Նապոլեոն III
| Նապոլեոն III ֆրանսերեն՝ Napoléon III | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 20, 1808[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
| Մահացել է | հունվարի 9, 1873[1][2][3][…] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
| Գերեզման | Sarcophagus of Emperor Napoleon III |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | Waffenplatz Thun?[6] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
| Ամուսին | Եվգենյա |
| Ծնողներ | հայր՝ Լուի Բոնապարտ, մայր՝ Հորտենզիա Բոգարնե |
| Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Emperor of the French?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի կառավարության ղեկավար, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ և French co-prince of Andorra? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Նապոլեոն Էժեն, Eugène Bure? և Alexandre Bure? |
| Ստորագրություն | |
Նապոլեոն III (Napoleon), Շառլ Լուի Նապոլեոն Բոնապարտ (ֆրանսերեն՝ Charles Louis Napoléon Bonaparte), ապրիլի 20, 1808[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] - հունվարի 9, 1873[1][2][3][…], Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), Ֆրանսիայի կայսր (1852 - 1870), Նապոլեոն I-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին։
1815 թվականից եղել է տարագրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից (1832) հետո բոնապարտիստների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով քանիցս փորձել է զավթել իշխանությունը։ 1840 թվականին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846 թվականին փախել է Անգլիա, 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848 թվականին Նապոլեոն III-ը կարողացել է ընտրվել հանրապետության պրեզիդենտ։ 1852 թվականին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։
Նապոլեոն III-ի կառավարությունը պատերազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մեքսիկայի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853 - 1856)։ Երկրորդ կայսրության արտաքին քաղաքական անհաջողությունները և մասնավորապես ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացրին կայսրության կործանումը։ 1870 թվականին Սեդանի ճակատամարտում Նապոլեոն III-ը գերի հանձնվեց պրուսացիներին։ Փարիզում 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը գահընկեց արեց Նապոլեոն III-ին։ 1871 թվականի Ֆրանկֆուրտի պայմանագրով Նապոլեոն III-ը ազատվել է գերությունից և մինչև կյանքի վերջը ապրել Անգլիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Charles, Louis Bonaparte (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Наполеон III // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Guillaume HenriDufour(գեր-շվեյց․) — 2006.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն III» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն III» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։ |
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1808 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 1873 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի կայսրեր
- Բոնապարտներ
- Կաթոլիկ միապետներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիայի միապետեր
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի զորավարներ
- Արյան հիվանդություններից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա