ներկայացրել է բազմաթիվ բանաստեղծների, արվեստագետների, ձգտել է հարություն տալ նրանց ապրած ժամանակաշրջանին, վերականգնել նրանց անձնական գծերը, բնավորությունը, հակումները և այլն[5]։
Սենտ Բյովի քննադատական մեթոդը հիմնված էր իր այն հիմնադրույթի վրա, որ գրողի ստեղծագործությունը նրա կյանքի արտացոլանքն է միշտ, ուրեմն և կարող է մեկնաբանվել նրա կենսագրության միջոցով; Ըստ Սենտ Բյովի՝ գրաքննադատը, գրականագետր որևէ գրական ստեղծագործություն վերլուծելիս իրենց առջև պետք է խնդիր դնեն՝ որոնել ու գտնել գրողի նպատակադրումը (intentionalism) և նրա անձնական հատկանիշները (կենսագրությունը)։ Քննադատական այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել ու մերժվել բազմաթիվ հեղինակությունների կողմից։ Առաջիններից մեկը ֆրանսիացի անվանի գրող Մարսել Պրուստն էր, որ իր Contre Sainte-Beuve («Ընդդեմ Սենտ Բյովի») էսսեում ընդվզել է այդ մեթոդի դեմ (հետագայում գրողը այդ թեմային անդրադարձել է նաև իր գլուխգործոցը համարվող «Ի խույզ կորուսյալ ժամանակի» վեպում)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Օգյուստենը ծնվել է 1804 թվականին, Փարիզի մերձակայքում՝ Բուլոնում։ Վաղ հասակում զրկվել է հորից և մնացել միայն մոր խնամքին։ Բուլոնում դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Փարիզում՝ Collège Charlemagne-ում, որտեղ բժշկագիտություն է ուսումնասիրել։ Սովորելուն զուգընթաց՝ Շառլը, դեռ ընդամենը քսանամյա պատանի, աշխատակցել է Globe թերթին։ 1827 թվականին այդ թերթում գրախոսություն է հրատարակել Վիկտոր Հյուգոյի նոր լույս ընծայած Odes et Ballades ժողովածուի մասին, և նրանք մտերմացել են։ Հյուգոյի միջոցով Սենտ Բյովը սերտ հարաբերություններ է հաստատել ռոմանտիկ բանաստեղծ Շառլ Նոդիեի նախաձեռնած «Cénacle» գրական խմբակի անդամների հետ, հաճախել «Արսենալ»-ի գրադարանում նրանց պարբերական հավաքույթներին, որոնք նվիրված էին իր դարն ապրած կլասիցիզմի ջախջախման և զարթոնք ապրող ռոմանտիզմի տեսական ու գործնական հիմքերի ստեղծման բազմազան ու բազմաբնույթ հարցերին։ Փորձել է սիրային կապի մեջ մտնել Հյուգոյի կնոջ՝ Ադել Ֆուշեի հետ[6]., ինչի պատճառով ընկերների հարաբերությունները, մեղմ ասած՝ սառնացել են։ Ճակատագրի հեգնանքով, երբ Սենտ Բյովն ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1845 թ.), ընդունելության առթիվ նրա ճառը նվիրված է եղել Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությանը։
Սենտ Բյովը մի շարք փորձեր է կատարել համբավի հասնելու որպես վիպասան, սակայն՝ ապարդյուն։ Հրատարակել է նաև բանաստեղծական մի քանի ժողովածու և դարձյալ առանց լուրջ հաջողության։ Չհուսահատվելով՝ իր ուժերը փորձել է գրաքննադատության և գրականագիտության ասպարեզում։ 1848 թ. եվրոպական հեղափոխությունների ժամանակաշրջանում բելգիական Լիեժ քաղաքում հանդես է եկել «Շատոբրիանն ու նրա շրջանակը» թեմայով դասախոսությունների շարքով։ Հաջորդ տարի վերադարձել է Փարիզ, Le Constitutionnel թերթում գրականագիտական ու քննադատական հոդվածների շարքեր լույս ընծայել Causeries du lundi («Երկուշաբթի օրվա զրույցներ») խորագրի ներքո[7]։ Երբ Լուի Նապոլեոնը դարձել է կայսր, Սենտ Բյովին դարձրել է լատինական պոեզիայի պրոֆեսոր Collège de France-ում, սակայն միապետականության դեմ տրամադրված ուսանողները սուլել են նրան ու հարկադրել, որ հրաժարվի[8]։ Սենտ Բյովը շարունակել է աշխատակցել թերթերին, մասնավորապես՝ Revue contemporaine -ին։ Նրա հրատարակած ուսումնասիրություններից ամենանշանակալիցը Port-Royal -ն է (1837 - 1859), որը համարվում է նրա գլուխգործոցը։ Հեղինակն այդտեղ ներկայացնում է յանսենիզմի օրրան համարվող, մերձփարիզյան Port-Royal -des-Champs աբբայության պատմությունը՝ սկզբից մինչև վերացումը։ Սենտ Բյովի այդ աշխատությունը կարևոր դեր է խաղացել կրոնի ու դավանանքի պատմությունը նորովի ներկայացնելու, պատմության փիլիսոփայության և գեղագիտության պատմության բազում խնդրահարույց հարցեր նոր մոտեցումներով մատուցելու գործում[9]։
Ի տարբերություն Վիկտոր Հյուգոյի՝ նա համաձայնել է 1852 թ. համագործակցել Ֆրանսիական երկրորդ կայսրության հետ։ 1865 թվականից մինչև իր մահը՝ 1869 թվականը եղել է սենատի անդամ։ Այստեղ նա բարձրացրել է մտքի և խոսքի ազատության հետ կապված հարցեր[10]։
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Սենտ Բյովն իր գրաքննադատական աշխատություններում շատ դեպքերում առաջնորդվել է անձնական շահագրգռություններով, գովերգել այնպիսի գրողների ու բանաստեղծների, որոնք այսօր մոռացության են մատնված, և, ընդհակառակը, սուր քննադատության ենթարկել հետագայում դասականի համբավ ձեռք բերած Շառլ Բոդլերին, Ստենդալին, Բալզակին...
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tableau Historique et Critique de la Poésie Française et du Théâtre Français au XVIe Siècle (2 vols., 1828).
- Port-Royal (5 vols., 1840–1859).
- Portraits Littéraires (3 vols., 1844; 1876–78).
- Portraits Contemporains (5 vols., 1846; 1869–71).
- Portraits de Femmes (1844; 1870).
- Causeries du Lundi (16 vols., 1851–1881).
- Nouveaux Lundis (3 vols., 1863–1870).
- Premiers Lundis (3 vols., 1874–75).
- Étude sur Virgile (1857).
- Chateaubriand et son Groupe Littéraire (2 vols., 1860).
- Le Général Jomini (1869).
- Madame Desbordes-Valmore (1870).
- M. de Talleyrand (1870).
- P.-J. Proudhon (1872).
- Chroniques Parisiennes (1843–1845 & 1876).
- Les Cahiers de Sainte-Beuve (1876).
- Mes Poisons (1926).
Գեղարվեստական արձակ
- Volupté (1834).
- Madame de Pontivy (1839).
- Christel (1839).
- La Pendule (1880).
Բանաստեղծական ժողովածուներ
- Vie, Poésies et Pensées de Joseph Delorme (1829).
- Les Consolations (1830).
- Pensées d'août (1837).
- Livre d'Amour (1843).
- Poésies Complètes (1863).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
- ↑ CONOR.Sl
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 470-471.
- ↑ Sainte-Beuve est mis en scène dans une comédie de Michel Lengliney, État Critique, montée à Paris en 2005. La pièce met l'accent sur ses rapports avec Madame Hugo. Voir Présentation d'État critique(չաշխատող հղում), Trait d'union, octobre-décembre 2006
- ↑ Anne Martin Fugier, « Le Salon selon Sainte-Beuve » Արխիվացված 2006-11-29 Wayback Machine, Cahiers du Centre de recherche historique, 28, avril 2002
- ↑ Maurice Allem, La vie quotidienne sous le second Empire, Hachette, 1948, 287 pages, et Hubert Juin, Victor Hugo, Flammarion, 1984, 24 pages, 2080647121.
- ↑ Molino, Jean, Port-Royal et la méthode de Sainte-Beuve, in Pour ou contre Sainte-Beuve : le Port-Royal, Actes du colloque de Lausanne, septembre 1992.
- ↑ Charles-Augustin Saint-Beuve sur le site du Sénat.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charles Augustin Sainte-Beuveի գործերը Գուտենբերգ նախագծում
- What Is a Classic? at Bartleby.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1804 ծնունդներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 1869 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրականագետներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի քննադատներ